Նա (Ստեփաննոս Շահումյանը) հավատում էր հայի տոկունությանը:
Նա գիտեր` հայը որքան համբերող է, որքան տանող է բռնության լծի ծանրությունը, այնքան
շուտով պատրաստ է թոթափել այդ լուծը, եթե հանգամանքները նպաստեին: Միայն հայը զգույշ
է, հեռատես է, խորհող է, բայց շուտ վճռող չէ, և դրա մեջ է կայանում նրա բոլոր դանդաղկոտությունը:
Զգուշությունը նրա մեջ հանցավոր երկչոտության կերպարանք է ստացել: