«Ատլետիկ Բիլբաոն» իր սկզբունքայնության մեջ անգերազանցելի է:
Այս ակումբում կարող են խաղալ միայն բասկեր կամ էլ բասկյան ծագումով մարզիկներ: Նմանատիպ
ազգայնական մոտեցումով առաջնորդվում է բասկյան մեկ այլ թիմ ևս՝ «Էյբարը»:
Իսպանացի ֆուտբոլիստ Խեսուս Նավասը տառապում է հազվագյուտ հիվանդությամբ՝
նոստալգիայով (հայրենաբաղձություն), և չի կարող երկար ժամանակ հեռու մնալ իր հարազատ
Սևիլյայից: Ի դեպ՝ նա ծագումով գնչու է:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության նախաձեռնողը ՖԻՖԱ-ի նախագահ Ժյուլ
Ռիմեն էր: 1930-1970թթ գլխավոր մրցանակը կոչվում էր «Ժյուլ Ռիմեի մրցանակ», իսկ ներկայումս
այն անվանում են աշխարհի գավաթ կամ «ոսկե աստվածուհի»: