Օր առաջին – Նախ այցելեցինք Տավուշի
մարզի Թեղուտ գյուղի Միջնակարգ դպրոց, որտեղ տնօրեն Արգամ Թամրազյանը մեզ ներկայացրեց
իրենց դպրոցը, դասասենյակները, մարզադահլիճը: Բաժանվելով 3-4 հոգանոց խմբերի` անցանք
կրթահամալիրի կողմից տրամադրված գրքերը գյուղի բնակիչներին բաժանելու գործին: Կարճատև
հանգստից հետո անտառապատ ճանապարհներն ու շրջապտույտները մեզ հասցրեցին Պարզ լիճ: Ճանապարհին
կանգ առանք, երգեցինք ՀՀ օրհներգը, արտասանեցինք Չարենցի, Համո Սահյանի, Վարուժանի բանաստեղծություններից,
որից հետո շարժվեցինք առաջ: Երեկոն իջնելուն պես նախապատրաստվեցինք
բացօթյա ընթրիքի ու խարույկ վառելուն` աղջիկները սեղան էին գցում, տղաները` կրակի համար փայտ բերում այգուց, իսկ ուսուցիչները մերթընդմերթ պատմում էին իրենց երիտասարդ տարիների հետաքրքիր ու զարմանալի պատմությունները,
որոնք մենք մեծ սիրով ուկնդրում էինք: Որոշել էինք գիշերել վրաններում, սակայն խուսափելով
խոնավ եղանակից, նախընտրեցինք քնել դպրոցի տնօրենի եղբոր հարմարավետ տանը: Արկածաշատ երեկոն ավարտվեց
քաղցր քնով, քանի որ բոլորս շատ հոգնած էինք:
17 сентября 2012 г.
1 сентября 2012 г.
Թե ինչպես «դիմավորեցին» Սեպտեմբերի 1-ը ավագ դպրոցի 11-րդ ու 12-րդցիները
Աշնան առաջին օր, էկո-հայրենագիտական ճամփորդություն, ուսումնական արշավ… Մեզ` ճամփորդներիս, նախօրոք տեղեկացված էր, որ բարձրանալու ենք Աժդահակ լեռը, սակայն անբարենպաստ կլիմայական պայմանները ստիպեցին օր առաջ փոխել ներկայացված ծրագիրը:
Առավոտյան, ժամը` 7:30, մեր երթուղիով Մայր դպրոցից շարժվեցինք դեպի Կոտայքի մարզ` գյուղ Գառնի: Ավտոբուսում կազմակերպած խաղերը, բարձր երաժշտությունը, ուրախ միջավայրը միանգամից բարձրացրեցին բոլորիս տրամադրությունը: Մոտ 2 ժամանոց ճանապարհը մեզ տարավ դեպի Գեղարդի վանք: Սրան հետևեց կարճատև հանգիստը
Գառնու կիրճում, որտեղ լսեցինք մեր ուսուցչի
հետաքրքիր մեկնաբանությունը քարերի սիմֆոնիայի մասին, որը հենց մեր առջև էր տարածվում:
Подписаться на:
Сообщения (Atom)