26 декабря 2012 г.
3 ноября 2012 г.
28 октября 2012 г.
7 октября 2012 г.
Անկոտրում ոգու երկրում
...Հրաշալի
է Սյունյաց աշխարհը` իր վեր խոյացող լեռներով, անդնդախոր ձորերով, անարատ բուսականությամբ, հպարտ Խուստուփ սարով, որը բարձրանալը մեր գլխավոր նպատակն էր:
17 сентября 2012 г.
Դեպի Թեղուտ, Դիլիջանի անտառներ ու Սևանա լիճ
Օր առաջին – Նախ այցելեցինք Տավուշի
մարզի Թեղուտ գյուղի Միջնակարգ դպրոց, որտեղ տնօրեն Արգամ Թամրազյանը մեզ ներկայացրեց
իրենց դպրոցը, դասասենյակները, մարզադահլիճը: Բաժանվելով 3-4 հոգանոց խմբերի` անցանք
կրթահամալիրի կողմից տրամադրված գրքերը գյուղի բնակիչներին բաժանելու գործին: Կարճատև
հանգստից հետո անտառապատ ճանապարհներն ու շրջապտույտները մեզ հասցրեցին Պարզ լիճ: Ճանապարհին
կանգ առանք, երգեցինք ՀՀ օրհներգը, արտասանեցինք Չարենցի, Համո Սահյանի, Վարուժանի բանաստեղծություններից,
որից հետո շարժվեցինք առաջ: Երեկոն իջնելուն պես նախապատրաստվեցինք
բացօթյա ընթրիքի ու խարույկ վառելուն` աղջիկները սեղան էին գցում, տղաները` կրակի համար փայտ բերում այգուց, իսկ ուսուցիչները մերթընդմերթ պատմում էին իրենց երիտասարդ տարիների հետաքրքիր ու զարմանալի պատմությունները,
որոնք մենք մեծ սիրով ուկնդրում էինք: Որոշել էինք գիշերել վրաններում, սակայն խուսափելով
խոնավ եղանակից, նախընտրեցինք քնել դպրոցի տնօրենի եղբոր հարմարավետ տանը: Արկածաշատ երեկոն ավարտվեց
քաղցր քնով, քանի որ բոլորս շատ հոգնած էինք:
1 сентября 2012 г.
Թե ինչպես «դիմավորեցին» Սեպտեմբերի 1-ը ավագ դպրոցի 11-րդ ու 12-րդցիները
Աշնան առաջին օր, էկո-հայրենագիտական ճամփորդություն, ուսումնական արշավ… Մեզ` ճամփորդներիս, նախօրոք տեղեկացված էր, որ բարձրանալու ենք Աժդահակ լեռը, սակայն անբարենպաստ կլիմայական պայմանները ստիպեցին օր առաջ փոխել ներկայացված ծրագիրը:
Առավոտյան, ժամը` 7:30, մեր երթուղիով Մայր դպրոցից շարժվեցինք դեպի Կոտայքի մարզ` գյուղ Գառնի: Ավտոբուսում կազմակերպած խաղերը, բարձր երաժշտությունը, ուրախ միջավայրը միանգամից բարձրացրեցին բոլորիս տրամադրությունը: Մոտ 2 ժամանոց ճանապարհը մեզ տարավ դեպի Գեղարդի վանք: Սրան հետևեց կարճատև հանգիստը
Գառնու կիրճում, որտեղ լսեցինք մեր ուսուցչի
հետաքրքիր մեկնաբանությունը քարերի սիմֆոնիայի մասին, որը հենց մեր առջև էր տարածվում:10 августа 2012 г.
29 июля 2012 г.
21 июля 2012 г.
2 июля 2012 г.
29 июня 2012 г.
«Ջոնաթան Լիվինգստոն ճայը» գրքի ընթերցումից հետո
Ջոնաթան, դու մոտենում ես երկնքին, երբ մոտենում ես բացարձակ
արագությանը: Դա չի նշանակում, որ պետք է թռչես ժամում հազար կամ միլիոն մղոն արագությամբ,
կամ թե սովորես թռչել լույսի արագությամբ: Որովհետև յուրաքանչյուր թիվ սահման է, իսկ
կատարելությունը սահմաններ չունի:
14 июня 2012 г.
Հատիսը հաղթահարեցինք… ու ոչ միայն Հատիսը…
Լեռ բարձրանալը, ինչքան էլ գրավիչ ու հետաքրքիր գաղափար թվա, այնուամենայնիվ
ստիպում է հաղթահարել քո դեմ դրված անգամ ամենաբարդ խնդիրները` կլինի դա
ջրի պակաս, քաղց, հոգնություն, շոգ… Հատիսը գրավելու համար մեզնից
պահանջվեց դրանցից յուրաքանչյուրը զգալ մեր իսկ մաշկի վրա:
8 июня 2012 г.
Ջունգլային միջավայրում` որպես հասարակության ներկայացուցիչներ
Подписаться на:
Сообщения (Atom)