26 января 2016 г.

Մերձբալթյան երկրներ (Լատվիա, Լիտվա, Էստոնիա). հետաքրքիր փաստեր

Լատվիայի պետական զինանշանի վրա աստղերի տեսքով արտացոլված են այս հանրապետության պատմական երեք շրջանները՝ Կուրլանդիա, Վիդզեմե, Լատգալիա: Երեք աստղերն է ներառում նաև Լատվիայի անկախությունը խորհրդանշող Ազատության հուշարձանը, որ գտնվում է Ռիգայի սրտում:
Լատվիայում մեծ «հարգանք» ու ժողովրդականություն է վայելում սաթը՝ չնայած, որ այն թանկարժեք քար չէ: Հին ժամանակներում Սաթե ճանապարհը ձգվում էր Մերձբալթիկայից Հռոմ: Երբեմն Բալթիկ ծովը նույնիսկ հանդիպում է Սաթե ծով ձևով: Լատվիայում գործում է Dzintars («սաթ») ընկերությունը, Dzintari համերգասրահը, Ձինտարս (ար.) և Ձինտրա (իգ.) անուններով հաճախ կոչում են երեխաներին:

Ռիգայի ամրոցը երկրի ամենահայտնի տեսարժան վայրն է: Այն կառուցվել է հեռավոր 14-րդ դարում և ներկայումս Լատվիայի նախագահի պաշտոնական նստավայրն է:

Լատիշերենում Ռուսաստան բառը հնչում է Կրիևիա: Այն առաջացել է արևելասլավոնական կրիվիչ ցեղերի միության անվանումից:

Այս երկրի ամենաճանաչված հանգստավայրը Յուրմալա քաղաքն է, որտեղ երկար տարիներ անցկացվել են «Նոր ալիք» և ''Голосящий КиВиН'' երաժշտական փառատոնները:

Վիլնյուսում ամեն տարի կազմակերպվում է ավանդական մեծ Կազյուկի տոնավաճառը, որտեղ լիտվացի արհեստավոր վարպետները ներկայացնում են իրենց ձեռքի աշխատանքները: Իրադարձությունն սկսվում է մարտի 4-ին ու տևում մի քանի օր: Այն նվիրված է Լեհաստանի և Լիտվայի հովանավոր սուրբ Կազիմիրի հիշատակին:

Ուժուպիսը թաղամաս է Վիլնյուսում, որ երբեմն համեմատում են փարիզյան Մոնմարտրի հետ: Այստեղ բնակվում են նկարիչներ, երաժիշտներ, բանաստեղծներ, որոնք 1997թ ապրիլի 1-ին հռչակեցին Ուժուպիսի Հանրապետությունն իր բոլոր ատրիբուտներով: Հրապարակվել է նաև հանրապետության զվարճալի սահմանադրությունը:

Վիլնյուսում կանգնեցվել է բժիշկ, հասարակական գործիչ Ցեմախ Շաբադի արձանը: Այս մարդը համարվում է ռուս գրող Կոռնեյ Չուկովսկու կերտած գրական հերոսի՝ դոկտոր Այբոլիտի նախատիպը: Շաբադը ծնվել, ապրել ու մահացել է Վիլնյուսում, իսկ Չուկովսկին երբեմն այցելում էր նրան:

Լիտվայում կա Ժալգիրիս անունով և՛ ֆուտբոլային, և՛ բասկետբոլային ակումբ, և՛ մարզադաշտ: Անվանումը մեծ տարածում ձեռք բերեց այն բանից հետո, երբ 15-րդ դարում լեհերը և լիտվացիները Գրյունվալդի (Zalgirio) ճակատամարտում հաղթանակ տարան Տևտոնական միաբանության դեմ:

Լիտվայի գեղեցիկ ու աչքի ընկնող շինություններից մեկը Սուրբ Աննայի կոստյոլն է (լեհական կաթոլիկ եկեղեցի): Լեգենդը վկայում է, որ Նապոլեոնը, տեսնելով այն, բացականչել է, որ եթե կարողանար, կոստյոլը կդներ իր ափի մեջ ու զգուշությամբ կտեղափոխեր Փարիզ:

Կիիկինգը սպորտաձև և միաժամանակ զվարճանք է, որ հայտնագործվել է Էստոնիայում: Kiik թարգմանաբար նշանակում է «ճոճանակ»: Մարդը կանգնում է կարուսելի վրա, և սպորտաձևի իմաստը հնարավորինս մեծ բարձրության հասնելն է:
Էստոնիան համարվում է Skype-ի հայրենիքը:

Էստոնիան, բացի Տալլինից, ունի ևս երկու մայրաքաղաք: Տարտուն երկրի մշակութային, իսկ Պյարնուն՝ ամառային մայրաքաղաքն է:

Երկիրն ունի մի շարք կղզիներ, որոնցից ամենամեծը Սաարեմաան է:

Էստոներենը պատկանում է ֆիննո-ուգրական լեզվաընտանիքին և ավելի շատ նման է ֆիններենին:

Աիդա Գրիգորյան

Комментариев нет:

Отправить комментарий