1 января 2014 г.

Տոհմերի անկումը` մինչև Անտոնիններ. Մաս II

Առաջին մասը՝ այստեղ
Երբ համայնքի տաճարում բուրվառով կանգնած սպասարկող տղայի մազերը հանկարծ ճերմակեցին, ոմանք դրանում տեսան տիրակալների փոփոխման նշան՝ իբրև թե երիտասարդից հետո գալու է ծերունի, այսինքն՝ Ներոնից հետո Գալբան: Ներոնը մահացավ 32, իսկ Սերվիոս Գալբան կայսր դարձավ 72 տարեկանում:

Ապագա կայսր Օտոնը հույս ուներ, որ Գալբան իրեն կորդեգրի, բայց երբ նա գերադասեց Պիզոնին, Օտոնը վճռեց ուժի դիմել: Կազմակերպելով Գալբայի սպանությունը և ստանալով վերջինիս գլուխը՝ նա բացականչել էր. «Սա դեռ դատարկ բան է, բարեկամներս, ինձ ցույց տվեք Պիզոնի գլուխը»: Իսկ սպանվելիս Գալբան ասել էր. «Խփեցեք, եթե դա պետք է պետությանը»: 

Մեկ անգամ Վեսպասիանոսը երազում տեսավ, թե իբր Պալատինումի պալատի նախասրահում կշեռք է դրված, մի նժարին Կլավդիոսն ու Ներոնն են, մյուսին՝ ինքն իր որդիներով, և ոչ մի նժարը մյուսին չի գերակշռում: Եվ երազը նրան չխաբեց, որովհետև և՛ առաջինները, և՛ ինքն ու որդիները տիրակալեցին հավասարապես 27 տարի (Կլավդիոսը և Ներոնը՝ 41-68թթ, Վեսպասիանոսը, Տիտոսը և Դոմիցիանոսը՝ 69-96թթ):

Նույնիսկ սարսափը սպառնացող մահից նրան հետ չպահեց կատակներից: Երբ նա զգաց մահվան մերձավորությունը, ապա ասաց. «Ավա~ղ, թվում է՝ ես աստված եմ դառնում»:

Տիտոսը աչքի էր ընկնում հազվագյուտ բարությամբ: Երբ մի անգամ ճաշելիս նա հիշեց, որ ամբողջ օրվա ընթացքում ոչ ոքի համար մի լավ բան չի արել, արտասանեց իր նշանավոր խոսքերը՝ «Բարեկամներս, ես կորցրեցի օրը»:

Նրա օրոք՝ 79թ օգոստոսի 24-25-ին, Վեզուվ հրաբուխի ժայթքման հետևանքով կործանվեցին Կամպանիայի Պոմպեյ, Հերկուլանում և Ստաբիա քաղաքները: Զոհերի թվում էր նաև գրող Պլինիոս Ավագը՝ «Բնական պատմություն» երկի հեղինակը:

«Տիրակալները-, ասում էր Դոմիցիանոսը,- ամենից վատ են ապրում. երբ նրանք դավադրություններ են բացահայտում, նրանց չեն հավատում, մինչև որ նրանց չեն սպանում: Իսկ «տիրակալը, որը չի պատժում մատնիչներին, դրանով խրախուսում է նրանց»:

Նա գրքույկ հրապարկեց մազերի խնամքի մասին՝ նվիրելով այն բարեկամին և այնտեղ զետեղել էր այսպիսի դատողություն. «Տեսնում ես՝ ինչպիսին եմ ես ինքս՝ տեսքով գեղեցիկ ու վեհապանծ: Մինչդեռ իմ մազերին էլ նույն բախտն է վիճակվել: Հավատա ինձ, որ ոչինչ չկա ավելի գերող, քան գեղեցկությունը, բայց ոչինչ չկա ավելի կարճակյաց, քան նա»:

Երեք տոհմերն էին՝ Հուլիոսներ, Կլավդիոսներ, Փլաբիոսներ

Комментариев нет:

Отправить комментарий