Չնայած, որ տանգոյի ներկայիս ձևերը զարգացել են Արգենտինայում և Ուրուգվայում 19-րդ դարի կեսերին, Կուբայում և Իսպանիայում կան տանգո ոճի 18-րդ ու 19-րդ դարի ձայնագրություններ: Արգենտինայում Տանգո բառն առաջին անգամ գործածվել է 1890-ականներին:
Արգենտինական տանգոն պարողների
և հադիսատեսի կողմից սիրված է իր գեղեցկության, կրքոտության, դրամատիզմի և հուզականության
շնորհիվ: Պարի էությունը կյանքն է, հատկապես` տղամարդու և կնոջ միջև եղած հարաբերությունը:
Որքան էլ արգենտինական տագոյի ծագման մասին տվյալները ստույգ չլինեն, անտարակուսելի է մի փաստ, որ դրա վրա մեծ ազդեցություն է ունեցել սևամորթ աֆրիկացիների մշակույթը: Նրանք Արգենտինա բերվեցին 1880-ական թթ: Տանգո բառն աֆրիկյան ծագում ունի, որ նշանակում է «մոտիկ տեղ»: Դա այն վայրի անվանումն էր, որտեղ աֆրիկացի ստրուկներն ու ազատ սևամորթները հավաքվում էին պարելու: Այդ ժամանակներում պարը նվագակցվում էր աֆրկյան թմբուկների ռիթմով, իսպանական և իտալական մեղեդիներով:
1920-ականներին տանգոն սկսեց
Բունեոս Այրեսի մութ ծայրերից տարածվել դեպի բարձրաշխարհիկ պարատներ: Եվրոպայում այն
առաջինը ներկայացվեց Փարիզում, այնուհետև Լոնդոնում, Բեռլինում ու այլ եվրոպական մայրաքաղաքներում:
Ռոբերտո Ֆիրպոն սահմանեց ստանդարտ տանգոյի համար նախատեսված գործիքավորումը` երկու
բանդոնեոն, երկու ջութակ, դաշնամուր, որոնց հետ կարող է օգտագործվել նաև կլարնետ, կիթառ
և ֆլեյտա:
Տանգոն լայնորեն տարածվեց
1920-30ական թթ., երբ սկսվեց պարի Ոսկե Ժամանակաշրջանը: Արգենտինան դարձավ աշխարհում
երաժշտության, պոեզիայի և մշակույթի ոլորտում տասը ամենահարուստ ու նշանավոր երկրներից
մեկը:
Տանգոյի պատմության մեջ ամենանշանավոր դեմքերից մեկը համարվում է արգենտինացի երգիչ, կոմպոզիտոր և դերասան Կարլոս Գարդելը, ով մինչ այսօր մնում է բազմաթիվ լատիամերիկացիների կուռքը: Նրա հայտնի երգերից են`
Carlso Gardel – El dia que me quieras – Tango
Carlos Gardel ''Por una cabeza''
Astor Piazzolla - Libertango
Աղբյուր` http://www.tejastango.com/beginning_tango.html
Комментариев нет:
Отправить комментарий