Վենետիկ. Ռեալիզմի փոխարեն հրապարակման
շարունակություն
Բյուզանդական ճարտարապետության նմուշ, Ստամբուլի Սբ
Սոֆիա տաճարի նմանակ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ: Այս
բնութագրումներով կարելի է ողողել Վենետիկի Սուրբ Մարկոս տաճարը՝ յուրահատուկ
խորհրդանիշ, որ չի արտացոլում քաղաքի նեղուցակամրջային պատկերը: Մենք էլ չենք
խորանա շինության ճարտարապետական մանրամասների մեջ, դա արվեստաբանների գործն է:
Կենտրոնանանք պատմական կամ գոնե պատմական թվացող փաստերի վրա:
Առևանգում և բարի գալուստ, Վենետիկ
Մարկոս առաքյալը իր մահկանացուն
կնքեց Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում: Անհրաժեշտ էր նրա մասունքները փրկել
մահմեդականներից, ովքեր ոչնչացնում էին քրիստոնեական տաճարները մզկիթներ
կառուցելու նպատակով: Լեգենդը պատմում է, որ մնացորդները տեղափոխելու համար
վենետիկցի առևտրականները դիմեցին խորամանկության: Դիակը տեղավորեցին տակառի մեջ և ծածկեցին
խոզի մսի շերտերով: Նավը խուզարկող սարակինոսները (սարացին), ովքեր իսլամ էին
դավանում, բնականաբար չհամարձակվեցին դիպչել «կենդանուն»: Այսպիսով սուրբ Մարկոսը
իր վրա վերցրեց երկնքում Վենետիկին հովանավորելու պատրաստակամությունը:
Մտածելով, որ ալեքսանդրիացիները կկռահեն առևանգումը, Վենետիկի բնակիչները սկսեցին անընդհատ աղոթել՝ հավաստիացնելու, թե սուրբ Մարկոսի մասունքները Աստծո զորությամբ հրաշքով են հայտնվելու Վենետիկում:
Ճամփորդ Կվադրիգան
Տաճարի կենտրոնական մուտքի առաջ գտնվում է կվադրիգան՝
քառաձի մարտակառք: Այս ձիերը սկզբում եղել են հունական Հիոս կղզում, այնուհետև
տեղափոխվել են Հռոմ, հասել մինչև Կ. Պոլիս և տեղ գտել հիպոդրոմի դարպասների վրա:
1204թ, երբ Վենետիկի դոժ Էնրիկո Դանդոլոն խաչակրաց 4-րդ արշավանքի արդյունքում
մտավ Կ. Պոլիս, որպես փառքի նշան այնտեղից տարավ ձիերը՝ հասցնելով հայրենի քաղաք:
Նապոլեոնի օրոք այս արձանները կրկին թափառում են, այս անգամ՝ մինչև Փարիզ, իսկ
ֆրանսիացի կայսեր վերջնական պարտությունից հետո վերադառնում են Վենետիկ՝ պսակելով
տաճարի վերնամասը:
Իրականում սա հնադարյան քանդակի բրոնզե կրկնօրինակն է.
բնօրինակը, որ վերագրում են հույն քանդակագործ Լիսիպոսին, կարելի է տեսնել տաճարի
ներսում: Առհասարակ թանգարանային հատվածում շատ են արվեստի նմուշները և գանձերը,
որոնք բերվել են հիմնականում վերոնշյալ խաչակրաց արշավանքի հաջողումից հետո:
Աղավնիները՝ գլխավոր հրապարակի կենտրոնում
Սուրբ Մարկոս հրապարակում աղավնիներին եգիպտացորենի
հատիկներով կերակրելը պետք է լինի Վենետիկ այցելողի դուրեկան գործողությունների
ցանկում: Իսկ ինչո՞ւ աղավնիներ: Նրանք Վենետիկի համար գրեթե նույնն են, ինչ
սագերը՝ Հռոմի, պարզապես այս դեպքում թշնամու հարձակման մասին հիշատակում չկա:
Ինչ-որ ժամանակ Վենետիկում գոյություն է ունեցել
ավանդույթ՝ տարին մեկ անգամ քաղաքի դոժին կրոնական միաբանություններից ու
համայնքներից նվերներ տալ՝ որսամիս, մրգեր, քաղցրավենիք: Երբ նոր էր ավարտվել
Սուրբ Մարկոս բազիլիկայի շինարարությունը, մի մարդ նվեր բերեց աղավնիներ, որոնք
վանդակից թռան՝ նստելով նորակառույց ֆասադի կամարի վրա: Սուրբ Մարկոսի հրաշքն էր
սա, ով ցանկանում էր, որ աղավնիները դառնան այն քաղաքի սրբազան թռչունները, ում
երկնային հովանավորն էր ինքը:
Սուրբ Մարկոսի հրաշքները Տինտորետոյի վրձնով
Իտալացի «փոքր ներկարարը» Սկուոլա Սան Մարկո
կազմակերպության պատվերով նկարել է 4 կտավ, որոնք նվիրված են Մարկոս առաքյալին՝
նրա երկու հրաշքները, առևանգումը և տեղափոխումը Վենետիկ:
''Miracle of the slave''
''Finding the body of Saint Mark''
''Stealing of the dead body of Saint Mark''
''Saint Mark rescuing a saracen from shipwreck''
''Finding the body of Saint Mark''
''Stealing of the dead body of Saint Mark''
''Saint Mark rescuing a saracen from shipwreck''
Առաջին հրաշքն այն է, որ ավետարանիչը փրկում է
ալեքսանդրիացի մի ստրուկի, ով առանց տիրոջ թույլտվության այցելել էր սրբի գերեզման
և դատապարտվել տանջանքների ու կուրացման: Երկրորդ հրաշքն էլ քրիստոնյա սարացինի
ազատումն էր ալեկոծությունից: Իրական են սրանք, թե առասպել, ինչևէ, գոյություն
ունեն, և ձևավորում են կրոնական, մշակութային, գեղարվեստական ամբողջությունը մի
քաղաքի, որ ունի պատմություն ու ինքնին գլուխգործոց է...
Աիդա Գրիգորյան
Комментариев нет:
Отправить комментарий