Մայրաքաղաքից հեռու մի գյուղում ապրում էր մի հողագործ: Իր կյանքում
այնքան շատ էր լսել թագավորի մասին, որ մեծ ցանկություն ուներ նրան սեփական աչքերով
տեսնելու, քանի որ կարծում էր, որ թագավորը տարբերվում է սովորական մարդկանցից:
-Մարիանա, ուզում եմ գնալ մայրաքաղաք թագավորին տեսնելու:
-Ի՜նչ հիմարություն: Մի կամակորության պատճառով պատրաստվում ես վատնե՞լ մեր ունեցած փոքր գումարը: Մի՛ գնա:
-Քաղաք գնալու առիթը կօգտագործեմ սեղանատամս հանելու համար, այն ինձ շատ է անհանգստացնում:
Գյուղացին այնքան պնդեց, որ ի վերջո կինը նրան թույլ տվեց գնալ: Քաղաքն այնքան հեռու էր, որ մինչև տեղ հասնելը գումարից գրեթե ոչինչ չմնաց: