19 марта 2015 г.

Մտածում է հանճարեղ հռոմեացին

23 տարի, և դեռ ոչինչ չի արվել անմահության համար:

Ոչ ոք այնքան խիզախ չէ, որ չվախենա անսպասելիից:

Ես կնախընտրեի լինել առաջինը գյուղում, քան երկրորդը Հռոմում:

Մեծ գործերը պետք է իրականացնել առանց մտածելու, որպեսզի վտանգի մասին միտքը չնվազեցնի քաջությունն ու արագությունը:

Ոչ մի հաղթանակ չի կարող բերել այնքան, որքան կարող է խլել մեկ պարտությունը:

Նա, ով մերկացնում է դիմացինի անդաստիարակությունը, ինքը չի կարող քաղաքավարության օրինակ ծառայել:

Իշխանությունը միայն հաղթում և ուժեղանում է, երբ այն չափավոր են օգտագործում:

Ավելի լավ է ստեղծել, քան սովորել: Կերտելն է կյանքի էությունը:

Զենքն ու օրենքը չեն կարող իրար հարմարվել:

Յուրաքանչյուրն իր ճակատագրի դարբինն է:

Որքան անվանի ես դու, այնքան ավելի քիչ բան կարող ես քեզ թույլ տալ:

Մեծագույն թշնամին թաքնվում է այնտեղ, որտեղ դուք նրան ամենից քիչ եք սպասում:

Կառավարողին առաջինից երկրորդ տեղ հասցնելն այնքան հեշտ չէ, որքան հետո երկրորդից վերջին հասցնելը:

Ես երկար եմ ապրել թե՛ բնության, թե՛ փառքի չափանիշներով:

Комментариев нет:

Отправить комментарий