1 сентября 2012 г.

Թե ինչպես «դիմավորեցին» Սեպտեմբերի 1-ը ավագ դպրոցի 11-րդ ու 12-րդցիները


Աշնան առաջին օր, էկո-հայրենագիտական ճամփորդություն, ուսումնական արշավՄեզ` ճամփորդներիս, նախօրոք տեղեկացված էր, որ բարձրանալու ենք Աժդահակ լեռը, սակայն անբարենպաստ կլիմայական պայմանները ստիպեցին օր առաջ փոխել ներկայացված ծրագիրը:
Առավոտյան, ժամը` 7:30, մեր երթուղիով Մայր դպրոցից շարժվեցինք դեպի Կոտայքի մարզ` գյուղ Գառնի: Ավտոբուսում կազմակերպած խաղերը, բարձր երաժշտությունը, ուրախ միջավայրը միանգամից բարձրացրեցին բոլորիս տրամադրությունը: Մոտ 2 ժամանոց ճանապարհը մեզ տարավ դեպի Գեղարդի վանք: Սրան հետևեց կարճատև հանգիստը Գառնու կիրճում, որտեղ լսեցինք մեր ուսուցչի հետաքրքիր մեկնաբանությունը քարերի սիմֆոնիայի մասին, որը հենց մեր առջև էր տարածվում:
Շատ էինք ուզում տեսնել Աստղիկի ջրվեժը, բայց ոչ մի կերպ չկարողացանք թույլատվություն ստանալ: Պատճառը բռնկված հրդեհն է, որն այցելուներին արգելում է տեսնել այն: Սրանով խախտվեց ղեկավարների մշակած ծրագիրը, անհրաժեշտ էր մի քանի րոպեի ընթացքում որոշել` ուր գնալ:
-
Այստեղից Հավուց Թառը շա՞տ հեռու է:
-
Չէ, էդքան էլ չէ:
Վերջ, գնում ենք Հավուց Թառ: Սա կիսավեր վանքային համալիր է, ճարտարապետական հուշարձան, որ գտնվում է Գառնիից արևելք` լեռան գագաթին: Միակ դժվարությունն այն էր, որ որոշ տեղամասեր ավազոտ ու քարքարոտ էին և դրանց վրայով անցնելը վտանգավոր էր: Երեք խմբի բաժանված` կես ժամվա տարբերությամբ հասանք սպասված վայրը, որտեղից տեսարան էր բացվում դեպի անծայրածիր լեռներն ու երկինք: Ջրի պակաս էլ զգացինք, անձրև էլ տեսանք, բայց պետք էր մինչև մութն ընկնելը հասնել գոնե այնտեղ, որտեղից սկսել էինք բարձրանալ (այդ տեղը ավտոբուսից մոտ 2 կմ հեռու էր): Իրար օգնելով, ձեռք մեկնելով, շատ հազվադեպ հանգստանալով` ճիշտ ժամանակին տեղ հասանք: Ասում էինք` չենք հոգնել, բայց մի քանիսը քնելու մեծ ցանկություն ունեին, մյուսներն ուղղակի երաժշտություն էին լսում կամ երգում, բայց վերադառնալիս խաղեր չխաղացինք:
Ժամը 20:30-ին արդեն Երևանում էին
ք` հաղթահարած շատ գեղեցիկ բարձունք, պարզապես ոչ թե Աժդահակը, այլ կիսաքանդ Հավուց Թառը (կամ` Ամենափրկիչ եկեղեցի): Վստահ եմ, որ եթե մեզնից որևէ մեկին հարցնեն` «Երկրորդ անգամ կբարձրանա՞ս այնտեղ», կպատասխանի` «Եթե ջուր ունենանք` այո»:
Արտասովոր սեպտեմբերի մեկ էր... 

 

Комментариев нет:

Отправить комментарий