28 августа 2014 г.

Լյուդովիկոս XIV. փաստեր և ասույթներ


Միջնադարյան հիշողությունները Լյուդովիկոս XIV-ի հետ կապված առնչվում են ֆրանսիական միապետի երկար ու ճոխ մազերի, «Պետությունը ես եմ» տարածված արտահայտության և, իհարկե, այն բնորոշման հետ, որը շնորհվել է նրան՝ «արև արքա»: Նա եվրոպական պետությունների գահակալներից ամենաերկարակյացն էր՝ 72 տարի ու ևս մոտ 100 օր:

Նրա պատվին է անվանակոչվել ամերիկյան Լուիզիանա նահանգը, որը երկար տասնամյակներ գտնվել է Ֆրանսիայի տիրապետության տակ, իսկ 19-րդ դարի սկզբին Նապոլեոնի ձեռքով վաճառվել է ԱՄՆ-ին: 

Պատմությունը տեսել է բազմաթիվ թագավորների, ովքեր եղել են նաև երաժիշտ, գրող կամ փիլիսոփա: Իսկ Լուին պատանի տարիքից զբաղվում էր բալետով և իր կառավարման շրջանում հատուկ ուշադրություն է դարձրել պարային ներկայացումների բեմադրմանը: 

Աֆորիզմներ, որոնք պատկանում կամ վերագրվում են Լուի XIV-ին

Ես ավելի հեշտությամբ կհաշտեցնեի ողջ Եվրոպան, քան մի քանի կնոջ:

Ամեն անգամ, երբ ինչ-որ մեկի բարձր պաշտոն եմ տալիս, ես ստեղծում եմ 99 դժգոհներ և 1 անշնորհակալ:

Ժամանակը, որ մենք հատկացնում ենք սիրուն, երբեք չպետք է վնասի մեր գործերին:

Կասկածելի գործերում չսխալվելու մեկ երաշխիք կա՝ ակնկալել վատագույն ավարտ:

Ճշտապահությունը արքաների բարեկրթությունն է:

Ինչո՞ւ եք լալիս: Մի՞թե կարծում էիք, որ հավերժ եմ ապրելու:

Լուիդորները աշխարհում միակ բանն են, որ դուր են գալիս բոլորին:

Դա օրինական է, որովհետև ես եմ այդպես ուզում:

Պատերազմը միապետների բոլոր զբաղմունքներից ամենահաճելին և պատվավորն է:

Առաջին զգացողությունները միշտ ամենից բնականն են:

Ես հեռանում եմ, բայց պետությունը կլինի հավերժ:

Լյուդովիկոս XIV-ի մասին հատվածներ կարդացեք նաև այստեղ՝
Հայտնի մարդկանց անհայտ խոսքերը

Աիդա Գրիգորյան

Комментариев нет:

Отправить комментарий