«Ջեյն
Էյրը» անգլիացի բանաստեղծ և գրող Շառլոթ
Բրոնտեի (1816-1855թթ.) դասական ստեղծագործությունն
է` Մեծ Բրիտանիայի
ամենահայտնի սիրավեպերից մեկը: 2003թ. տվյալներով «Ջեյն Էյրը» Լավագույն 200 գրքերի ցուցակում զբաղեցնում է 10-րդ տեղը: Գրքի բովանդակության հիման վրա նկարահանվել է մոտ մեկ տասնյակ ֆիլմ:
10 տարեկանում
ապրում էր իր
հանգուցյալ քեռու կնոջ`
միսիս Ռիդի տանը,
քանի որ ծնողները
վաղուց մահացել էին:
Ընտանիքում նրան ստախոս էին համարում,
չէին սիրում, անտեղի մեղադրում էին ու նվաստացնում: Լինելով
միայնակ` նա հասկացավ,
որ միայն ինքն
է պատասխանատու իր
արարքների ու խոսքերի
համար. նրա
փոքրիկ մարմնում արթնացան
ինքնապաշտպանական բնազդներ`
պայքարելու ուժ ու հարգանքի արժանանալու ձգտում: Ահա
այսպիսի բախտ էր
վիճակվել Ջեյն Էյրին,
ում անկախ կյանքը
սկսվում է միայն
Թորնֆիլդում: Այո, միսիս
Ռիդը վերջնականապես ձանձրացավ
Ջեյնից ու նրան
ուղարկեց Լոուդի դպրոց-որբանոց:
8 տարի այնտեղ անցկացնելուց
հետո 18-ամյա Ջեյնը որպես
դաստիարակչուհի աշխատանքի է
ընդունվում Թորնֆիլդում, որի
տիրոջ` միստր Ռոչեստրի
հետ ծանոթանալուց հետո
սկսվում է համաշխարհային գրականության
մեջ ամենանահայտնի ու անհավանական սիրավեպերից
մեկը:
Որոշ ժամանակ իր
տիրոջ հետ շփվելուց
հետո Ջեյնն իր
ողջ էությամբ սիրահարվում
է նրան`միևնույն
ժամանակ քաջ գիտակցելով,
որ այդ միությունն
անհնար է: Երկուսի
միջև մի մեծ
արգելք կար` սոցիալական
դիրքերի անհամապատասխանություն: Ինչպե՞ս
կարող էր մեծ
շրջապատ ունեցող, գեղեցկուհի
օրիորդների ուշադրությունը վայելող,
հարուստ միստր Ռոչեստրը
համակրել աղքատ, ծնողազուրկ
ու ոչ գեղեցիկ
Ջեյն Էյրին, ով
պարզապես իր ապօրինի
դստեր` Ադելի դաստիարակչուհին էր:
Բայց որքան մեծ էր Ջեյնի երջանկությունը, երբ մի հրաշալի օր նա իմացավ, որ իր տիրոջ սիրտն իրեն է պատկանում. նա Ջեյնին համարում էր ամենաշքեղ օրիորդն ու պատրաստվում նրա հետ Լուսին թռչել: Միստր Ռոչեստրին հիացրեց նրա անկեղծությունն ու պարզությունը, երբ առաջին հանդիպման ժամանակ իր «Արդյո՞ք ես գեղեցիկ եմ» հարցին Ջեյնը բացասական պատասխան տվեց: Հավատու՞մ էր Ջեյնն այդ խոստովանությանը: Ոչ միայն նրա, այլև տան սպասավորների ու աղախինների զարմանքն անսահման էր: Ինչևէ, եկավ ամուսնության օրը, որն իր հետ բերեց մի սարսափելի գաղտնիքի բացահայտում. միստր Ռոչեստրը խելագար կին ունի, ով նույնպես ապրում է Թորնֆիլդում` հատուկ խնամակալության տակ: Անգլիական օրենքը նման դեպքում ամուսնալուծությունն արգելում է: Ջեյնը չի համաձայնում որպես սիրուհի ծառայել իր տիրոջը, և գրպանում ոչ մի գրոշ չունենալով` փախչում է` չիմանալով, թե ուր:
Մեկ տարի հետո, երբ Ջեյնն իր հանգուցյալ հորեղբորից 5000 ֆունտ ժառանգություն է ստանում, Մորթընում գտնում իր զարմիկ Սենտ Ջոնին ու զարմուհիներին, որոշում է փնտրել միստր Ռոչեստրին ու պարզել նրա որպիսությունը: Նա Թորնֆիլդը գտնում է ավերված, վառված, իսկ իր նախկին տիրոջը` կուրացած ու հաշմանդամ դարձած: Իր հեռանալուց մի քանի ամիս հետո Ռոչեստրի խելագար կինը թաքուն դուրս էր եկել իր սենյակից, սկսել վառել տան եղած-չեղածը` չխնայելով ոչինչ ու ոչ ոքի: Իր գործն ավարտելուց հետո աշտարակից նետվել էր ցած ու մահացել: Հրդեհից տուժել էր նաև նրա ամուսինը, ում մի աչքը դուրս էր ընկել, իսկ ձեռքը` անդամահատվել: Ջեյնը խոստացավ միշտ միստր Ռոչեստրի կողքին լինել` նույնսիկ եթե նա այդպես անպաշտպան ու սնանկացած վիճակում էր: Կյանքի մնացյալ տարիները Ջեյնն ու Էդուարդը միասին են անցկացնում, որի ընթացքում միստր Ռոչեստրի մի աչքի տեսողությունը վերականգվում է ու նա ի վիճակի է լինում տեսնել իր առաջնեկին:

Ջեյնն ուժեղ ու անկախ բնավորության տեր մարդ էր` սկզբունքային
նույնիսկ սիրո հարցում: Չնայած նա աշխարհում ամենից շատ սիրում էր միստր Ռոչեստրին,
չհամակերպվեց անազնիվ ամուսնության ու խաբեության հետ, այլ հետևեց քրիստոնեական օրենքին:
Նրանց վիճակված էր միասին ապրել, որովհետև այդպես նրանք երջանիկ էին ու ազատ: Գլխավոր
հերոսները բազմաթիվ փորձությունների միջով անցան, ճաշակեցին կյանքի դառնությունները,
միայնությունն ու թախիծը, բայց ճակատագիրը միավորեց սիրող զույգին և հատուցեց նրանց
կրած տառապանքները:
Հետաքրքիր մտքեր «Ջեյն Էյր» գրքից
Իզուր են պնդում, թե մարդիկ
պետք է բավարարվեն խաղաղ կյանքով: Նրանց անհրաժեշտ է եռուն կյանք, և նրանք կստեղծեն
այդ կյանքը, եթե չգտնեն այն:
Դուք երբևէ չեք զգացել, թե
ինչ բան է խանդը, որովհետև երբևէ չեք զգացել, թե ինչ բան է սերը:
Դուք մրսում եք, որովհետև
մենակ եք` ձեր մեջ եղած կրակը չի շփվում ուրիշ կրակի հետ: Դուք հիվանդ եք նրանից, որ
զգացմունքներից ամենադուրեկանը, ամենաբարձրն ու ամենաքաղցրը, որով օժտված է մարդը,
ձեզ անհայտ է: Դուք հիմար եք, որովհետև գերադասում եք տանջվել, բայց չեք ուզում այն
ձեր կողմը գրավել և ոչ մի քայլ չեք անում, որպեսզի դիմավորեք նրան այնտեղ, որտեղ սպասում
է ձեզ:
Երբ ասում եմ, որ մենք նման
ենք իրար, դա չի նշանակում, որ ես ևս օժտված եմ ազդելու նույն ուժով, հրապուրելու նույն
հմայքով, ինչ նա: Ես միայն ուզում եմ ասել, որ մեր ճաշակներն ու զգացմունքներն ընդհանուր
են: Ուստի շարունակ պետք է կրկնեմ, որ մենք հավիտենապես բաժանված ենք իրարից: Բայց
և այնպես, քանի դեռ շնչում ու մտածում եմ, ես պետք է սիրեմ նրան:
Մի՞թե կարծում եք, որ կարող եմ մնալ և դառնալ ձեզ համար ոչնչություն:
Կամ գուցե կարծում եք` ես ավտոմա՞տ եմ, մեքենա՞, առանց զգացմունքների և կհանդուրժեմ բերանիցս հացի կտորը խլեն
և կենսատու ջրի կաթիլը բաժակիցս թափեն: Կարծում եք, որ եթե չքավոր եմ, աննկատելի, հասարակ,
հասակով փոքր ու ոչ գեղեցիկ, հոգի ու սիրտ չունե՞մ: Դուք սխալվում եք: Ես ունեմ նույնպիսի հոգի, որպիսին և դուք,
և, իհարկե, նույնպիսի սիրտ: Եվ եթե աստված ինձ շնորհած լիներ մի փոքր գեղեցկություն
ու զգալի հարստություն, ձեզ համար նույնքան դժվար կլիներ բաժանվել ինձնից, որքան այժմ
ինձ համար:
Միասին լինել` նշանակում
է նույնքան ազատ լինել, որքան մենակության մեջ, և նույնքան ուրախ, որքան հասարակության
մեջ:
Աիդա Գրիգորյան
Комментариев нет:
Отправить комментарий