Միանգամից ասեմ` գրքի վերջաբանից
չստացա այն բավականությունն ու տպավորությունը, որն ակնկալում էի: Ֆիցջերալդին հատուկ
գրելաոճ` բուն նյութից անցում անկարևոր ու երկրորդական թեմաների, որոնք տեղ-տեղ նույնիսկ
ձանձրացնում են: Բայց եթե «Մեծն Գեթսբին» վեպում անհետաքրիր ու անհասկանալի հատվածները թաքնվում են բովանդակության հիմնական
ասելիքի ու գաղափարի հետևում, ապա «Գիշերն անույշ է» սիրավեպը կարծես անավարտ ու չբացահայտված
է մնում` հանդիսանալով զուտ մի փոքր մասնիկն այն կյանքի, որի «օրենքը» ջրի երես է դուրս
բերում Գեթսբիի մահը...
Վեպի առանցքում պտտվում են
երիտասարդ զույգի փոփոխական հարաբերությունները, որոնք կառուցված են անկայուն թվացող
հիմքի վրա: Դիք Դայվերը, ով տաղանդավոր բժիշկ ու հայտնի մասնագետ է, ամուսնանում է
իր հիվանդներից մեկի` Նիքոլ Ուորրենի հետ, ով հոգեկան խանգարում ունի ու տառապում է
շիզոֆրենիայով: Դիքը ստիպված է համատեղել բժշկի ու ամուսնու դերերը:
Թվում է` ամերիկացիների մոտ սովորական երևույթ է, որ ամուսինը միայնակ ճամփորդի, մի
քանի օրով տնից հեռանա, կնոջ ներկայությամբ պարի մեկ այլ երիտասարդ աղջկա հետ... Տղամարդու
աչքը չի սահմանափակվում ընտանիքի ներսում երջանկություն փնտրելով, այլ շարունակ ձգտում
է դուրս նայել, ազատ լինել ու ստիպում մոռանալ, որ ունես սկզբունք` ինքդ քեզ հավատարիմ
մնալու: Հենց դա է ստիպում կնոջը նույն կերպ վարվել ու սեփական խանդը թաքցնելու ուղիներ
փնտրել:
Իսկ հետո նկատում ես, որ
կյանքիդ ծաղկման շրջանում, կնոջդ ու զավակներիդ կողքին լինելու և աշխատանքիդ նվիրվելու
փոխարեն, դարձար հարբեցող, ժամանակդ վատնեցիր ծեծկռտուքների ու ստեղծագործական գործունեությունդ
տապալելու վրա, որպեսզի հագուրդ տաս ագահությանդ, զգաս, որ անցել ես չափավորության
բոլոր սահմաններն ու հասկանաս, որ մարդուն ոչինչ պատրաստի չի տրվում...
Աիդա Գրիգորյան, 11-1դաս.
Աիդա Գրիգորյան, 11-1դաս.
Комментариев нет:
Отправить комментарий