26 марта 2013 г.

Մեկ ու կես դար առաջ գրված տողերը և իրականության արտացոլումը


Նա (Ստեփաննոս Շահումյանը) հավատում էր հայի տոկունությանը: Նա գիտեր` հայը որքան համբերող է, որքան տանող է բռնության լծի ծանրությունը, այնքան շուտով պատրաստ է թոթափել այդ լուծը, եթե հանգամանքները նպաստեին: Միայն հայը զգույշ է, հեռատես է, խորհող է, բայց շուտ վճռող չէ, և դրա մեջ է կայանում նրա բոլոր դանդաղկոտությունը: Զգուշությունը նրա մեջ հանցավոր երկչոտության կերպարանք է ստացել:
Նա գիտեր, որ հայ ժողովուրդը կատարյալ ոչխարային բնավորություն ունի. մեկը պետք է առջևից գնա, որ մյուսները հետևեն նրան: Բայց ո՞վ կարող էր լինել այդ «մեկը»: Ո՞վ կարող էր առաջնորդել ամբոխին:
Չափազանց անկարգությունները կառավարության մեջ ծնեցնում են ծայրահեղ միջոցներ դրանց բառնալու համար, այն է` ոչնչացնել անիրավ իշխանությունը` արդարությունը վերականգնելու համար: Բայց դրա համար ժողովրդի մեջ բավական կյանք ու բարոյական ուժ է հարկավոր:

Մենք մեզ ծառայել չգիտենք. մենք մեզ համար անշնորհք ենք, օտարի համար` շնորհալի: Եթե հայոց բոլոր հանճարները վատնված չլինեին հօգուտ օտարների, եթե նրանք ծառայած լինեին հօգուտ իրենց հայրենիքի, այսօր Հայաստանը այս թշվառ դրության մեջ չէր լինի: 

Ամենամեծ մարդիկն անգամ, որոնք պետություններ են կառավարում, որոնք աշխարհին օրենքներ են տալիս, երբեմն իրենց տունը, իրենց ընտանիքը կառավարելու շնորհք չունեն:

Վտանգի մեծության հետ կապված է և արդյունքի մեծությունը:

Սյունեցի հայը ոչ մի բանով իրավունք չունի գանգատվելու աստծուն, թե ինչու՞ ինքը թշվառ է և օտարի ծառա: Երբ աստված մի ժողովրդի տալիս է այսպիսի երկիր, որ իր բնական ամրություններով ամեն հարմարություններ ունի պաշտպանելու նրան թշնամու հարձակումներից, այդ ժողովուրդը ինքն է մեղավոր, որ չէ կարողանում օգուտ քաղել աստծու շնորհած պարգևից:

Ոչ ոք այնքան չէ վնասել հայոց հայրենիքին, որքան մեր արյունակից դավաճանները, որոնք մեզ թողնելով` անցան թշնամու կողմը: 

Րաֆֆի, «Դավիթ Բեկ»

Комментариев нет:

Отправить комментарий