Ռուսալեզու աղբյուրներ - 19-րդ դարի երկրորդ կեսից Շուշին սկսեց կարևոր դեր
խաղալ Ադրբեջանի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում: Երկար
ժամանակ առևտրի, մշակույթի ու արվեստի զարգացման մակարդակով քաղաքը երկրում
զբաղեցնում էր առաջին, իսկ Անդրկովկասում` երկրորդ տեղը` զիջելով
Թիֆլիսին: Պատահական չէ, որ Շուշին անվանել են «Փոքր Փարիզ»:
Զարգացած տնտեսությունը, գեղատեսիլ աշխարհագրական դիրքը և բազմաթիվ այլ գործոններ Շուշին դարձրին գիտության, պոեզիայի ու երաժշտության կենտրոն: Այստեղ բեմադրվում էին թատերական ու կրկեսային ներկայացումներ, կազմակերպվում եվրոպական ու արևելյան ոճերով համերգներ, գիտակրթական հավաքներ, մշակութային-լուսավորչական հաստատաությունների կողքին գործում էին տպարաններ, գրադարաններ, Ռեալական դպրոց, Քաղաքային դպրոց և այլն: 1838թ. Շուշիում բացվեց թեմական դպրոց, 1848թ. բեմադրվեց առաջին թատերական ներկայացումը:
Շուշին տվել է նաև տաղանդավոր մտավորականների, գրական-հասարակական գործիչների մի ամբողջ խումբ: Ըստ Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի տվյալների` 19-րդ դարում Շուշիում ապրում ու ստեղծագործում էր 95 բանաստեղծ, 5 աստղագետ, 18 ճարտարապետ, 16 բժիշկ, մոտ 42 ուսուցիչ: Մտավորականների այս մեծ հավաքածուն քաղաքը վերածեց մշակույթի խոշոր կենտրոնի:
Шуша, Исторические памятники культуры и архитектуры, Информация о выдающихся личностях (միայն ադրբեջանցիների մասին է, դրա համար չեմ անդրադառնում)
Անգլալեզու - Շուշիում կան թե´ ադրբեջանական, թե´ հայկական մշակութային հուշարձաններ, մինչդեռ շրջակա տարածություններում գերակշռում են հին հայկական գյուղերը:
Քաղաքին առավել բնորոշ են ադրբեջանական ժողովրդի երաժշտական ավանդույթները, որը վառ կերպով արտահայտվում է «մուղամ» կոչվող ժանրի մեծ տարածմամբ:
Shusha, Cultural life
«Շուշին Ադրբեջանի մարգարիտն է: Քաղաքի բերդը կառուցվել է 1750թ. Փանախ Ալի-խան Ջևանշիրի` ադրբեջանական Ղարաբաղի խանության հիմնադրի ու կառավարչի օրոք, ու դարձել մայրաքաղաք: Հետագայում, իր հիմնադրի անունով կոչվել է Փանախաբադ: Որոշ ժամանակ հետո անվանափոխվել է Իբրահիմ Խալիլ-խանի` Փանախ խանի որդու օրոք, որի կառավարման հատվածում Ղարաբաղի խանությունը արագորեն զարգացավ` դիվանագիտական ու առևտրային կապեր հաստատելով ինչպես Ադրբեջանի այլ խանությունների, այնպես էլ Վրաստանի, Օսմանյան կայսրության և Իրանի հետ: Շուշին ադրբեջանցի բազմաթիվ բանաստեղծների, ճարտարապետների, երաժիշտների և մշակությի այլ գործիչների հայրենիքն է, ինչպես նաև ռազմական գործիչների ու գեներալների»:
Shusha
Հայալեզու - Շուշիում են ծնվել հեղափոխական գործիչ Ալեքսանդր Բեկզադյանը, ազատագրական շարժման մասնակից Թուման Թումյանը (Թորգոմ), ռուսական բանակի հայազգի զինվորական Հովհաննես Լազարևը, պատմաբան, հասարակական գործիչ Լեոն, հայ գրող Մուրացանը, հայ դերասան, թատերական գործիչ Վաղարշ Վաղարշյանը, հայ ճարտարապետ, «Սարդարապատի ճակատամարտը» հուշահամալիրի հեղինակ Ռաֆայել Իսրայելյանը և այլն:
Հայտնի շուշեցիներ
Անգլերեն ռեսուրսներում, որոնց մեջ գերակշռում են ադրբեջանական կայքերը, Շուշին, ոչ զարմանալիորեն, ներկայացվում է բացառապես ադրբեջանական քաղաք` Ադրբեջանի մշակույթի կենտրոն, Ադրբեջանի պատմական մի հատվածը: Նույն պատկերն է նաև ռուսերեն հոդվածներում. լավ իմանալով, որ Շուշիում ծնվել են մեծաքանակ հայ մտավորականներ, որոնցից մի քանիսին վերևում նշեցի, նախապատվությունը տրվում է այնտեղ ապրած ադրբեջանցի ստեղծագործողներին, կարելի է տասնյակ ու հարյուրավոր անուններ գտնել /ևս մեկ անգամ նշում եմ -Информация о выдающихся личностях/: Հետևյալ հատվածով ավարտում եմ.
«1992թ. մայիսի 8-ին Շուշին մեծապես տուժեց հայ ագրեսորների հարձակումներից, որի հետևանքով 98% ադրբեջանցիներից կազմված բնակչությունը (թիվը` ըստ 1989թ. պաշտոնական տվյալների) խիստ նվազել է, մշակութային ժառանգության զգալի մաս թալանվել ու ոչնչացվել է հայերի կողմից»:
Հ.Գ. Նկարը՝ անձնական արխիվից

Комментариев нет:
Отправить комментарий