Բացառությամբ օգտակար ընկուզենու, ես չեմ երևակայում մի ծառ, որ բացի
եկամուտ բերելուց, ուրիշ նպատակի համար ստեղծված լինի:
Քիչ կլիներ ասել, որ նա լուրջ էր. նա լրջության մարմնացում էր:
Ինչ վերաբերում է տիկին դը Ռենալին, նա ավելի հարգեց Ժյուլիենին, ավելի
հիացավ նրանով: Չէ՞ որ Ժյուլիենը կշտամբեց նրան:
Ե՞րբ վերջապես պիտի սովորեմ տալ այս մարդկանց իմ հոգուց միայն այնքան, որքան
հարկավոր է նրանց դրամի փոխարեն:
Սերը հավասարություն չի որոնում, այլ ստեղծում է:
Նա չէր կարողանում նայել Ժյուլիենին՝ առանց մինչև ականջները կարմրելու, և
մեկ րոպե չէր կարողանում ապրել՝ առանց նրան նայելու:
Միայն մի դժբախտություն գոյություն ունի ինձ համար աշխարհում. դա այն է, երբ
ես փոփոխություն կտեսնեմ այն մարդու մեջ, որը կապում է ինձ այս կյանքին:
Նրանից երբեք դուրս չէր գա ո´չ լավ քահանա, ո´չ էլ մեծ գործերի վարիչ:
Այսպես հուզվող հոգիներն ամենաշատը կարող են դառնալ արվեստագետներ:
Մեկը ձեր աչքին սկզբունքի տե՞ր է, խոչընդոտներ առաջացրեք նրա յուրաքանչյուր
ցանկության, յուրաքանչյուր ձեռնարկության դեմ: Եթե նա իսկապես արժանիք ունի,
կջախջախի բոլոր արգելքները կամ դրանցից մի ելք կգտնի:
Ենթադրենք, որ երեսուն տարի հետո մինիստրները քիչ ավելի ճարպիկ կլինեն,
բայց պարկեշտության կողմից կմնան նույնը, ինչ այսօրվա մինիստրները: Անգլիայի
պատմությունը կարող է հայելի ծառայել մեր ապագայի համար:
Դուք կամ հաջողության պիտի հասնեք, կամ պիտի հալածվեք, ձեզ համար միջին
ճանապարհ գոյություն չունի:
Վեհանձն, հարուստ մարդիկ շատ անգամ գործի մեջ հաճույք են փնտրում և ոչ թե
արդյունքներ:
Երբ ոճիրներ ես գործում, պետք է բավականությամբ գործես, դա է դրանց լավ
կողմը, և միայն այդ պատճառով կարելի է դրանք արդարացնել մի քիչ:
Այս առավոտ նրա հետ սիրալիր չեղա, նրա քմահաճույքները չկատարեցի և
չշաղակրատեցի նրա հետ: Դրա համար իմ արժեքը նրա աչքին ավելանում է:
Երբեք այս առանձնաշնորհյալ էակի մտքով չի անցնում ուրիշներից
օժանդակություն և նեցուկ փնտրելու ամենափոքր գաղափարը: Նա արհամարհում է
ուրիշներին, դրա համար է, որ ես նրան չեմ արհամարհում:
Ես կընտրեմ այն վայրկյաններից մեկը, երբ նրա աչքերը փայլում են: Այդ
պարագայում նա չի կարող ինձ ստել:
Դատողական սերը, անտարակույս, ավելի խելացի է, քան ճշմարիտ սերը, բայց նրա
խանդավառությունը վայրկենական է, նա շատ լավ ճանաչում է իրեն, անդադար վերլուծման
է ենթարկում, ոչ միայն միտքը չի մոլորեցնում, այլև գոյություն ունի միայն մտքի
շնորհիվ:
Եթե պատահեմ քրիստոնեության Աստծուն, կորած եմ: Նա մի բռնակալ է և դրա
համար էլ լի է վրեժխնդրությամբ. նրա Սուրբ գիրքը խոսում է միայն սոսկալի պատիժների
մասին: Ես նրան երբեք չեմ սիրել, երբեք չեմ ցանկացել հավատալ, որ նրան կարելի է
անկեղծորեն սիրել: Նա անխիղճ է: Նա ինձ կպատժի ամենադաժան կերպով: Իսկ եթե պատահեմ
Ֆենելոնի աստծուն, նա ինձ, թերևս, կասի. «Քեզ շատ բան պիտի ներվի, որովհետև շատ ես
սիրել…»:
Ստենդալ, «Կարմիրը և սևը»
Երևան, «Անտարես», 2012
Երևան, «Անտարես», 2012
Комментариев нет:
Отправить комментарий