Ալտդորֆը փոքր քաղաք է Շվեյցարիայում՝ Ուրի կանտոնի սրտում: Կենտրոնական հրապարակում
կա մի հուշարձան, որը նվիրված է ազգային հերոս Վիլհելմ Թելլին: Հենց այստեղ հարյուրամյակներ
առաջ նա արձակեց նետը իր որդու գլխավերևում դրված խնձորի վրա: Ի՞նչով է առանձնահատուկ
այս հուշարձանը, և ինչո՞ւ էր խնձորը դարձել հոր նշանակետը...
1291թ Սրբազան հռոմեական կայսր1 Ռուդոլֆ I Հաբսբուրգը ճանաչեց շվեյցարական
երեք կանտոնների (Ուրի, Ունտերվալդեն և Շվից) անկախությունը: Նրանք ունեին ինքնիշխանություն
և սեփական կառավարչին ընտրելու իրավունք: Սակայն խաղաղ գոյությունը կարճ տևեց: Ռուդոլֆ
I-ի մահից հետո գահին նստեց արքայորդի Ալբրեխտը, ում անվանում էին «Սև հերցոգ»: Նոր
միապետը չեղյալ հայտարարեց բոլոր համաձայնագրերը, կանտոններում կառավարիչներ նշանակեց
իր կամակատարներին՝ հպատակեցնելով այդ տարածքները: Ալպյան լեռներով առևտրային ճանապարհ
էր գնում դեպի Իտալիա, և Շվեյցարիան բանուկ ուղիների վրա էր: Այդ էր պատճառը, որ կայսրը
շահագրգռված էր վերոնշյալ տիրույթը ձեռք բերելով: Գիտակցելով, որ խռովություններն անխուսափելի են, Ալտդորֆում հերցոգի տեղակալ Հերման Հեսսլերը պատվիրեց հրապարակում ձողից գլխարկ կախել՝ զարդարված ոսկյա թելերով ու փետուրներով: Ամեն անցորդ գլխատվելու վախի ներքո պարտավոր էր խոնարհվել դրա առջև: Բայց շուտով Հեսսլերը տեղեկացավ, որ մի գյուղացի հրաժարվել է խոնարհվելուց: Այդ մարդը Վիլհելմ Թելլն էր: Որպես պատիժ անհնազանդության դիմաց տեղակալը Վիլհելմից պահանջեց որոշակի հեռավորությունից հարվածել խնձորին, որը նրա որդու գլխավերևում էր: Տղան կանգնեց ծառի մոտ, հայրն աղոթեց Աստծուն, ձգեց աղեղալարը և ... դիպավ հենց խնձորին: Ամբոխը թնդում էր: Հեսսլերը ասաց.
-Ես տեսա, որ նետահարելուց առաջ դու երկրորդ նետը դրեցիր ծոցումդ: Պատասխանիր՝ ինչու,
և ես քեզ չեմ վնասի:
-Ես լավ նետաձիգ եմ, բայց եթե ձեռքս վրիպեր և սպանեի սեփական որդուս, ապա երկրորդ նետը քեզ էր բաժին հասնելու: Այժմ պահիր քո խոստումը և ինձ բաց թող:
-Ես լավ նետաձիգ եմ, բայց եթե ձեռքս վրիպեր և սպանեի սեփական որդուս, ապա երկրորդ նետը քեզ էր բաժին հասնելու: Այժմ պահիր քո խոստումը և ինձ բաց թող:
Տեղակալ Հեսսլերը, դրժելով խոսքը, Վիլհելմին բանտ ուղարկեց: Վերջինս որոշ ժամանակ
անց փախավ այնտեղից և ժայռերի արանքում նետահարեց Հեսսլերին՝ ասելով, որ «շվեյցարացիները
ընդունակ են պայքարելու հանուն սեփական ազատության»:
Սրանով ավարտվում է Վիլհելմ Թելլի մասին լեգենդ-պատմությունը: Այս իրադարձությունը
ժողովրդի մեջ մասսայական ապստամբության ազդանշան հանդիսացավ, որի արդյունքում ավստրիացիները
լիովին վտարվեցին Շվեյցարիայից:
Վիլհելմ Թելլի պատվին կառուցվել են բազմաթիվ հուշարձաններ: Գերմանացի փիլիսոփա,
արվեստի ու պատմության տեսաբան, դրամատուրգ Ֆրիդրիխ Շիլլերը2 գրել է «Վիլհելմ
Թելլ» պիեսը, որի մոտիվներով իտալացի կոմպոզիտոր Ջոակինո Ռոսսինին ստեղծել է համանուն
օպերա:
1 Հետագայում ֆրանսիացի Վոլտերը կասի, որ դա «ոչ սրբազան է, ոչ հռոմեական, ոչ էլ
կայսրություն», որովհետև իշխում էին բռնություններ, կորիզը գերմանական ազգն էր, իսկ
թուլացածությունը խանգարում էր զբաղվել տիրույթների նվաճումով:
2 Երկու գերմանացիներ Ֆրիդրիխ Շիլլերը և Յոհան Գյոթեն մտերիմ ընկերներ են եղել և ապրել ու մահացել են Վեյմար քաղաքում: Նրանց համատեղ գործունեության շրջանը գրականագիտության մեջ հայտնի է «վեյմարյան կլասիցիզմ» անունով:
2 Երկու գերմանացիներ Ֆրիդրիխ Շիլլերը և Յոհան Գյոթեն մտերիմ ընկերներ են եղել և ապրել ու մահացել են Վեյմար քաղաքում: Նրանց համատեղ գործունեության շրջանը գրականագիտության մեջ հայտնի է «վեյմարյան կլասիցիզմ» անունով:
Աիդա Գրիգորյան
Комментариев нет:
Отправить комментарий