1. Հունգարացիների ազգային ճաշատեսակը գուլյաշն է, որ պատրաստվում
է տավարի կամ հորթի մսով, սոխով և կարտոֆիլով:
2. Ազգային պարը չարդաշն է, տղամարդիկ ու կանայք պարում են զույգերով:
3. Ամենից շատ այցելվող տեսարժան վայրերն են Բալատոն լիճը (հանքային
ու ջերմային աղբյուրներով), Անդրաշիի պողոտան, Հերոսների հրապարակը, Սեչենիի բաղնիքը,
Սեչենիի շղթայակապ կապուրջը, որ միացնում է Բուդապեշտի երկու մասերը:
4. Իշտվան Առաջինը Հունգարիայի թագավորության հիմնադիրն է (1001
թվական), հունգարացիների ազգային հերոսն ու հովանավորը: Նա նաև սրբացվել է կաթոլիկ
եկեղոցու կողմից, քանի որ նրա օրոք են հունգարացիներն ընդունել քրիստոնեություն:
5. Հունգարիայի Օբուդա կղզում է տեղի ունենում Սիգետ երաժշտական
փառատոնը, որ ամեն տարի հյուրընկալում է հազարավոր զբոսաշրջիկի ու եվրոպական խոշորագույն
փառատոններից է:
6. Լայն տարածում գտած Ռուբիկի խորանարդ ինտելեկտուալ խաղալիքը
հայտնագործել է հունգարացի ճարտարապետ Էռնյո Ռուբիկը:
7. Հայտնի հունգարացիների շարքին են դասվում պետական գործիչ
Դյուլա Անդրաշին, կոմպոզիտոր Ֆերենց Լիստը, ֆուտբոլիստ Ֆերենց Պուշկաշը, շախմատիստուհի
Պոլգար քույրերը:
8. Նոբելյան մրցանակի արժանացել է 13 հունգարացի:
9. Հունգարերենը չի պատկանում ո՛չ ռոմանական, ո՛չ էլ գերմանական
լեզվաընտանիքին: Այն ֆիններենի ու էստոներենի հետ ընդգրկված է ֆիննո-ուգրական ընտանիքի
մեջ:
10. 1956 թվականին տեղի է ունեցել հունգարական ապստամբություն՝
ուղղված խորհրդային ռեժիմի դեմ:
11. Իրենց հայրենիքից դուրս ամենից շատ հունգարներ բնակվում
են Ռումինիայում և Սլովակիայում:
12. Հունգարիայում է Եվրոպայի ամենամեծ սինագոգը՝ հրեական պաշտամունքի
տաճարը:
13. Սուրբ Իշտվանը հունգարական պետականության հոմանիշն է: Այն
թագը, որով նա օծվել է 1001 թվականին, պատկերված է Հունգարիայի զինանշանի վրա: Սուրբ
Իշտվանի թագադրման օրը՝ օգոստոսի 20, հունգարացիների ամենամեծ տոնն է:
14. Բուդապեշտը 1994 թվականին հյուրընկալել է ԵԱՀԽ (այնուհետև
ԵԱՀԿ) 7 գագաթաժողովներից մեկը: Այս հանդիպման արդյունքում ակտվորեն քննարկված թեմաներից
էր Լեռնային Ղարաբաղի խնդիրը:
15. Գերմանացի կոմպոզիտոր Յոհան Բրամսը գրել է Հունգարական պարեր
անվանումով ստեղծագործությունների շարք, որոնցից ամենանշանավոր 5-րդ պարն է:
Աիդա Գրիգորյան
Комментариев нет:
Отправить комментарий