Թուրքիայի 97%-ը գտնվում է
Ասիա մայրցամաքում, Փոքր Ասիա թերակղզում (հաճախ` Անատոլիա), իսկ 3%-ը` Եվրոպայի տարածքում
(նախկինում` Թրակիա, այժմ` Ստամբուլի եվրոպական մաս): Ստամբուլի ասիական ու եվրոպական
հատվածները միանում են Բոսֆորի կամրջով, որի ընդհանուր երկարությունն ավելի քան
1500 մ է: Ապրելով Եվրոպայում` Ստամբուլի բնակիչը կարող է աշխատել Ասիայում, և հակառակը:
Մեկ մայրցամաքից մյուսն անցնելու համար նրանից պահանջվում է մոտ 20 րոպե:
Թուրքիայի տարածքն առանձնահատուկ է նրանով, որ այստեղ զարգացել են չորս տարբեր մշակույթներ` հունական, հռոմեական, բյուզանդական ու թուրքական: Երկրի ժամանակակից տարածքում են գտնվել աշխարհի 7 հրաշալիքներից երկուսը` Արտեմիսի տաճարը Եփեսոսում և Հալիկառնասոսի դամբարանը:
Ստամբուլի Սբ. Գևորգ ուղղափառ տաճարում գտնվում է այն սյունը, որի վրա խաչվել է Հիսուս Քրիստոսը, իսկ Թոփքափի պալատում պահվում է աշխարհի ամենամեծ` Գդալագործի ադամանդը (Kaşıkçı elması): Անվան ծագումը կապված է լեգենդի հետ` ըստ որի` XVII դարում մի տղամարդ ադամանդը գնել է երեք փայտե գդալով:
XV դարում, Թուրքիայում սուրճի
հայտնվելուն զուգահեռ, ընդունվեց օրենք, որը կնոջը թույլատրում էր ամուսնալուծվել,
եթե ամուսինը չէր կարողանում նրան ապահովել սուրճի ամենօրյա չափաբաժնով: Երկու հարյուր
տարի անց սուրճի սերմերը գրավեցին Իտալիան, որից հետո` ողջ Եվրոպան: Թուրքիան համարվում
է նաև կակաչների հայրենիքը, որոնք առաջին անգամ Վիեննա հասան XVI դարում և շուտով սփռվեցին
ամբողջ Եվրոպայում: Այդ ծաղիկներն այնքան տարածված դարձան Հոլանդիայում, որ մարդկանց
զբաղմունքը ստացավ «կակաչների մանիա» անվանումը:
Թուրքիայի տարածքն առանձնահատուկ է նրանով, որ այստեղ զարգացել են չորս տարբեր մշակույթներ` հունական, հռոմեական, բյուզանդական ու թուրքական: Երկրի ժամանակակից տարածքում են գտնվել աշխարհի 7 հրաշալիքներից երկուսը` Արտեմիսի տաճարը Եփեսոսում և Հալիկառնասոսի դամբարանը:
Ստամբուլի Սբ. Գևորգ ուղղափառ տաճարում գտնվում է այն սյունը, որի վրա խաչվել է Հիսուս Քրիստոսը, իսկ Թոփքափի պալատում պահվում է աշխարհի ամենամեծ` Գդալագործի ադամանդը (Kaşıkçı elması): Անվան ծագումը կապված է լեգենդի հետ` ըստ որի` XVII դարում մի տղամարդ ադամանդը գնել է երեք փայտե գդալով:
Դոլմաբախչեն (Ստամբուլ) Թուրքիայի
ամենաընդարձակ պալատն է (ունի 285 սենյակ, 43 սրահ, 6 թուրքական բաղնիք և 43 զարդասենյակ),
միաժամանակ` Օսմանյան կայսրության վերջին վարչական կենտրոնն ու սուլթանների վերջին
նստավայրը: Կառուցվել է հայազգի Պալյան ընտանիքի ներկայացուցիչների կողմից (արքունի
ճարտարապետներ Օսմանյան կայսրությունում), սուլթան Աբդուլ Մեջիդ I-ի օրոք: Դոլմաբախչեն
կարևոր նշանակություն ունի թուրք ժողովրդի համար, քանի որ պալատը դարձավ Մուստաֆա Քեմալի
նստավայրը, որտեղ նա անցակացրեց իր հիվանդության լրջագույն ժամանակաշրջանն ու մահացավ
1938թ նոյեմբերի 10-ին, ժամը` 9.05: Մինչև հիմա թանգարանի վերածված պալատի բոլոր ժամացույցների
սլաքները կանգնած են ու ցույց են տալիս Աթաթյուրքի (թուրքերի հայր) մահվան ժամը:
Զբոսաշրջիկների մեծ մասը դեռևս
այն կարծիքին են, որ Թուրքիայի մայրաքաղաքը ոչ թե Անկարան է, այլ Ստամբուլը: Թուրքական
ազգային ասացվածք կա. «Անկարայի
ամենահայտնի տեսարժան վայրը Ստամբուլ տանող ճանապարհն է»))
Աիդա Գրիգորյան
Комментариев нет:
Отправить комментарий