Հերոսներին մոռանո՞ւմ են: Հաճախ այո, որովհետև հազվադեպ են առիթ ունենում հիշելու
կամ ընդհանրապես չեն էլ ճանաչում: Շատ են այնպիսի անհատները, ովքեր իրենց ժամանակաշրջանում
կարևոր դերեր են խաղացել, բայց կարծես հետո եկել են ավելի կարևորները՝ նրանց թողնելով
ստվերում: Մեծ երկրների կողքին փոքրերի համար տեղ ու ժամանակ չի մնում, բայց մի՞թե
Եվրոպայի իրական պատկերը կազմվում է միայն տերություններով: Երբևէ մտածե՞լ եք ավելի
համեստ երկրների՝ Սերբիայի, Ալբանիայի, Հունգարիայի, Լեհաստանի հերոս-գործիչների մասին...
Ծանոթանանք:
Միլոշ Օբիլիչ (Սերբիա)
Կոսովոյի դաշտում տեղի ունեցած իրադարձությունները բավականին հարուստ ներգործություն
են ունեցել սերբական ֆոլկլորի վրա: Խոսքը հատկապես Միլոշ Օբիլիչի (Կոբիլիչ) հեղինակած
սպանության մասին է, որը ինչ-որ չափով մխիթարանք էր իր ժողովրդի համար: Որքան էլ տարօրինակ
հնչի՝ նա հիմնադրել է Սբ Գեորգիի Վիշապի միաբանությունը, որի 12 անդամներին միավորում
էր մեկ գաղափար՝ Օսմանյան սուլթան Մուրադ I-ի ֆիզիկական ոչնչացում: Եթե նկատեցիք, տարօրինակ
էր ուղղափառ ճյուղում միաբանության առկայությունը, որովհետև դա հատուկ է եղել միջնադարյան
կաթոլիկ աշխարհին: Լեգենդներում ամեն ինչ հնարավոր է միախառնել: Այսպես, Կոսովոյի թուրք-սերբական
մարտի սկզբում (1389թ ամառ) Միլոշը հասնում է Մուրադ I-ի բանակ, ներկայանում որպես
քրիստոնյա դեզերտիր (դասալիք) և մտնելով սուլթանի վրան՝ վերջինիս մահաբեր վնաս է պատճառում:
Դա, իհարկե, ավարտվում է սերբ ասպետի տանջամահությամբ, սակայն նա դառնում է իր իսկ
հիմնած միաբանության գլխավոր նպատակի իրագործողը: Օբիլիչի անունով Սերբիայում կա քաղաք,
ֆուտբոլային ակումբ և մարզադաշտ:
Գեորգ Կաստրիոտի (Ալբանիա)
Հակաօսմանյան ապստամբության այս առաջնորդը Ալբանիայի ազգային հերոս է, նրա մասին հյուսվել են ժողովրդական երգեր, և պատմական-կենսագրական փաստերը ավելի առատ ու հավաստի են, քան մեր նախորդ հերոսի դեպքում: Կաստրիոտին հռչակված է Սկանդերբեգ անունով, կհարցնեք՝ ինչո՞ւ: Այո, դա կապ ունի Ալեքսանդր Մակեդոնացու հետ, որովհետև օսմաններն էլ խոստովանում էին, որ Գեորգը իր ուժով ու զինվորական փորձով նման էր հույն տիրակալին: Սկանդերբեգի էմբլեման՝ երկգլխանի արծիվ կարմիր ֆոնի վրա, պատկերված է Ալբանիայի զինանշանի և դրոշի վրա, իսկ վերևում կրկին Սկանդերբեգի ոսկե սաղավարտն է: 1953թ սովետա-ալբանական համագործակցությամբ նկարահանվել է «Ալբանիայի մեծ զորական Սկանդերբեգ» գեղարվեստական կինոնկարը, որտեղ դերակատար է նաև հայ դերասան ու գրող Վահրամ Փափազյանը: Չեմ ուզում պատմական մանրամասնություններ գրել, այդ ֆիլմը հեշտությամբ կարելի է գտնել ինտերնետում ռուսերեն թարգմանությամբ, և ավելի նախընտրելի է պատմությունն ընկալել յուրովի:

Յանոշ Հունյադի (Հունգարիա)
Տրանսիլվանիայի վոյեվոդ և իշխան, Հունգարիայի թագավորության ռեգենտ Յանոշ Հունյադին ոչ միայն Եվրոպայի արևմուտքում, այլև ընդհանրապես ճանաչված է իր բազմաթիվ հաղթանակներով, որոնց մեջ ամենահիշարժանը և աչքի ընկնողը Բելգրադի պաշտպանությունն էր 1456թ: Օսմանյան կայսրությունը, գրաված լինելով Բյուզանդիան, հեգեմոնիայի ապրումներով շարժվում էր դեպի արևմուտք: Մեհմեդ II-ին այս անգամ հաղթանակ չէր սպասում: Նա զորքին տալիս է հրաման վճռականորեն հարձակվելու, որը շարունակվում է մի ամբողջ գիշեր: Հունյադին ստիպված էր որևէ հնարք կիրառել, քանի որ պաշտպանվողները նկատելիորեն զիջում էին թշնամուն: Եվ զորականը որոշում է ամրության շուրջ հրդեհ բռնկել, ինչի հետևանքով կտրվում է կապը հարձակվողների միջև: Հունգարների գործը փոքր-ինչ հեշտանում է. դուրս գալով բերդից՝ նրանք ջախջախում են նահանջողներին, և Սերբիայի գրավումը հետաձգվում է մի քանի տարով: Յանոշ Հունյադիի որդին՝ Մատյաշը, հոր մահից հետո դառնում է Հունգարիայի թագավոր. մինչև օրս պահպանվում է Կորվինների (Հունյադիների) տոհմական ամրությունը Տրանսիլվանիայում՝ ներկայիս Ռումինիայի Հունեդոարա քաղաքում:

Թադեուշ Կոստյուշկո (Լեհաստան)
Մեր վերջին հերոսը առանձնանում է նրանով, որ պայքար է մղել ոչ թե օսմանյան, այլ ռուս-պրուսական լծի դեմ, մի քանի երկների ազգային հերոս է, մասնակցել է ԱՄՆ-ում անկախության պատերազմին, եղել ռազմական ու քաղաքական գործիչ: Հոդվածը ավարտում եմ թեթև նոտայով: Թադեուշի անունն է կրում Ավստրալիայի ամենաբարձր լեռնագագաթը: 1840թ լեհ ճանապարհորդ Պավել Ստշելեցկին դարձավ առաջին մարդը, ով բարձրացավ այդ լեռը՝ այն անվանակոչելով Լեհաստանի ազգային հերոսի պատվին: Դե, տեսեք՝ քանի մայրցամաքում է հավերժացել Կոստյուշկոյի անունը...

Комментариев нет:
Отправить комментарий