1. «Սպանել թագավորին»
/To kill a king, 2003/
Ստյուարտական Անգլիայում XVII դարն է, և երկրում գահակալում է Չարլզ I-ը: Միապետական
բացարձակ կարգերից ու եկեղեցական ռեֆորմներից դժգոհ ընդդիմադիրները Օլիվեր Կրոմվելի
և Թոմաս Ֆեյրֆաքսի շնորհիվ հաղթանակ են տանում թագավորական զորքերի նկատմամբ, իսկ խորհրդարանը
որոշում է Չարլզին գլխատել: Օլիվերն իրեն հայտարարում է լորդ-պրոտեկտոր և վերածվում
ավելի վայրագ բռնակալի, քան իր նախորդն էր:
2. «Արտատպելով Բեթհովենին» /Copying
Beethoven, 2006/
Գերմանացի կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր Լյուդվիգ վան Բեթհովենի վերջին տարիները
պատմվում են կոնսերվատորիայի ուսանողուհի Աննա Հոլցի աչքերով, ով նրա մոտ աշխատանքի
է անցնում որպես օգնական-նոտագրող: Այս շրջանում է, որ ստեղծվում է նշանավոր 9-րդ սիմֆոնիան
և 1824թ առաջին անգամ բեմադրվում Վիեննայում:
Կարդացեք նաև՝ Հեղափոխական ժխտված իդեալներ, Նապոլեոն և Բեթհովեն
3. «Էլ Գրեկո» /El Greco, 2007/
Կարդացեք նաև՝ Հեղափոխական ժխտված իդեալներ, Նապոլեոն և Բեթհովեն
3. «Էլ Գրեկո» /El Greco, 2007/
Ծագումով կրետացի նկարիչ Դոմենիկոս Թեոտոկոպուլոսի կեղծանունը կարելի է բառացի
թարգմանել՝ «հույն»: Նրա փախուստը ծննդավայրից, Վենետիկում հանդիպումը Տիցիանի հետ,
իսպանական Տոլեդո քաղաքում հաստատվելը, «Կոմս Օրգասի թաղումը», «Մարիամ Մագդաղինացին»,
«Կարդինալ Նինյո դե Գևարայի դիմանկարը» կտավների ստեղծումը և վերջապես տարաձայնությունները
ինկվիզիցիայի հետ կազմում են կենսագրական դրամայի հիմնական սյուժեն:
4. «Մահացած թագուհին» /La Reine morte, 2009/
4. «Մահացած թագուհին» /La Reine morte, 2009/
Պորտուգալիայի թագավորը, քաղաքական նպատակներից ելնելով, մտադիր է գահաժառանգ Պեդրոյին
ամուսնացնել Իսպանիայի ինֆանտայի (արքայադուստր) հետ՝ երկու երկրների միջև հարաբերությունները լավացնելու համար: Պարզվում է, որ իր որդին արդեն մեկ տարի է ազնվականուհի Ինես դե
Կաստրոյի ամուսինն է և չի պատրաստվում կատարել հոր կամքը: Ողջ կմնա՞ արդյոք Դե Կաստրոն,
թե՞ գահը նրան սպասում է հետմահու:
5. «Լյուդվիգ Բավարացի» /Ludwig II, 2012/
5. «Լյուդվիգ Բավարացի» /Ludwig II, 2012/
Իր ժամանակի կենդանի լեգենդ, արվեստի, երաժշտության ու ճարտարապետության գիտակ, բարետես
ու երիտասարդ Լյուդվիգ II-ը բավարական գահը ստանում է հոր՝ Մաքսիմիլիան II-ի մահից
հետո: Պետական գանձարանից խոշոր գումարներ են հատկացվում Ռիխարդ Վագներին արքունիքում
հյուրընկալելու, ամրոցներ կառուցելու վրա: Իսկ Բավարիան կանգնած է Ավստրո-պրուսա-իտալական կամ
Գերմանական պատերազմի շեմին և 1866թ տանում է ռազմական ծանր պարտություններ:
Կարդացեք նաև՝ Լյուդվիգ II. ամրոցների Կարապ-արքան
Կարդացեք նաև՝ Լյուդվիգ II. ամրոցների Կարապ-արքան
Հ.Գ. Ներդաշնակ գիտություններն են պատմությունը և արվեստը,
որոնք ընկած են վերը նշված ֆիլմերի բովանդակության հիմքում:
Աիդա Գրիգորյան
Комментариев нет:
Отправить комментарий