30 мая 2013 г.

Շարունակվող պատմությունը...

Հանրապետության օրեր Թբիլիսիում: Նախագիծ, որն իրականացվեց առաջին անգամ, ու վստահ եմ` հաջողված էր: Որպեսզի շրջանցեմ երկրորդական տեղեկությունները, կառանձնացնեմ 4 օրվա մեջ 4 առանցքային իրադարձություն, որոնք, կարծում եմ, առավել կարևոր են ու արժանի հիշատակման:

3 мая 2013 г.

Լևոն Շանթի հասարակական-քաղաքական գործունեությունը


Լևոն Շանթի ապրած ժամանակաշրջանը համընկավ քաղաքական ու պատմական շրջադարձային իրադարձությունների հետ՝ զուլումի տարիներ, Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության հռչակում, Առաջին աշխարհամարտի սկիզբ ու ավարտ, Ռուսաստանում կայսերական վարչակարգի տապալում և Անդրկովկասյան տարածաշրջանում խորհրդային կարգերի հաստատում, Երկրորդ աշխարհամարտ, որի ավարտից ընդամենը մի քանի տարի անց «Հին աստվածներ» դրամայի հեղինակը կնքեց իր մահկանացուն: 

22 апреля 2013 г.

Ինչո՞ւ եմ ցանկանում մնալ Հայաստանում


Հիմա կփորձեմ Հայաստանում մնալու մի քանի պատճառ բերել, մեկ ուրիշն էլ հեռանալու տասնյակ պատճառներ կգտնի, բայց ամեն ինչին ավելի ռեալ նայենք: 

1 апреля 2013 г.

Շուշին համացանցում

Ռուսալեզու աղբյուրներ - 19-րդ դարի երկրորդ կեսից Շուշին սկսեց կարևոր դեր խաղալ Ադրբեջանի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում: Երկար ժամանակ առևտրի, մշակույթի ու արվեստի զարգացման մակարդակով քաղաքը երկրում զբաղեցնում էր առաջին, իսկ Անդրկովկասում` երկրորդ տեղը` զիջելով Թիֆլիսին: Պատահական չէ, որ Շուշին անվանել են «Փոքր Փարիզ»:

26 марта 2013 г.

Մեկ ու կես դար առաջ գրված տողերը և իրականության արտացոլումը


Նա (Ստեփաննոս Շահումյանը) հավատում էր հայի տոկունությանը: Նա գիտեր` հայը որքան համբերող է, որքան տանող է բռնության լծի ծանրությունը, այնքան շուտով պատրաստ է թոթափել այդ լուծը, եթե հանգամանքները նպաստեին: Միայն հայը զգույշ է, հեռատես է, խորհող է, բայց շուտ վճռող չէ, և դրա մեջ է կայանում նրա բոլոր դանդաղկոտությունը: Զգուշությունը նրա մեջ հանցավոր երկչոտության կերպարանք է ստացել:

16 марта 2013 г.

Ֆ. Սքոթ Ֆիցջերալդ. «Գիշերն անույշ է»


Միանգամից ասեմ` գրքի վերջաբանից չստացա այն բավականությունն ու տպավորությունը, որն ակնկալում էի: Ֆիցջերալդին հատուկ գրելաոճ` բուն նյութից անցում անկարևոր ու երկրորդական թեմաների, որոնք տեղ-տեղ նույնիսկ ձանձրացնում են: Բայց եթե «Մեծն Գեթսբին» վեպում անհետաքրիր ու անհասկանալի հատվածները թաքնվում են բովանդակության հիմնական ասելիքի ու գաղափարի հետևում, ապա «Գիշերն անույշ է» սիրավեպը կարծես անավարտ ու չբացահայտված է մնում` հանդիսանալով զուտ մի փոքր մասնիկն այն կյանքի, որի «օրենքը» ջրի երես է դուրս բերում Գեթսբիի մահը...