Հերոսներին մոռանո՞ւմ են: Հաճախ այո, որովհետև հազվադեպ են առիթ ունենում հիշելու
կամ ընդհանրապես չեն էլ ճանաչում: Շատ են այնպիսի անհատները, ովքեր իրենց ժամանակաշրջանում
կարևոր դերեր են խաղացել, բայց կարծես հետո եկել են ավելի կարևորները՝ նրանց թողնելով
ստվերում: Մեծ երկրների կողքին փոքրերի համար տեղ ու ժամանակ չի մնում, բայց մի՞թե
Եվրոպայի իրական պատկերը կազմվում է միայն տերություններով: Երբևէ մտածե՞լ եք ավելի
համեստ երկրների՝ Սերբիայի, Ալբանիայի, Հունգարիայի, Լեհաստանի հերոս-գործիչների մասին...
Ծանոթանանք:
23 октября 2014 г.
11 октября 2014 г.
Կատալոնիան՝ անկախության գործընթացին ընդառաջ
Տարվա մեջ
ոչ մի օր պատմական իրադարձությունների կամ նշանավոր անձանց ծնունդների պակաս չի զգում:
Այս անգամ կենտրոնական ամսաթիվը սեպտեմբերի 11-ն է: Վիեննայի ճակատամարտի սկիզբ (1683թ),
«Ալ Քաիդա»-ի ահաբեկչական գործողություններ ԱՄՆ-ում (2001թ) և մեկ իրողություն՝ իսպանական
ժառանգության համար պայքարի ավարտ՝ Բարսելոնայի անկում (1714թ): Կատալոնիայի ներկայիս
դրությունը կարծես թե անհիշելի պարտության հետևանքն է, բայց կատալոնացիները չեն շտապում
մոռանալ դա: Նրանք զարմանալիորեն այդ օրն են նշում Կատալոնիայի ազգային գլխավոր տոնը:
Ինչպիսին է եղել ինքնավար համայնքի անցյալը, որոնք են տոնի հիմնական բաղադրիչները և
առհասարակ ինչ է կանգնած ռեֆերենդումի հետևում...
Պատմական ակնարկ
Իսպանական
ժառանգության պատերազմը արյունալի հակամարտություն էր Եվրոպայում 1701-1714թթ: Զինված
ընդհարումները Նիդերլանդներից, Իտալիայից ու Ֆրանսիայից հասան մինչև Իսպանիա և ավարտվեցին
Բարսելոնայի անկումով: Երկարատև պաշտպանությունից հետո կատալոնական զորքերը ստիպված
էին կապիտուլյացիայի դիմել բուրբոնական ուժերի առջև՝ հնազանդվելով Ֆիլիպ V թագավորին (Լյուդովիկոս XIV-ի թոռ):
Բազմաթիվ
քաղաքացիներ պնդում են, որ հենց այդ օրը՝ 1714թ սեպտեմբերի 11-ին վերացավ իրենց անկախությունը,
ու մինչև հիմա նրանք չեն կարողանում ազատվել իսպանական տիրապետությունից: Միայն
1979թ դեկտեմբերի 31-ին շրջանում սկսեց գործել անկախ կառավարություն՝ Ժեներալիտատ դե
Կատալունյան, և առաջին իսկ որոշումով սեպտեմբերի 11-ը հռչակվեց Կատալոնիայի ազգային
օր, այլ կերպ ասած՝ Լա Դիադա, որը կրում է առավելապես պետական, քան ազգային բնույթ:
26 сентября 2014 г.
Երազանքից Ստամբուլ
Իբրև սկիզբ. Արևմտյան ու արևելյան մայրցամաքներ,
որոնք միայն մեկ տեղում են հատվում, չորս ազդեցիկ կայսրություններ, որոնք միևնույն
մայրաքաղաքն են ունեցել: Ստամբուլ: Օրիգինալ փաստերը անվերջ պտտվում են այս վայրի անվան
շուրջ՝ չնայած, որ չկա մեկ ընդհանուր հասկացողություն: Մարդկային մի զանգված քաղաքն
ընկալում է պատմական Կ.Պոլիս իմաստով, իսկ առևտրականների համար, այդ թվում՝ հայ, դա
պարզապես հաշվարկների կենտրոն է ու եկամտի աղբյուր: Իրականում Ստամբուլը խառնարան է:
Պատմության, մշակույթների, լեզուների, ազգությունների, այնտեղ զբոսաշրջությունը, երթևեկությունը
և առևտուրը երբևէ չեն կանգնում...
Մտադիր եմ խուսափել պաշտոնական տեղեկատվությունից, պատմել այն, ինչ սեփական աչքերով
տեսել եմ Ստամբուլում՝ վիրտուալ ձևով քաղաքին ծանոթանալուց ու դրա մասին որոշակի պատկերացում
կազմելուց հետո: Եթե ամբողջացնեմ մեկ նախադասությամբ, պետք է ասեմ, որ կատարվեց մեծագույն
երազանքներիցս մեկը:
Զգացողություն. Սեպտեմբերի 18-ն իմ առաջին
առավոտն էր Թուրքիայում, որտեղ ոտք դնելուց առաջ ինքնաթիռից հասցրել էի տեսնել մութ
գիշերին լուսավորված Ստամբուլը, Բոսֆորի կամրջի վարդագույն-մանուշակագույն փայլը և
դեղին ճաճանչների միջև խավար հատվածը նկատելիս գլխի ընկել, որ թռչում եմ հենց Բոսֆորի
նեղուցի վրայով...
3 сентября 2014 г.
Էտրուրիայի առեղծվածները
Էտրուսկները
մեծարվել են որպես փորձառու ճարտարագետներ, երկրագործներ, արհեստավորներ: Պատմության
մեջ նրանք առաջինն էին բնական տարածքներում փոփոխություններ անելու մեջ՝ ճահիճների
չորացում, արհեստական ոռոգման կազմակերպում և այլն: Արվեստի գործերից հռչակավոր էր
Արեցցոյի Քիմերայի բրոնզե քանդակը, որն ուներ առյուծի գլուխ, օձանման պոչ և այծի իրան:
Էտրուսկները գործածում էին
գրության ձև, որի դեպքում առաջին տողը գրվում է ձախից աջ, երկրորդը՝ աջից ձախ, երրորդը՝
նորից ձախից աջ և այդպես շարունակ: Փիլիսոփայական տեսանկյունից դա արտացոլում էր կյանքի
զիգզագաձև բնույթը, մյուս կողմից նմանվում էր դաշտը հերկող ցուլի շարժմանը (այդպես
է թարգմանվում այդ գրելաձևի անվանումը՝ «բուստրոֆեդոն») և կապվում երկրագործության
պաշտամունքի հետ:28 августа 2014 г.
Լյուդովիկոս XIV. փաստեր և ասույթներ
Միջնադարյան
հիշողությունները Լյուդովիկոս XIV-ի հետ կապված առնչվում են ֆրանսիական միապետի երկար
ու ճոխ մազերի, «Պետությունը ես եմ» տարածված արտահայտության և, իհարկե, այն բնորոշման
հետ, որը շնորհվել է նրան՝ «արև արքա»: Նա եվրոպական պետությունների գահակալներից ամենաերկարակյացն
էր՝ 72 տարի ու ևս մոտ 100 օր:
Նրա պատվին
է անվանակոչվել ամերիկյան Լուիզիանա նահանգը,
որը երկար տասնամյակներ գտնվել է Ֆրանսիայի տիրապետության տակ, իսկ 19-րդ դարի սկզբին
Նապոլեոնի ձեռքով վաճառվել է ԱՄՆ-ին:
Պատմությունը
տեսել է բազմաթիվ թագավորների, ովքեր եղել են նաև երաժիշտ, գրող կամ փիլիսոփա: Իսկ
Լուին պատանի տարիքից զբաղվում էր բալետով
և իր կառավարման շրջանում հատուկ ուշադրություն է դարձրել պարային ներկայացումների բեմադրմանը:
18 августа 2014 г.
Էլ Լիբերտադոր /Սիմոն Բոլիվար/
Սիմոն Բոլիվարը
ծնվել է Կարակասում, բասկյան ծագումով ազնվական-կրեոլական ընտանիքում: Տնային ուսուցիչների,
մասնավորապես Սիմոն Ռոդրիգեսի շնորհիվ ստանում է գերազանց կրթություն, ծանոթանում հույն
ու հռոմեացի դասականների, Լուսավորության դարաշրջանի գործերին: 15 տարեկանում սկսում
է ճամփորդել Եվրոպայով, Մադրիդում հանդիպում է Մարիա Թերեզային, ում հետ ամուսնանում
է և վերադառնում հայրենիք: Կարճ ժամանակ հետո կինը մահանում է դեղին թոքախտից, իսկ
Բոլիվարը երդվում է երբևէ նորից չամուսնանալ:
Подписаться на:
Сообщения (Atom)





