26 марта 2013 г.

Մեկ ու կես դար առաջ գրված տողերը և իրականության արտացոլումը


Նա (Ստեփաննոս Շահումյանը) հավատում էր հայի տոկունությանը: Նա գիտեր` հայը որքան համբերող է, որքան տանող է բռնության լծի ծանրությունը, այնքան շուտով պատրաստ է թոթափել այդ լուծը, եթե հանգամանքները նպաստեին: Միայն հայը զգույշ է, հեռատես է, խորհող է, բայց շուտ վճռող չէ, և դրա մեջ է կայանում նրա բոլոր դանդաղկոտությունը: Զգուշությունը նրա մեջ հանցավոր երկչոտության կերպարանք է ստացել:

16 марта 2013 г.

Ֆ. Սքոթ Ֆիցջերալդ. «Գիշերն անույշ է»


Միանգամից ասեմ` գրքի վերջաբանից չստացա այն բավականությունն ու տպավորությունը, որն ակնկալում էի: Ֆիցջերալդին հատուկ գրելաոճ` բուն նյութից անցում անկարևոր ու երկրորդական թեմաների, որոնք տեղ-տեղ նույնիսկ ձանձրացնում են: Բայց եթե «Մեծն Գեթսբին» վեպում անհետաքրիր ու անհասկանալի հատվածները թաքնվում են բովանդակության հիմնական ասելիքի ու գաղափարի հետևում, ապա «Գիշերն անույշ է» սիրավեպը կարծես անավարտ ու չբացահայտված է մնում` հանդիսանալով զուտ մի փոքր մասնիկն այն կյանքի, որի «օրենքը» ջրի երես է դուրս բերում Գեթսբիի մահը...