17 сентября 2012 г.

Դեպի Թեղուտ, Դիլիջանի անտառներ ու Սևանա լիճ

Օր առաջին – Նախ այցելեցինք Տավուշի մարզի Թեղուտ գյուղի Միջնակարգ դպրոց, որտեղ տնօրեն Արգամ Թամրազյանը մեզ ներկայացրեց իրենց դպրոցը, դասասենյակները, մարզադահլիճը: Բաժանվելով 3-4 հոգանոց խմբերի` անցանք կրթահամալիրի կողմից տրամադրված գրքերը գյուղի բնակիչներին բաժանելու գործին: Կարճատև հանգստից հետո անտառապատ ճանապարհներն ու շրջապտույտները մեզ հասցրեցին Պարզ լիճ: Ճանապարհին կանգ առանք, երգեցինք ՀՀ օրհներգը, արտասանեցինք Չարենցի, Համո Սահյանի, Վարուժանի բանաստեղծություններից, որից հետո շարժվեցինք առաջ: Երեկոն իջնելուն պես նախապատրաստվեցինք բացօթյա ընթրիքի ու խարույկ վառելուն` աղջիկները սեղան էին գցում, տղաները` կրակի համար փայտ բերում այգուց, իսկ ուսուցիչները մերթընդմերթ պատմում էին իրենց երիտասարդ տարիների հետաքրքիր ու զարմանալի պատմությունները, որոնք մենք մեծ սիրով ուկնդրում էինք: Որոշել էինք գիշերել վրաններում, սակայն խուսափելով խոնավ եղանակից, նախընտրեցինք քնել դպրոցի տնօրենի եղբոր հարմարավետ տանը: Արկածաշատ երեկոն ավարտվեց քաղցր քնով, քանի որ բոլորս շատ հոգնած էինք: 

1 сентября 2012 г.

Թե ինչպես «դիմավորեցին» Սեպտեմբերի 1-ը ավագ դպրոցի 11-րդ ու 12-րդցիները


Աշնան առաջին օր, էկո-հայրենագիտական ճամփորդություն, ուսումնական արշավՄեզ` ճամփորդներիս, նախօրոք տեղեկացված էր, որ բարձրանալու ենք Աժդահակ լեռը, սակայն անբարենպաստ կլիմայական պայմանները ստիպեցին օր առաջ փոխել ներկայացված ծրագիրը:
Առավոտյան, ժամը` 7:30, մեր երթուղիով Մայր դպրոցից շարժվեցինք դեպի Կոտայքի մարզ` գյուղ Գառնի: Ավտոբուսում կազմակերպած խաղերը, բարձր երաժշտությունը, ուրախ միջավայրը միանգամից բարձրացրեցին բոլորիս տրամադրությունը: Մոտ 2 ժամանոց ճանապարհը մեզ տարավ դեպի Գեղարդի վանք: Սրան հետևեց կարճատև հանգիստը Գառնու կիրճում, որտեղ լսեցինք մեր ուսուցչի հետաքրքիր մեկնաբանությունը քարերի սիմֆոնիայի մասին, որը հենց մեր առջև էր տարածվում: