26 февраля 2015 г.

Օսմանյան «Մեծ արծիվը»

«Մեհմեդը միաժամանակ բարեպաշտ է և մոլագար, ուսյալ մարդ է և սիրում է արվեստ, նա Հուլիոս Կեսար և հռոմեացիների վարքագրությունները կարդում է բնագրով, և այդ ամենի հետ միասին բարբարոս է և արյուն է թափում ջրի պես»:
Ստեֆան Ցվայգ, «Մարդկության աստեղային ժամերը»
Այսպես է նկարագրել ավստրիացի գրողը Օսմանյան կայսրության 10-րդ սուլթան Մեհմեդ II-ին, ում վերապահված էր «Քաղաքների թագուհու» գրավումը: Այդ իրադարձությամբ Թուրքիայի համար ճանապարհ բացվեց դեպի արևմուտք՝ Եվրոպա, Արևելյան Եվրոպան ենթարկվեց մշակութային վերափոխումների և վերջապես, ինչպես նշում են շատ մասնագետներ, սկզբնավորվեց միջնադարը (1453թ): Հասկանալի է, թե ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ ներկայումս Բալկանյան թերակղզու որոշ երկրներում գերակշռող կրոն է ոչ թե քրիստոնեությունը, այլ իսլամը:   

6 февраля 2015 г.

«Վայրի արվեստ». Անրի Մատիս

Ֆովիզմ ուղղությունը (fauve-վայրի) առաջացել է Ֆրանսիայում 20-րդ դարի սկզբներին՝ հաջորդելով պոստիմպրեսիոնիզմին: Բնորոշ հատկանիշներից են՝ վառ և արտահայտիչ գույների կիրառում, հեռացում գծային ճշգրտությունից և լույս-ստվեր համադրությունից, ֆիգուրների պարզեցում և այլն:
Այս հոսանքի հիմնադիրն ու ամենից ճանաչված դեմքը ֆրանսիացի նկարիչ և քանդակագործ Անրի Մատիսն է՝ «Պար», «Նավակ», «Ընտանեկան դիմանկար» և այլ հայտնի ստեղծագործությունների հեղինակը: Սույն հրապարակման շրջանակներում կքննարկենք նրա կտավներից երկուսը՝ միաժամանակ պարզելով, թե ինչ է ընկած դրանցից յուրաքանչյուրի սյուժեի հիմքում: