1 апреля 2018 г.

ARMENIAN-INDIAN RELATIONS AND THEIR PROSPECTS. ECONOMY


Both India and Armenia are developing countries. Despite the fact that Armenia is smaller with its population, territory, trade volume, it is a country situated in a region bridging Europe and Asia. India is the 6th largest economy in the world and has serious economic aspirations not only in South Asia but in whole Asia and the world as well. In the scope of this essay the recorded achievements in bilateral economic relations will be presented and perspectives of future development will be mentioned. 

Since the establishment of diplomatic relations in 1992 dozens of documents have been signed between the sides including agreements on trade and economic cooperation, economic and technical cooperation, encouragement and protection of investments, cooperation in the field of agriculture. The establishment of Armenian-Indian Excellence Center in Information and Communication Technologies in 2010, Armenian-Indian Business Council in 2011 were important steps. Indo-Armenian Friendship NGO established in 2009 announces one of its aims is to ''strengthen socio-economic ties and trade engagement for a prosperous future with great emphasis on bilateral engagement''. 

17 января 2018 г.

Խտրական վերաբերմունքն Իսրայելում արաբ փոքրամասնության և հրեաների էթնիկ խմբերի նկատմամբ

«Խտրականությունը» ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանում է որպես «անբարենպաստ վերաբերմունքի դրսևորում անհատի կամ անհատների նկատմամբ՝ պայմանավորված սեռով, ռասսայով, գույնով, էթնիկ կամ ազգային ծագումով, կրոնով, անկարողությամբ, սեռական կողմնորոշմամբ, սոցիալական դասով, տարիքով, ընտանեկան կարգավիճակով կամ պարտականություններով, կամ որն առաջ է եկել որևէ պայմանի կամ պահանջի արդյունքում, որը չի համապատասխանում բնական արդարության սկզբունքներին»: Իսկ, օրինակ, ըստ Քեմբրիջի բառարանի՝ խտրականությունը «անձին կամ մարդկանց որոշակի խմբին ուրիշ ձևով վերաբերելն է՝ մասնավորապես այլ մարդկանցից ավելի վատ, որի պատճառը մաշկի գույնն է, սեռը և այլն»:
Իսրայելցի արաբները այն պաղեստինցիների ժառանգներն են, ովքեր 1948թ արաբա-իսրայելական պատերազմից հետո չհեռացան նորաստեղծ Իսրայել պետությունից և ստացան քաղաքացիություն: Կան նաև արաբ բնակիչներ, ովքեր ապրում են Արևելյան Երուսաղեմում և հրաժարվել են քաղաքացիությունից: Ընդհանուր առմամբ արաբները կազմում են բնակչության 21%-ը և մեծամասամբ մուսուլման են:

20 ноября 2017 г.

Փաստեր Իսրայելի մասին


Իսրայելի հարավային մասում Նեգեվ անապատն է, որի վարչական կենտրոնը Բեեր Շեբա քաղաքն է:

«Հատիկվահ»-ն Իսրայելի հիմնն է, որ թարգմանվում է «հույս»:

Հրեական Նոր Տարին Ռոշ Հաշանահն է:

Մեկ այլ տոն է Հանուկան, որը նվիրված է մակաբայեցիների կողմից Երուսաղեմը նվաճելուն մ.թ.ա. 2-րդ դարում:

Հրեաներին կարող ենք բաժանել երեք խմբի՝ աշքենազիներ (Կենտրոնական Եվրոպայի), սեֆարդիներ (Իսպանիայի) և միզրահիներ (արաբական երկրների): 

28 сентября 2017 г.

ԹՈՒՐՔԻԱ-ԵՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


1957 թվականին Հռոմի համաձայնագրով ստեղծվեց Եվրոպական տնտեսական համայնքը: Թուրքիան անդամակցելու հայտ ներկայացրեց, սակայն 1960 թվականին տեղի ունեցած ռազմական հեղաշրջումը խափանեց այդ նախաձեռնությունը: 1993 թվականին ԵՄ-ն կազմված էր երեք հիմնասյուներից՝ Եվրոպական համայնքներ (Եվրոպական համայնք, Ածխի և պողպատի համայնք, Ատոմային էներգիայի համայնք), Արտաքին և անվտանգության քաղաքականություն և Ոստիկանության ու դատական համագործակցության[1]:
ԵՄ-ում կա այլ պետությունների հետ երկկողմ մաքսային միություններ հիմնելու ինստիտուտը: Այդ կարգով ԵՄ-ն համագործակցում է Անդորրայի, Սան Մարինոյի և Թուրքիայի հետ, ովքեր ԵՄ անդամ-թեկնածուներ են հանդիսանում: Պայմանագիրն ուժի մեջ է մտել Թուրքիայի հետ 1995 թվականի դեկտեմբերի 31-ին: Դա նշանակում էր, որ մաքսեր չեն գանձվում ապրանքներից միության շրջանակներում, երրորդ պետությունների նկատմամբ միասնական մաքսային սակագին է սահմանվում, ոլորտն ընդգրկում էր արդյունաբերական ապրանքները՝ բաց թողնելով գյուղատնտեսական և սպասարկման ոլորտները:
Թուրքիան անդամակցում է նաև Միջերկրածովյան միությանը, որը ստեղծվել է 2008 թվականին ու միավորում է ԵՄ անդամ-պետություններին և Հյուսիսային Աֆրիկայի, Մերձավոր Արևելի ու Հարավարևելյան Եվրոպայի երկրներին: Նախատեսվել է մինչև 2010 թվականը ստեղծել ազատ առևտրի գոտի, ու կնքվել են ազատ առևտրի համաձայնագրեր: Սակայն ազատ առևտրի գոտին չի ստեղծվել[2]: Կնքվել են ասոցացման համաձայնագրեր՝ հետագայում համագործակցությունը խորացնելու հեռանկարով[3]:

10 июля 2017 г.

Տուրիզմ. հիմնական տերմիններ

À la carte – ճաշատեսակներ՝ ըստ մենյուի (ոչ շվեդական սեղան)
All inclusive –
սնունդ և տեղական խմիչքներ ամբողջ օրվա ընթացքում
ADL – մեծահասակ /կախված հյուրանոցից՝ 12, 14 տարեկանից բարձր/
AO, BO, RO -
միայն համար (միայն մահճակալ) /առանց սնունդ/

28 октября 2016 г.

Սուրբ Իշտվանի հովանու ներքո. 15 փաստ Հունգարիայի մասին

1. Հունգարացիների ազգային ճաշատեսակը գուլյաշն է, որ պատրաստվում է տավարի կամ հորթի մսով, սոխով և կարտոֆիլով:

2. Ազգային պարը չարդաշն է, տղամարդիկ ու կանայք պարում են զույգերով:

3. Ամենից շատ այցելվող տեսարժան վայրերն են Բալատոն լիճը (հանքային ու ջերմային աղբյուրներով), Անդրաշիի պողոտան, Հերոսների հրապարակը, Սեչենիի բաղնիքը, Սեչենիի շղթայակապ կապուրջը, որ միացնում է Բուդապեշտի երկու մասերը:
4. Իշտվան Առաջինը Հունգարիայի թագավորության հիմնադիրն է (1001 թվական), հունգարացիների ազգային հերոսն ու հովանավորը: Նա նաև սրբացվել է կաթոլիկ եկեղոցու կողմից, քանի որ նրա օրոք են հունգարացիներն ընդունել քրիստոնեություն: