11 ноября 2015 г.

Պիրենեյան թերակղզու միապետությունը (տեսարժան վայրեր Իսպանիայում)

Մադրիդ, Իսպանիայի հրապարակ

Կաստիլյա-Լեոն և Կաստիլյա-Լա-Մանչա ինքնավար շրջանների միջև է գտնվում Իսպանիայի արքայական մայրաքաղաքը, որի կենտրոնը Իսպանիայի հրապարակն է: Այստեղ են շքեղ Կասա Գայարդոն, «Իսպանիա» շենքը և Մադրիդյան աշտարակը, որին բարձրության պատճառով տվել են «Ընձուղտ» մականունը: Հրապարակի տեսքը զարդարում են իսպանական ու համաշխարհային գրականության անմահ հերոսների՝ Դոն Կիխոտի և Սանչո Պանսայի, ինչպես նաև նրանց «կյանք տվողի»՝ Միգել Սերվանտեսի արձանները:
Իսպանիայի հրապարակից ոչ հեռու Թագավորական պալատն է, դրա դիմաց՝ Ալմուդենա թագավորական տաճարը՝ կոչված Մադրիդի հովանավոր կույս Ալմուդենայի պատվին: 2004թ այս տաճարում պսակադրվեցին Իսպանիայի ներկայիս թագավոր Ֆիլիպ VI-ը և հաղորդավարուհի Լետիսիա Օրտիսը: 

2 ноября 2015 г.

Ֆուտբոլ՝ հաղթանակների ու պարտությունների խաչմերուկ (փաստեր)

«Ատլետիկ Բիլբաոն» իր սկզբունքայնության մեջ անգերազանցելի է: Այս ակումբում կարող են խաղալ միայն բասկեր կամ էլ բասկյան ծագումով մարզիկներ: Նմանատիպ ազգայնական մոտեցումով առաջնորդվում է բասկյան մեկ այլ թիմ ևս՝ «Էյբարը»:

Իսպանացի ֆուտբոլիստ Խեսուս Նավասը տառապում է հազվագյուտ հիվանդությամբ՝ նոստալգիայով (հայրենաբաղձություն), և չի կարող երկար ժամանակ հեռու մնալ իր հարազատ Սևիլյայից: Ի դեպ՝ նա ծագումով գնչու է:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության նախաձեռնողը ՖԻՖԱ-ի նախագահ Ժյուլ Ռիմեն էր: 1930-1970թթ գլխավոր մրցանակը կոչվում էր «Ժյուլ Ռիմեի մրցանակ», իսկ ներկայումս այն անվանում են աշխարհի գավաթ կամ «ոսկե աստվածուհի»: