25 января 2015 г.

Ինքնաթիռով, գնացքով, նավով...


Ճամփորդությունը միակ բանն է, որի վրա գումար ծախսելով՝ ավելի ես հարստանում:

Ոչ ոք ճամփորդությունից չի վերադառնում այնպիսին, ինչպիսին նախկինում էր:

Մենք այն ժամանակ ենք զգում մայրենի լեզվի քաղցրությունը, երբ այն լսում ենք օտար երկնքի տակ:

Առավոտյան անծանոթ քաղաքում արթնանալը մարդու համար հաճելի զգացողություններից մեկն է: 

14 января 2015 г.

Այսպիսի Կենտրոնական Ասիա

Նախկին խորհրդային 5 հանրապետություններ՝ քիչ տարածված ու խորհրդավոր փաստերով:

Կարակում անապատով անցնելիս նկատելի է տարօրինակ ու առեղծվածային վայր՝ գազային խառնարան, որը դարձել է Թուրքմենստանի խորհրդանիշներից մեկը: Տեղացիներն ու ճանապարհորդները այն անվանում են «Դժոխքի դարպասներ» (Դարվազա), բայց իրականում դեռ ոչ ոք չի տեսել, թե ինչ կա կրակներից այն կողմ:

Ի՞նչն է միավորում ադրբեջանական «այրվող լեռանը» և Թուրքմենստանի առաջին նախագահի ձիուն: Ապշերոնյան թերակղզում նույնպես վայր կա, որտեղից հավերժական կրակ է ժայթքում՝ Յանարդաղը: Իսկ Նիյազովի (թուրքեմենների համար՝ Թուրքմենբաշի) ձին, որը պատկերված է երկրի զինանշանի վրա, նույնպես ուներ Յանարդաղ անունը: