ՄԱՄՈՒԼ

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԻՇԽԱՆԱՄԵՏ ՄԱՄՈՒԼԸ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Sabah, Ասելսանից ևս մեկ պատմական հաջողություն, փետվարի 16
            Ասելսանի կողմից արտադրվող  Երկար տարածության վաղ ծանուցման ռադարի համակարգը 2021 թվականին Թուրքիայի ԶՈՒ-ի տրամադրության տակ է լինելու: 2011 թվականին սկսված նախագիծը հզորացնելու է Թուրքիայի պաշտպանության ոլորտը, և առաջին չորս համակարգերը ԶՈՒ-ին կհանձնվեն 2021 թվականին: Այս համակարգով Թուրքիան տարածաշրջանի բոլոր տեղաշարժերին մոտիկից հետևելու հնարավորություն է ունենալու, Թուրքիայի դեմ նախապատրաստված հնարավոր հարձակման դեպքում վաղ հայտնաբերում է ապահովելու, նպաստելու է սպառնալիքի ավելի արագ չեզոքացվելուն: 
Milliyet, Բարձրագույն ընտրական հանձնաժողովից Քըլըչդարօղլուի դեմ մեղադրանք, փետրվարի 16
            ԲԸՀ-ի նախագահը հայտարարել է, որ ոչ ոք իրավունք չունի Բարձրագույն ընտրական խորհրդի անդամներին անվանել ԲԸՀ-ում բույն դրած մի խումբ ավազակ: Անկարայի հանրապետական գլխավոր դատախազությանը մեղադրանք է ներկայացվել, քայլեր են ձեռնարկվել գրությունը մեջլիս փոխանցելու ուղղությամբ: Քըլըչդարօղլուն նշել էր, որ 2017 թվականի հանրաքվեն օրիանական չեն համարում, արդյունքներում ոչ-ն է հաղթել, սակայն մի խումբ ավազակ ասել են, թե այո է դուրս եկել:
Akşam, Որոշվեց երկարաձգել Դեմիրթաշի կալանավորումը, փետրվարի 16
            Որոշվել է «ահաբեկչական կազմակերպության ղեկավարման» մեջ մեղադրվող ԺԴԿ նախկին համանախագահ Դեմիրթաշի կալանավորումը շարունակել: Դատավարությունը կշարունակվի ապրիլի 11-ին:
Akşam, Նախագահ Էրդողան. Այս պահին աշխարհում համար 1 օդանավակայանը մենք ենք կառուցում, փետրվարի 17
Էսքիշեհիրում ԱԶԿ-ի նահանգային կոնգրեսում ելույթ ունեցող Էրդողանը նշել է, որ գալիք ընտրություններում քվեարկության են դրվելու իրենց ժողովրդավարական պատմության ընթացքում ձեռք բերած բոլոր հաջողություները, և իրենց պատրաստությունները պետք է շարունակեն այդ պատասխանատվության գիտակցումով: Նաև հավելել է, որ իրենք նման չեն գլխավոր ընդդիմադիր կուսակցության ղեկավարին, ով 9 ընտրություն պարտվելուց հետո դեռ իր աթոռին է նստած: Իսկ իրենք գիշեր-ցերեկ հայրենիքին ծառայելու սիրով են քայլում:  
Sabah, Նախագահ Էրդողանից հողագործներին բարի լուր, փետրվարի 20
            Հողագործների հետ հանդիպման ժամանակ ելույթ ունեցած Էրդողանը նշել է, որ փետրվարի 23-ից ի վեր դիզելային վառելիքի կեսը վճարելու է պետությունը: Գյուղատնտեսական բանկի միջոցով արտադրողներին կենդանու և նրանց կերի համար 10% սուբսիդիայով վարկ են ապահովելու: Որոշ կենդանիների անասնաբուժական, պատվաստման ծառայությունները անճար են կատարելու:
Yeni şafak, 2019 թվականի ընտրության հնարավոր քվեաթերթիկը, փետրվարի 20
            MHP-ի և AKP-ի միջև տեղի ունեցած ընտրական դաշինքային հանդիպումից հետո Բահչելին և Էրդողանը վերջին մանրամասնություններն են հավանությա արժանացրել: Փետրվարի 21-ին 26 կետանոց առաջարկը ներկայացվելու է մեջլիսի նախագահությանը, որտեղ հաստատվելուց հետո ընտրական դաշինքը մտնելու է ուժի մեջ: Այն կոչվում է Հանրապետական դաշինք, որտեղ նշված են մասնակցող կուսակցությունները՝ AKP, MHP, BBP, CHP, DP, HDP, BTP, SP, VP:
Star, Նախագահ Էրդողանը հանդիպել է BBP առաջնորդ Դեսթիջիիի հետ, փետրվարի 20
            AKP և MHP-ի միջև Հանրապետական դաշինքի շուրջ համաձայնության գալուց հետո Էրդողանը հայտարարել էր, որ նոր կուսակցություններ էլ կարող են մասնակցել: Այնուհետև Էրդողանը հանդիպել էր Մուստաֆա Դեսթիջիի հետ, ով հայտարարությունը այսպես էր մեկնաբանել. Հաջողություն եմ մաղթում, ես միշտ ասել եմ, որ այս դաշինքի կողքին ենք, այն ճիշտ ենք համարում և Թուրքիայի տեսանկյունից էլ՝ անհրաժեշտ:
Լրահոսից պարզ է դառնում, որ թուրքական վերնախավի ողջ ուշադրությունը կենտրոնացած է գալիք ընտրություններում հաղթանակի ապահովման վրա, որի համար շրջանառության մեջ են դրվում տարբեր ոլորտներում Թուրքիայի հասած հաջողությունները AKP-ի օրոք և AKP-ի բարենպաստ քաղաքականությունը ժողովրդի նկատմամբ: Կարևորվում է նաև այլ կուսակցություններին հնարավոր ձայներից զրկելը, ինչի համար հատկապես CHP-ն քննադատության թիրախում է, փորձ է արվում հեղինակազրկել նրա առաջնորդին: AKP-MHP դաշինքի մեջ նոր կուսակցության/կուսակցությունների ընդգրկումը կօգնի, որ ձայները չբաժանվեն փոքր կուսակցությունների միջև, և AKP-ին մոտ կուսակցությունները դառնան կառավարող ուժ: 

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՆԳԼԱԼԵԶՈՒ ԹԵՐԹԵՐԸ ԱՖՐԻՆԻ ՕՊԵՐԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ
Hürriyet Daily News, Մոտ 950 մարտիկ «չեզոքացվել է» Թուրքիայի Աֆրինի օպերացիայում, Փետրվարի 5
Օպերացիայի սկզբից ի վեր Ժողովրդական պաշտպանության ջոկատների և Իսլամական պետության 947 մարտիկ է չեզոքացվել (հանձնվել, սպանվել կամ գերի ընկել): Օպերացիան սկսվել էր հունվարի 20-ին՝ Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Աֆրինը ԺՊՋ-ի ուժերից մաքրելու նպատակով: Փետրվարի 4-ին գրավվել է ևս մեկ ստրատեգիական նշանակության բլուր, իսկ մինչ օրս խմբավորումից ազատագրվել է 33 տարածք՝ գյուղեր, բնակավայրեր, լեռներ:
Daily Sabah, Աֆրինի օպերացիան թուրք-ամերիկյան հակասության ցուցադրում է, ասում է ամերիկացի դիվանագետը, Փետրվարի 5
Ըստ դիվանագետի՝ օպերացիան վեր է հանում թուրք-ամերիկյան այն հակասությունները, թե ինչպիսին պետք է լինի Սիրիան և դրա վերականգնումը ԴԱԵՇ-ից հետո: Ըստ նրա՝ Թուրքիան արգելել է հյուսիսարևմտյան Սիրիա օգնություն հասցնելը՝ ցույց տալով, որ Անկարային դուր չի գալիս ԱՄՆ-ի համագործակցությունը Սիրիայի դեմոկրատական ուժերի հետ, ում գլխավորում են Ժողովրդական պաշտպանության ջոկատները: ԺՊՋ-ն PKK-ի թևն է՝ ճանաչված որպես ահաբեկչական կազմակերպություն Թուրքիայի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից: Նա նշում է, որ թուրքերը բախվում են ներքին խնդիրների հետ՝ ԴԱԵՇ-ի հարձակումներ, հեղաշրջման ձախողված փորձ, և ամերիկացիները ավելի համբերատար պետք է լինեն: Մեկ այլ պաշտոնյա նշել է, որ Աֆրինի օպերացիան խորացրել է հյուսիս-արևելյան Սիրիայում արաբների և քրդերի միջև լարվածությունը: Արաբները ներկա չեն տարածքի քաղաքական և անվտանգության կառույցներում, քանի որ ՍԴՈՒ-ում գերակշռում են քրդերը, ոչ թե արաբները:
Anadolu Agency, Թուրքական տանկերը խափանում են PYD/PKK-ի գրոհները սիրիական Աֆրինում, Փետրվարի 7
Թուրքիայի զինված ուժերը կասեցրել են PYD/PKK-ի ահաբեկչական հարձակումը՝ ուղղված Աֆրինում Սիրիական ազատ բանակի դիրքերին: Օպերացիան սկսվել է ՍԱԲ-ի հետ համատեղ՝ Աֆրինից հեռացնելու PYD/PKK-ի և ԻՊ-ի ահաբեկիչներին: Ըստ Թուրքիայի գլխավոր շտաբի՝ նպատակն է Թուրքիայի սահմանների և տարածաշրջանի երկայնքով անվտանգության և կայունություն հաստատելը, ինչպես նաև սիրիացիներին ահաբեկիչների դաժանությունից պաշտպանելը: Օպերացիան իրականացվում է միջազգային իրավունքի շրջանակներում` ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի, Թուրքիայի ինքնապաշտպանության իրավունքի  և Սիրիայի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի հիման վրա:    

Комментариев нет:

Отправить комментарий