Լատվիայի պետական զինանշանի վրա աստղերի տեսքով արտացոլված են
այս հանրապետության պատմական երեք շրջանները՝ Կուրլանդիա, Վիդզեմե, Լատգալիա: Երեք
աստղերն է ներառում նաև Լատվիայի անկախությունը խորհրդանշող Ազատության հուշարձանը,
որ գտնվում է Ռիգայի սրտում:
Լատվիայում մեծ «հարգանք» ու ժողովրդականություն է վայելում
սաթը՝ չնայած, որ այն թանկարժեք քար չէ: Հին ժամանակներում Սաթե ճանապարհը ձգվում էր
Մերձբալթիկայից Հռոմ: Երբեմն Բալթիկ ծովը նույնիսկ հանդիպում է Սաթե ծով ձևով: Լատվիայում
գործում է Dzintars («սաթ») ընկերությունը, Dzintari համերգասրահը, Ձինտարս (ար.) և
Ձինտրա (իգ.) անուններով հաճախ կոչում են երեխաներին:
Ռիգայի ամրոցը երկրի ամենահայտնի տեսարժան վայրն է: Այն կառուցվել
է հեռավոր 14-րդ դարում և ներկայումս Լատվիայի նախագահի պաշտոնական նստավայրն է:
Լատիշերենում Ռուսաստան բառը հնչում է Կրիևիա: Այն առաջացել
է արևելասլավոնական կրիվիչ ցեղերի միության անվանումից:
Այս երկրի ամենաճանաչված հանգստավայրը Յուրմալա քաղաքն է, որտեղ
երկար տարիներ անցկացվել են «Նոր ալիք» և ''Голосящий КиВиН'' երաժշտական փառատոնները:
Վիլնյուսում ամեն տարի կազմակերպվում է ավանդական մեծ Կազյուկի
տոնավաճառը, որտեղ լիտվացի արհեստավոր վարպետները ներկայացնում են իրենց ձեռքի աշխատանքները:
Իրադարձությունն սկսվում է մարտի 4-ին ու տևում մի քանի օր: Այն նվիրված է Լեհաստանի
և Լիտվայի հովանավոր սուրբ Կազիմիրի հիշատակին:
Ուժուպիսը թաղամաս է Վիլնյուսում, որ երբեմն համեմատում են փարիզյան
Մոնմարտրի հետ: Այստեղ բնակվում են նկարիչներ, երաժիշտներ, բանաստեղծներ, որոնք 1997թ
ապրիլի 1-ին հռչակեցին Ուժուպիսի Հանրապետությունն իր բոլոր ատրիբուտներով: Հրապարակվել
է նաև հանրապետության զվարճալի սահմանադրությունը:
Վիլնյուսում կանգնեցվել է բժիշկ, հասարակական գործիչ Ցեմախ Շաբադի
արձանը: Այս մարդը համարվում է ռուս գրող Կոռնեյ Չուկովսկու կերտած գրական հերոսի՝
դոկտոր Այբոլիտի նախատիպը: Շաբադը ծնվել, ապրել ու մահացել է Վիլնյուսում, իսկ Չուկովսկին երբեմն
այցելում էր նրան:
Լիտվայում կա Ժալգիրիս անունով և՛ ֆուտբոլային, և՛ բասկետբոլային
ակումբ, և՛ մարզադաշտ: Անվանումը մեծ տարածում ձեռք բերեց այն բանից հետո, երբ 15-րդ
դարում լեհերը և լիտվացիները Գրյունվալդի (Zalgirio) ճակատամարտում հաղթանակ տարան
Տևտոնական միաբանության դեմ:
Լիտվայի գեղեցիկ ու աչքի ընկնող շինություններից մեկը Սուրբ
Աննայի կոստյոլն է (լեհական կաթոլիկ եկեղեցի): Լեգենդը վկայում է, որ Նապոլեոնը, տեսնելով
այն, բացականչել է, որ եթե կարողանար, կոստյոլը կդներ իր ափի մեջ ու զգուշությամբ կտեղափոխեր
Փարիզ:
Կիիկինգը սպորտաձև և միաժամանակ զվարճանք է, որ հայտնագործվել
է Էստոնիայում: Kiik թարգմանաբար նշանակում
է «ճոճանակ»: Մարդը կանգնում է կարուսելի վրա, և սպորտաձևի իմաստը հնարավորինս մեծ
բարձրության հասնելն է:
Էստոնիան համարվում է Skype-ի հայրենիքը:
Էստոնիան, բացի Տալլինից, ունի ևս երկու մայրաքաղաք: Տարտուն
երկրի մշակութային, իսկ Պյարնուն՝ ամառային մայրաքաղաքն է:
Երկիրն ունի մի շարք կղզիներ, որոնցից ամենամեծը Սաարեմաան է:
Էստոներենը պատկանում է ֆիննո-ուգրական լեզվաընտանիքին և ավելի
շատ նման է ֆիններենին:
Աիդա Գրիգորյան
Комментариев нет:
Отправить комментарий