Ս. Խանզադյանի «Մխիթար սպարապետ»
պատմավեպը երկու մասից է կազմված: Առաջին՝ «Փշրված շղթաներ» գիրքը պատմում է հայ-ռուսական
հարաբերությունների, Կասպիական արշավանքի կազմակերպման և հետաձգման մասին, որին մեծապես
նպաստում են եվրոպական պետությունները՝ Ֆրանսիան, Անգլիան, Հոլանդիան: Այնուհետև նկարագրվում
են Երևանի պաշարումն ու անկումը, Արցախի Վարանդա գավառում թուրքական զորքերի ոչնչացումը,
իսկ վերջին տեսարանում Դավիթ Բեկը տեղեկանում է Կ.Պոլսում կնքված ռուս-թուրքական համաձայնագրի
մասին, որով ռուսների օգնության հետ կապված բոլոր հույսերը կորում են:
6 июля 2013 г.
25 июня 2013 г.
Չորս ծովերի երկիրը (Թուրքիա)
Թուրքիայի 97%-ը գտնվում է
Ասիա մայրցամաքում, Փոքր Ասիա թերակղզում (հաճախ` Անատոլիա), իսկ 3%-ը` Եվրոպայի տարածքում
(նախկինում` Թրակիա, այժմ` Ստամբուլի եվրոպական մաս): Ստամբուլի ասիական ու եվրոպական
հատվածները միանում են Բոսֆորի կամրջով, որի ընդհանուր երկարությունն ավելի քան
1500 մ է: Ապրելով Եվրոպայում` Ստամբուլի բնակիչը կարող է աշխատել Ասիայում, և հակառակը:
Մեկ մայրցամաքից մյուսն անցնելու համար նրանից պահանջվում է մոտ 20 րոպե:
Թուրքիայի տարածքն առանձնահատուկ է նրանով, որ այստեղ զարգացել են չորս տարբեր մշակույթներ` հունական, հռոմեական, բյուզանդական ու թուրքական: Երկրի ժամանակակից տարածքում են գտնվել աշխարհի 7 հրաշալիքներից երկուսը` Արտեմիսի տաճարը Եփեսոսում և Հալիկառնասոսի դամբարանը:
Թուրքիայի տարածքն առանձնահատուկ է նրանով, որ այստեղ զարգացել են չորս տարբեր մշակույթներ` հունական, հռոմեական, բյուզանդական ու թուրքական: Երկրի ժամանակակից տարածքում են գտնվել աշխարհի 7 հրաշալիքներից երկուսը` Արտեմիսի տաճարը Եփեսոսում և Հալիկառնասոսի դամբարանը:
30 мая 2013 г.
3 мая 2013 г.
Լևոն Շանթի հասարակական-քաղաքական գործունեությունը
Լևոն Շանթի ապրած ժամանակաշրջանը
համընկավ քաղաքական ու պատմական շրջադարձային իրադարձությունների հետ՝ զուլումի տարիներ,
Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության հռչակում, Առաջին աշխարհամարտի սկիզբ ու ավարտ,
Ռուսաստանում կայսերական վարչակարգի տապալում և Անդրկովկասյան տարածաշրջանում խորհրդային
կարգերի հաստատում, Երկրորդ աշխարհամարտ, որի ավարտից ընդամենը մի քանի տարի անց «Հին
աստվածներ» դրամայի հեղինակը կնքեց իր մահկանացուն:
22 апреля 2013 г.
1 апреля 2013 г.
Շուշին համացանցում
Ռուսալեզու աղբյուրներ - 19-րդ դարի երկրորդ կեսից Շուշին սկսեց կարևոր դեր
խաղալ Ադրբեջանի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում: Երկար
ժամանակ առևտրի, մշակույթի ու արվեստի զարգացման մակարդակով քաղաքը երկրում
զբաղեցնում էր առաջին, իսկ Անդրկովկասում` երկրորդ տեղը` զիջելով
Թիֆլիսին: Պատահական չէ, որ Շուշին անվանել են «Փոքր Փարիզ»:
Подписаться на:
Сообщения (Atom)




