Մատե թեյը
ոչ ալկոհոլային ըմպելիք է՝ տարածված Արգենտինայում, Բրազիլիայում, Ուրուգվայում և Պարագվայում:
Իսկ ահա Մեքսիկայում ազգային ըմպելիքի համբավ ունի տեկիլան, արդեն՝ ալկոհոլային բաղադրիչներով,
որ պատրաստվում է կապույտ ագավա բույսից:
Ժամանակակից
Պերուի սահմաններում ինկերը ստեղծել են հնագույն քաղաքակրթություններից մեկը՝ հռչակավոր
Մաչու-Պիկչուն, իսկ ներկայիս մայրաքաղաք Լիմայից ոչ հեռու գոյություն է ունեցել Կուսկո
քաղաքը: Իսպանացի կոնկիստադոր Ֆրանսիսկո Պիսարոն ինկերի հանդեպ վարվեց այնպես, ինչպես
Էռնան Կորտեսը՝ ացտեկների՝ կործանելով տեղական մշակույթը:
Այս պետության
անվանումը միայն ավերածությունների հետ չէ, որ կապվում է: Լիմայում է հիմնադրվել և
մինչ օրս գործում է Լատինական Ամերիկայի ամենահին համալսարանը՝ Սան Մարկոսը (16-րդ
դարից):





