Մատե թեյը
ոչ ալկոհոլային ըմպելիք է՝ տարածված Արգենտինայում, Բրազիլիայում, Ուրուգվայում և Պարագվայում:
Իսկ ահա Մեքսիկայում ազգային ըմպելիքի համբավ ունի տեկիլան, արդեն՝ ալկոհոլային բաղադրիչներով,
որ պատրաստվում է կապույտ ագավա բույսից:
Ժամանակակից
Պերուի սահմաններում ինկերը ստեղծել են հնագույն քաղաքակրթություններից մեկը՝ հռչակավոր
Մաչու-Պիկչուն, իսկ ներկայիս մայրաքաղաք Լիմայից ոչ հեռու գոյություն է ունեցել Կուսկո
քաղաքը: Իսպանացի կոնկիստադոր Ֆրանսիսկո Պիսարոն ինկերի հանդեպ վարվեց այնպես, ինչպես
Էռնան Կորտեսը՝ ացտեկների՝ կործանելով տեղական մշակույթը:
Այս պետության
անվանումը միայն ավերածությունների հետ չէ, որ կապվում է: Լիմայում է հիմնադրվել և
մինչ օրս գործում է Լատինական Ամերիկայի ամենահին համալսարանը՝ Սան Մարկոսը (16-րդ
դարից):
Չնայած,
որ Բոլիվիայի պետական լեզուն իսպաներենն է, այստեղ պաշտոնական են նաև կեչուա, այմարա
և 30-ից ավելի այլ լեզուներ, բնակվում են թե՛ կաթոլիներ, թե՛ հին հավատալիքներ ունեցող
ցեղախմբեր: Երկրի այժմյան նախագահը՝ Էվո Մորալեսը, սերում է այմարա հնդկացիական ժողովրդից:
Պատահական չէ, որ պետության լրիվ անվանումը Բոլիվիայի Բազմազգ Հանրապետություն է:
Տանգո պարի
հայրենիքը Արգենտինան է, որտեղից էլ այն տարածվել է աշխարհի մյուս երկրներում: Այս
ոլորտի նշանավոր դեմքեր են եղել արգենտինացի երաժիշտներ Աստոր Պիացցոլան և Կառլոս Գարդելը:
Վերջինիս ծննդյան օրը՝ դեկտեմբերին 11-ին, նշում են Տանգոյի միջազգային օրը:
Գվատեմալան
առաջին հայացքից ոչինչ չասող երկիր է թվում: Կարծրատիպը կոտրելով՝ ասեմ, որ անհիշելի
ժամանակներում այստեղ բնակվել են հնդկացիական մեկ այլ ցեղեր՝ մայաները, ովքեր ունեցել
են թագավորություն՝ Տիկալ կենտրոնով: Ներկայումս այն ազգային զբոսայգու կարգավիճակով
մտնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության մեջ:
Ինչպես
մայաները, այնպես էլ ացտեկները սրբազան թռչուն էին համարում կետցալին, ով համարվում
էր Կետցալկոատլ աստծու մարմնավորումը: Կետցալ (կետսալ) թռչունը պատկերված է Գվատեմալայի
զինանշանի վրա, այդպես է կոչվում նաև պետության պաշտոնական դրամական միավորը:
«Գուարանի»
հասկացությունը Պարագվայում երեք բան կարող է նշանակել.
1. Հնդկացիական ժողովուրդների խումբ
2. Տեղական արժութային միավոր
3. Լեզու, որն իսպաներենին զուգահեռ համարվում է պաշտոնական
2. Տեղական արժութային միավոր
3. Լեզու, որն իսպաներենին զուգահեռ համարվում է պաշտոնական
Այստեղ
է կառուցված մոլորակի խոշորագույն ջրաէլեկտրակայան Իտայպուն՝ Պարանա գետի վրա: Հզորությամբ
այն համեմատվում է Չինաստանում Յանցզի գետի վրա կառուցված «3 կիրճեր» հիդրոէլեկտրոստանցիայի
հետ:
Պանամա
գլխարկների հայրենիքը իրականում ոչ թե Պանաման է, այլ ... Էկվադորը: Սխալմունքի պատճառն
այն է, որ դրանք եվրոպացիներին պաշտպանում էին արևի ճառագայթներից, երբ վերջիններս
մասնակցում էին Պանամայի ջրանցքի կառուցմանը, և դրա անունով գլխարկները տարածվեցին
եվրոպացիների մոտ:
Աշխարհում
հայտնի լատինամերիկացիներ.
Գրողներ - Պաբլո Ներուդա (Չիլի), Խորխե Լուիս Բորխես, Խուլիո Կորտասար (Արգենտինա), Գարսիա Մարկես (Կոլումբիա), Պաոլո Կոելյո (Բրազիլիա)
Երաժիշտներ – Կառլոս Գարդել, Աստոր Պիացցոլա (Արգենտինա), Նատալյա Օրեյրո (Ուրուգվայ)
Պետական, ռազմական, քաղաքական գործիչներ – Սիմոն Բոլիվար (Վենեսուելա), Ֆիդել Կաստրո (Կուբա), Էռնեստո Չե Գևարա (Արգենտինա) ևն
Գրողներ - Պաբլո Ներուդա (Չիլի), Խորխե Լուիս Բորխես, Խուլիո Կորտասար (Արգենտինա), Գարսիա Մարկես (Կոլումբիա), Պաոլո Կոելյո (Բրազիլիա)
Երաժիշտներ – Կառլոս Գարդել, Աստոր Պիացցոլա (Արգենտինա), Նատալյա Օրեյրո (Ուրուգվայ)
Պետական, ռազմական, քաղաքական գործիչներ – Սիմոն Բոլիվար (Վենեսուելա), Ֆիդել Կաստրո (Կուբա), Էռնեստո Չե Գևարա (Արգենտինա) ևն
Կարդացեք
այլ հրապարակումներ՝ Լատինական Ամերիկայի հետ առնչվող
Հայացք դեպի Հեռավոր Արևմուտք. Բրազիլիա
Էլ Լիբերտադոր /Սիմոն Բոլիվար/
Հայացք դեպի Հեռավոր Արևմուտք. Բրազիլիա
Էլ Լիբերտադոր /Սիմոն Բոլիվար/
Աիդա Գրիգորյան
Комментариев нет:
Отправить комментарий