Ֆովիզմ
ուղղությունը (fauve-վայրի) առաջացել է Ֆրանսիայում 20-րդ դարի սկզբներին՝ հաջորդելով
պոստիմպրեսիոնիզմին: Բնորոշ հատկանիշներից են՝ վառ և արտահայտիչ գույների կիրառում,
հեռացում գծային ճշգրտությունից և լույս-ստվեր համադրությունից, ֆիգուրների պարզեցում
և այլն:
Այս հոսանքի
հիմնադիրն ու ամենից ճանաչված դեմքը ֆրանսիացի նկարիչ և քանդակագործ Անրի Մատիսն է՝ «Պար», «Նավակ», «Ընտանեկան
դիմանկար» և այլ հայտնի ստեղծագործությունների հեղինակը: Սույն հրապարակման շրջանակներում
կքննարկենք նրա կտավներից երկուսը՝ միաժամանակ պարզելով, թե ինչ է ընկած դրանցից յուրաքանչյուրի
սյուժեի հիմքում:
«Զրույց»
«Զրույց»
Առաջին հայացքից նկարում
պատկերված է անհրապույր ու առօրյա տեսարան՝ ամուսնական զույգի միջև առավոտյան զրույց,
որտեղ տղամարդը հենց ինքն է՝ Մատիսը, իսկ իգական սեռի ներկայացուցիչը նկարչի կինը՝
Ամելին: Կտավի վերլուծությունը ապացուցում է, որ իրականությունն այստեղ մեկնվել է յուրովի:
Հիմնապատկերի
խիտ կապույտը ոչ այնքան պատերի գույնն է, որքան տարածության գաղափարի խորհուրդը. ծովային
երանգը նայողին տանում է դեպի ջուրը, դեպի լռություն և հանգստություն: Պակաս նշանակալից
չէ նաև կանաչը՝ բնության, պտղաբերության սիմվոլը, իսկ կենտրոնում պատկերված «Կյանքի
ծառը» մարդկային վերարտադրության արտացոլումն է: Նկարչի համար էական ու հեռանկարային
են ոչ թե իրերը, այլ դրանց փոխհարաբերությունը, դարավոր կապակցվածությունը:
Խոսակցության
թեման պարզ չէ, բայց ցանկացած մարդ, կախված իր մտորումներից ու հոգեվիճակից, կարող
է անհատապես պատկերացնել երկխոսության շարունակությունը:
«Վարդագույն արվեստանոց» կամ «Նկարչի արվեստանոցը»
Փիլիսոփայական դաշտից
անցնենք Մատիսի երփներանգ արվեստանոց: «Սիմֆոնիկ ինտերյերում», որտեղ առկա է ներկերի
ու տարրերի հարուստ համակցություն, առաջատար դերը տրվել է վարդագույնին, որը կլանել
է գրեթե ողջ տարածությունը: Ձախից երևում են բրոնզե դեկորատիվ ֆիգուր և կտավներ, աջից՝
գիպսե ֆիգուր և այլ իրեր: Այսպիսով ստեղծվել է «ինտերյեր-նատյուրմորտ» կտավ, որը ես առաջին
անգամ տեսնելիս ասոցացրի կախարդական կամ մանկական սենյակի հետ:
Ստեղծագործել
նշանակում է արտահայտել այն ամենը, ինչ կա քո մեջ:
Անրի Մատիս
Անրի Մատիս
Աիդա Գրիգորյան
Комментариев нет:
Отправить комментарий