«Մեհմեդը միաժամանակ բարեպաշտ է և մոլագար,
ուսյալ մարդ է և սիրում է արվեստ, նա Հուլիոս Կեսար և հռոմեացիների վարքագրությունները
կարդում է բնագրով, և այդ ամենի հետ միասին բարբարոս է և արյուն է թափում ջրի պես»:
Ստեֆան Ցվայգ, «Մարդկության աստեղային ժամերը»
Ստեֆան Ցվայգ, «Մարդկության աստեղային ժամերը»
Այսպես
է նկարագրել ավստրիացի գրողը Օսմանյան կայսրության 10-րդ սուլթան Մեհմեդ II-ին, ում
վերապահված էր «Քաղաքների թագուհու» գրավումը: Այդ իրադարձությամբ Թուրքիայի համար
ճանապարհ բացվեց դեպի արևմուտք՝ Եվրոպա, Արևելյան Եվրոպան ենթարկվեց մշակութային վերափոխումների
և վերջապես, ինչպես նշում են շատ մասնագետներ, սկզբնավորվեց միջնադարը (1453թ): Հասկանալի է, թե ինչով է պայմանավորված այն
հանգամանքը, որ ներկայումս Բալկանյան թերակղզու որոշ երկրներում գերակշռող կրոն է ոչ
թե քրիստոնեությունը, այլ իսլամը:
Հետաքրքիր փաստեր Մեհմեդ II-ի մասին
Ապագա սուլթանի
դաստիարակությունն ու կրթությունը վստահվել էր գիտնական, աստվածաբան Աք Շամսուդդինին,
ով առանցքային դեր ունի իր աշակերտի՝ որպես խելամիտ և բանիմաց անհատ ձևավորվելու գործում:
Նա աչքի է ընկել նաև մարգարեական հատկություններով և սուլթանին վստահեցրել. «Կասկած
չկա, որ քաղաքը կընկնի»: Այդ պատճառով Աք Շամսուդդինին հաճախ անվանում են «Կ.Պոլսի հոգևոր
նվաճող»:
Մեհմեդ
II-ը հովանավորում էր իր պալատում ապրող գրողներին: Նա շահագրգռված էր թուրքերենի զարգացումով
ու տարածումով, որովհետև իսլամում պոեզիայի լեզուն պարսկերենն էր, իսկ կրոնի տեսական
լեզուն՝ արաբերենը: Մեհմեդը նույնպես զբաղվում էր գրականությամբ (կրում էր Ավնի կեղծանունը),
պահպանվել են նրա բանաստեղծությունները («Դիվան») և կնոջն ուղարկած նամակները:
Ստամբուլի
գրավման 10-ամյա տարելիցի առթիվ սկսեց կառուցվել Ֆաթիհ մզկիթը, որն իրենից բարեգործական
կառույցների համալիր էր ներկայացնում: Այն ներառում էր հիվանդանոց, բաղնիք, խոհանոց,
գերեզմանոց, ինչպես նաև դպրոց (մեդրեսե) ու գրադարան: Սուլթանը մտապահել էր այն պատվիրանը,
որ սրբազան պատերազմ պետք է մղել ոչ միայն անհավատների, այլև անգրագիտության դեմ: Ի
դեպ՝ Մեհմեդ II-ի և իր կնոջ գերեզմանները այս մզկիթում են:
Ինչպես
արդեն նշեցի, Ֆաթիհը արվեստասեր լինելուց բացի նաև դաժան էր ու անխնա: Այդ մասին է
վկայում նրա ընդունած՝ «Եղբայրասպանության մասին» օրենքը: Սուլթան դարձած ժառանգորդը
պետք է անհապաղ ոչնչացներ գահին հավակնող ցանկացած մարդու, նախևառաջ՝ իր եղբայրներին,
որպեսզի երկրում անկարգություններ չլինեն: Մեհմեդն ինքը այս ճանապարհով էր անցել՝ հոր
մահից հետո լոգարանում խեղդելով իր մանկահասակ եղբորը...
Երբ նա մահացավ, Վենետիկում
նրա վախճանի լուրը ընդունվեց այսպես. «Մեծ արծիվը մահացել է»: Մեհմեդն իր դեմքով արծվի
էր հիշեցնում, սակայն հետ չէր մնում նաև իր արծվային սրատեսությամբ ու հզորությամբ: Իսկ թե ինչ կապ ունեն
Մեհմեդ II-ն ու Վլադ Դրակուլան, ռազմական-դիվանագիտական ինչ հնարքներ սուլթանը կիրառեց
Պոլիսը գրավելիս, ինչպես նա պատժեց վարունգ կերած ստրուկին, նույնպես մտնում են հետաքրքիր փաստերի
շարքի մեջ, որ կարելի է անվերջ շարունակել:
Մեհմեդ II-ը արվեստի բնագավառում
Երաժշտություն
Ջոակինո Ռոսսինի - «Մեհմեդ Երկրորդ» օպերա (''Maometto Secondo'', 1820)
Գրականություն
Ստեֆան Ցվայգ, «Մարդկության աստեղային ժամերը» /«Բյուզանդիոնի առումը» մանրապատում/
Ավետիք Իսահակյան, «Ֆաթիհ Սուլթան Մեհմեդ»
Կինո
''Fetih 1453'', 2012
Ճարտարապետություն
Ֆաթիհ մզկիթ
Մեհմեդ II կամուրջ
«Պանորամա 1453» պատմության թանգարան
Կերպարվեստ
Ջենտիլ Բելինի («Մեհմեդ II-ի դիմանկարը»)
Ժան-Ժոզեֆ Կոնստան
Ջոակինո Ռոսսինի - «Մեհմեդ Երկրորդ» օպերա (''Maometto Secondo'', 1820)
Գրականություն
Ստեֆան Ցվայգ, «Մարդկության աստեղային ժամերը» /«Բյուզանդիոնի առումը» մանրապատում/
Ավետիք Իսահակյան, «Ֆաթիհ Սուլթան Մեհմեդ»
Կինո
''Fetih 1453'', 2012
Ճարտարապետություն
Ֆաթիհ մզկիթ
Մեհմեդ II կամուրջ
«Պանորամա 1453» պատմության թանգարան
Կերպարվեստ
Ջենտիլ Բելինի («Մեհմեդ II-ի դիմանկարը»)
Ժան-Ժոզեֆ Կոնստան
(«Մեհմեդ II-ի մուտքը Կ.Պոլիս», երկու նկար)
Ֆաուստո Զոնարո
Աիդա Գրիգորյան
Комментариев нет:
Отправить комментарий