2 ноября 2015 г.

Ֆուտբոլ՝ հաղթանակների ու պարտությունների խաչմերուկ (փաստեր)

«Ատլետիկ Բիլբաոն» իր սկզբունքայնության մեջ անգերազանցելի է: Այս ակումբում կարող են խաղալ միայն բասկեր կամ էլ բասկյան ծագումով մարզիկներ: Նմանատիպ ազգայնական մոտեցումով առաջնորդվում է բասկյան մեկ այլ թիմ ևս՝ «Էյբարը»:

Իսպանացի ֆուտբոլիստ Խեսուս Նավասը տառապում է հազվագյուտ հիվանդությամբ՝ նոստալգիայով (հայրենաբաղձություն), և չի կարող երկար ժամանակ հեռու մնալ իր հարազատ Սևիլյայից: Ի դեպ՝ նա ծագումով գնչու է:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության նախաձեռնողը ՖԻՖԱ-ի նախագահ Ժյուլ Ռիմեն էր: 1930-1970թթ գլխավոր մրցանակը կոչվում էր «Ժյուլ Ռիմեի մրցանակ», իսկ ներկայումս այն անվանում են աշխարհի գավաթ կամ «ոսկե աստվածուհի»:

Փարիզում տեղադրվել է արձան, որում Զինեդին Զիդանը հարվածում է Մարկո Մատերացիին: 2006թ աշխարհի առաջնության եզրափակչի այս դրվագն այնքան մեծ աղմուկ բարձրարեց, որ իտալացի ֆուտբոլիստը նույնիսկ առանձին գիրք է հրատարակել՝ «Ինչ ես իրականում ասացի Զիդանին»:

Սերբ Դեյան Ստանկովիչը միակ ֆուտբոլիստն է, ով հանդես է եկել աշխարհի առաջնություններում՝ ներկայացնելով երեք տարբեր հավաքական՝ Հարավսլավիա, Սերբիա և Չեռնոգորիա, Սերբիա:

Դորտմունդի «Բորուսիայի» ավանդական սև ու դեղին գույները խոսում են այդ ակումբի՝ տիպիկ գերմանական լինելու մասին: Սևը խորհրդանշում է Ռուրի ավազանի ածուխը, դեղինը՝ գարեջուր:

Մեր ժամանակի ճանաչված մարզիչներ Ժոզե Մոուրինյոն և Կառլո Անչելոտին ռեկորդային արդյունք են գրանցել՝ կարողանալով հաղթել Չեմպիոնների լիգայի գավաթը երկու տարբեր ակումբների հետ.

Կառլո Անչելոտի - «Միլան» (2004, 2007), «Ռեալ Մադրիդ» (2014)
Ժոզե Մոուրինյո - «Պորտու» (2003), «Ինտեր» (2010)

Շոտլանդական երկու ակումբների՝ «Ռեյնջերսի» և «Սելթիկի» դիմակայությունը նաև կրոնական բնույթ ունի. առաջինին երկրպագում են բողոքականները, երկրորդին՝ կաթոլիկները:

Ռուսական «Ամկար» ակումբի անվանումն առաջացել է «ամմիակ» և «կարբամիդ» նյութերի տառերից: Այն ստեղծվել էր որպես «Քիմիական պարարտանյութեր» ընկերության թիմ, իսկ վերոնշյալ միացություններն էլ այդ ընկերության հիմնական արտադրանքն էին:

Հոլանդացի Էդգար Դևիդսն ուներ աչքի հիվանդություն, որ նրան թույլ չէր տալիս շարունակել սպորտային կարիերան, և բացառության կարգով նա խաղադաշտ էր դուրս գալիս հատուկ ակնոցով:

Աիդա Գրիգորյան

Комментариев нет:

Отправить комментарий