Показаны сообщения с ярлыком Իսպաներեն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Իսպաներեն. Показать все сообщения

11 ноября 2015 г.

Պիրենեյան թերակղզու միապետությունը (տեսարժան վայրեր Իսպանիայում)

Մադրիդ, Իսպանիայի հրապարակ

Կաստիլյա-Լեոն և Կաստիլյա-Լա-Մանչա ինքնավար շրջանների միջև է գտնվում Իսպանիայի արքայական մայրաքաղաքը, որի կենտրոնը Իսպանիայի հրապարակն է: Այստեղ են շքեղ Կասա Գայարդոն, «Իսպանիա» շենքը և Մադրիդյան աշտարակը, որին բարձրության պատճառով տվել են «Ընձուղտ» մականունը: Հրապարակի տեսքը զարդարում են իսպանական ու համաշխարհային գրականության անմահ հերոսների՝ Դոն Կիխոտի և Սանչո Պանսայի, ինչպես նաև նրանց «կյանք տվողի»՝ Միգել Սերվանտեսի արձանները:
Իսպանիայի հրապարակից ոչ հեռու Թագավորական պալատն է, դրա դիմաց՝ Ալմուդենա թագավորական տաճարը՝ կոչված Մադրիդի հովանավոր կույս Ալմուդենայի պատվին: 2004թ այս տաճարում պսակադրվեցին Իսպանիայի ներկայիս թագավոր Ֆիլիպ VI-ը և հաղորդավարուհի Լետիսիա Օրտիսը: 

12 октября 2015 г.

Աշխարհի լեզուների շուրջ

Էսպերանտո միջազգային արհեստական լեզուն ստեղծել է լեհ ակնաբույժ Լյուդվիկ Զամենհոֆը: Այն բառացիորեն թարգմանվում է «հույս ունեցող, սպասող»:

ՄԱԿ-ում պաշտոնական լեզուները 6-ն են՝ անգլերեն, արաբերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն, ֆրանսերեն:

Լատիներեն ''sclavus'', իսպաներեն ''esclavo'', անգլերեն ''slave'' բառերը թարգմանվում են «ստրուկ»: Դրանք ծագում են ''slav'' արմատից, որովհետև հին ժամանակներում մեծ թվով սլավոններ էին վաճառվում ստրկության և դառնում նվաճողների շարժական գույքը:

Եթե ցանկանում եք գերմաներեն ասել «Քո գործը չէ», կարող եք ասել ''Das ist nicht dein bier'', որ բառացիորեն կթարգմանվի «Դա քո գարեջուրը չէ»:

4 августа 2015 г.

Գյուղացին և ազնվատոհմիկները

Մայրաքաղաքից հեռու մի գյուղում ապրում էր մի հողագործ: Իր կյանքում այնքան շատ էր լսել թագավորի մասին, որ մեծ ցանկություն ուներ նրան սեփական աչքերով տեսնելու, քանի որ կարծում էր, որ թագավորը տարբերվում է սովորական մարդկանցից:

-Մարիանա, ուզում եմ գնալ մայրաքաղաք թագավորին տեսնելու:
-Ի՜նչ հիմարություն: Մի կամակորության պատճառով պատրաստվում ես վատնե՞լ մեր ունեցած փոքր գումարը: Մի՛ գնա:
-Քաղաք գնալու առիթը կօգտագործեմ սեղանատամս հանելու համար, այն ինձ շատ է անհանգստացնում:
Գյուղացին այնքան պնդեց, որ ի վերջո կինը նրան թույլ տվեց գնալ: Քաղաքն այնքան հեռու էր, որ մինչև տեղ հասնելը գումարից գրեթե ոչինչ չմնաց: