21 февраля 2016 г.

Ինտելեկտուալ խա՞ղ, սպո՞րտ, թե՞ ... շախմատ

Կիրսան Իլյումժինովը, ով 1995 թվականից զբաղեցնում է FIDE-ի (Շախմատի միջազգային ֆեդերացիա) նախագահի պաշտոնը, երկար տարիներ եղել է նաև Կալմիկիայի Հանրապետության (ՌԴ) նախագահը:

Ցունգցվանգը շախմատում այն դրությունն է, երբ կողմերից մեկը կամ երկուսն էլ հնարավորություն չունեն շահավետ քայլ կատարելու, և ցանկացած փոփոխություն կհանգեցնի խաղացողի դիրքի վատացմանը: 

Էլոյի վարկանշային համակարգն արտացոլում է հանդիպումներում շախմատիստի ցույց տված արդյունքները: Հաշվարկման մեթոդը մշակել է ամերիկացի ֆիզիկոս Արպադ Էլոն:

Grand Chess Tour մրցաշարերի ստեղծման մասին հայտարարվեց 2015 թվականին: Հանդիպումներն անցկացվեցին Նորվեգիայում (Ստավանգեր), ԱՄՆ-ում (Սենտ Լուիս, Սինկֆիլդի գավաթ) և Մեծ Բրիտանիայում (Լոնդոն): Սակայն արդեն այս տարի Նորվեգիան լքեց շախմատային եռյակը:

Մեկ այլ խոշոր մրցաշար էլ կազմակերպվում էր իսպանական Լինարես քաղաքում (Անդալուզիա համայնքի Խաեն շրջան): Այժմ այն չի իրականացվում տնտեսական խնդիրների պատճառով:

Օսկար մրցանակ շնորհվում է ոչ միայն կինոյի, այլ նաև շախմատի ասպարեզում: Տրվում է տարվա լավագույն շախմատիստին:

Աշխարհում շախմատային կենտրոնի համբավ է վայելում Կալմիկիայի մայրաքաղաք Էլիստան, որտեղ տեղադրված է գրական հերոս Օստապ Բենդերի արձանը, ձեռքին՝ շախմատի ձի: Իսկ արձանը, բնականաբար, շրջապատված է 12 աթոռներով:

Այս խաղի վերաբերյալ գրված գեղարվեստական ամենահայտնի ստեղծագործությունը ավստրիացի հեղինակ Ստեֆան Ցվայգի «Շախմատային նովելն» է:

Շախմատային ամենահզոր ֆիգուրը թագուհին է՝ ֆերզը:

Ամեն տարի հուլիսի 20-ին նշվում է շախմատի միջազգային օրը:

Այս խաղին նվիրված ռուսական ամսագրերից մեկը կոչվում է պարզապես ''64'':

Շախմատիսների մասին նկարահանվել են գեղարվեստական ու փաստագրական բազմաթիվ ֆիլմեր: Դրանցից են`«Ռուսաստանի սպիտակ ձյունը» (1980),  «Կապաբլանկա» (1986), «Բոբի Ֆիշերն ընդդեմ ամբողջ աշխարհի» (2011) և այլն:


Աիդա Գրիգորյան

Комментариев нет:

Отправить комментарий