Առաջին
մասը՝ այստեղ
Երբ
համայնքի տաճարում բուրվառով կանգնած սպասարկող տղայի մազերը հանկարծ ճերմակեցին,
ոմանք դրանում տեսան տիրակալների փոփոխման նշան՝ իբրև թե երիտասարդից հետո գալու է
ծերունի, այսինքն՝ Ներոնից հետո Գալբան: Ներոնը մահացավ 32, իսկ Սերվիոս Գալբան կայսր դարձավ 72 տարեկանում:
Ապագա
կայսր Օտոնը հույս ուներ, որ Գալբան
իրեն կորդեգրի, բայց երբ նա գերադասեց Պիզոնին, Օտոնը վճռեց ուժի դիմել: Կազմակերպելով
Գալբայի սպանությունը և ստանալով վերջինիս գլուխը՝ նա բացականչել էր. «Սա դեռ
դատարկ բան է, բարեկամներս, ինձ ցույց տվեք Պիզոնի գլուխը»: Իսկ սպանվելիս Գալբան
ասել էր. «Խփեցեք, եթե դա պետք է պետությանը»:
Մեկ
անգամ Վեսպասիանոսը երազում տեսավ, թե
իբր Պալատինումի պալատի նախասրահում կշեռք է դրված, մի նժարին Կլավդիոսն ու Ներոնն
են, մյուսին՝ ինքն իր որդիներով, և ոչ մի նժարը մյուսին չի գերակշռում: Եվ երազը
նրան չխաբեց, որովհետև և՛ առաջինները, և՛ ինքն ու որդիները տիրակալեցին
հավասարապես 27 տարի (Կլավդիոսը և Ներոնը՝ 41-68թթ, Վեսպասիանոսը, Տիտոսը և
Դոմիցիանոսը՝ 69-96թթ):
Նույնիսկ
սարսափը սպառնացող մահից նրան հետ չպահեց կատակներից: Երբ նա զգաց մահվան
մերձավորությունը, ապա ասաց. «Ավա~ղ, թվում է՝ ես աստված եմ դառնում»:
Տիտոսը աչքի էր ընկնում հազվագյուտ բարությամբ: Երբ
մի անգամ ճաշելիս նա հիշեց, որ ամբողջ օրվա ընթացքում ոչ ոքի համար մի լավ բան չի
արել, արտասանեց իր նշանավոր խոսքերը՝ «Բարեկամներս, ես կորցրեցի օրը»:
Նրա օրոք՝ 79թ օգոստոսի 24-25-ին,
Վեզուվ հրաբուխի ժայթքման հետևանքով կործանվեցին Կամպանիայի Պոմպեյ, Հերկուլանում և
Ստաբիա քաղաքները: Զոհերի թվում էր նաև գրող Պլինիոս Ավագը՝ «Բնական պատմություն»
երկի հեղինակը:
«Տիրակալները-, ասում էր Դոմիցիանոսը,- ամենից վատ են ապրում. երբ
նրանք դավադրություններ են բացահայտում, նրանց չեն հավատում, մինչև որ նրանց չեն
սպանում: Իսկ «տիրակալը, որը չի պատժում մատնիչներին, դրանով խրախուսում է նրանց»:
Նա գրքույկ հրապարկեց
մազերի խնամքի մասին՝ նվիրելով այն բարեկամին և այնտեղ զետեղել էր այսպիսի
դատողություն. «Տեսնում ես՝ ինչպիսին եմ ես ինքս՝ տեսքով գեղեցիկ ու վեհապանծ:
Մինչդեռ իմ մազերին էլ նույն բախտն է վիճակվել: Հավատա ինձ, որ ոչինչ չկա ավելի
գերող, քան գեղեցկությունը, բայց ոչինչ չկա ավելի կարճակյաց, քան նա»:
Երեք տոհմերն էին՝ Հուլիոսներ, Կլավդիոսներ, Փլաբիոսներ
Комментариев нет:
Отправить комментарий