Ալտդորֆը փոքր քաղաք է Շվեյցարիայում՝ Ուրի կանտոնի սրտում: Կենտրոնական հրապարակում
կա մի հուշարձան, որը նվիրված է ազգային հերոս Վիլհելմ Թելլին: Հենց այստեղ հարյուրամյակներ
առաջ նա արձակեց նետը իր որդու գլխավերևում դրված խնձորի վրա: Ի՞նչով է առանձնահատուկ
այս հուշարձանը, և ինչո՞ւ էր խնձորը դարձել հոր նշանակետը...
24 июля 2014 г.
16 июля 2014 г.
Ջրաշուշաններով ամառային ցանկ
1. «Գարգանտյուան և Պանտագրյուելը» - Ֆրանսուա Ռաբլե
Ոչ ոք չգիտե՝ ինչու Ռաբլեն հրաժարվեց վանականի փարաջայից և սկսեց բժշկագիտություն սովորել
Պուատյեի ու Մոնպելյեի համալսարաններում, ինչպես նաև պարզ չէ, թե ինչու այդքան հաջողակ
բժիշկը, տեղափոխվելով Լիոն, նվիրվեց գրական կյանքին: Ֆրանսիական Վերածննդի (16-րդ դար)
այս սրամիտ ու երգիծական վեպում հեղինակը ծաղրում է եկեղեցու հավակնությունները, մերկացնում
վանականների անկրթությունն ու ծուլությունը՝ ընդգծելով կաթոլիկ հոգևորականության արատները:
Վեպի գլխավոր հերոսները բարի հսկաներ են՝ հայր ու որդի, և նրանց հավատարիմ ընկեր Պանուրգը,
ովքեր բովանդակությունը զարդարում են իրենց խոսակցություններով, ճամփորդություններով,
մանկական ու խելացի արարքներով:
2 июля 2014 г.
Հռոմ. 7 բլուրներ և հավերժություն
7-ը զարմանալի ու խորհրդավոր
թիվ է՝ սրբազան, կախարդական: Շաբաթվա 7 օրեր, մահացու 7 մեղքեր, ծիածանի
7 գույներ, երաժշտական 7 նոտաներ, աշխարհի 7 հրաշալիքներ, երկնային 7 մոլորակներ և,
իհարկե, 7 բլուրներ, որոնց վրա տարածվում է հավերժական Հռոմը՝ Տիբրոս գետի ափերին: Առաջինը բնակեցվել է Պալատինումը՝
կենտրոնական բլուրը, այնուհետև Էսքվիլիումը, ավելի ուշ՝ հարավային և հարավարևմտյանները՝
Կվիրինալիում և Կապիտոլիում, վերջիններին հաջորդել են Ավենտինումը, Վիմինալիումը և
Ցելիումը: Հռոմեացիների մոտ առաջացավ Սեպտիմոնտիումը՝ 7 բլուրների տոնը, որ նշում էին
ամեն տարի դեկտեմբերի 11-ին:
Պալատինում. Այս վայրից է սկիզբ առել Հին Հռոմի պատմությունը: Լեգենդը
պատմում է, որ հենց Պալատինումի ստորոտին է հայտնվել Տիբրոսի ալիքներից քշված զամբյուղը,
որում եղել են երկու նորածիններ՝ Հռոմուլոսն ու Հռեմոսը՝ ապագա քաղաքի հիմնադիրները:
Այստեղ էր նաև երկվորյակ եղբայրներին կերակրող Լուպերկալիոս գայլուհու քարանձավը: Պալատինումի
տեսարժան վայրերից կարելի է առանձնացնել Ապոլլոնի, Կիբելայի և Վիկտորիայի տաճարները
(երբ Ապոլլոնը ծնվեց, սրբազան կարապները 7 անգամ շրջեցին Դելոս կղզով մեկ, քանի որ
ամսվա 7-րդ օրն էր), Սեպտիմոս Սևերոսի հասարակական բաղնիքը, Պալատինումի թանգարանը,
որտեղ ներկայացված են հասարակ զենքերից մինչև անտիկ քանդակագործների ստեղծագորություններ:
Подписаться на:
Сообщения (Atom)