Показаны сообщения с ярлыком Սիրավեպ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Սիրավեպ. Показать все сообщения

16 июля 2014 г.

Ջրաշուշաններով ամառային ցանկ

1. «Գարգանտյուան և Պանտագրյուելը» - Ֆրանսուա Ռաբլե 
Ոչ ոք չգիտե՝ ինչու Ռաբլեն հրաժարվեց վանականի փարաջայից և սկսեց բժշկագիտություն սովորել Պուատյեի ու Մոնպելյեի համալսարաններում, ինչպես նաև պարզ չէ, թե ինչու այդքան հաջողակ բժիշկը, տեղափոխվելով Լիոն, նվիրվեց գրական կյանքին: Ֆրանսիական Վերածննդի (16-րդ դար) այս սրամիտ ու երգիծական վեպում հեղինակը ծաղրում է եկեղեցու հավակնությունները, մերկացնում վանականների անկրթությունն ու ծուլությունը՝ ընդգծելով կաթոլիկ հոգևորականության արատները: Վեպի գլխավոր հերոսները բարի հսկաներ են՝ հայր ու որդի, և նրանց հավատարիմ ընկեր Պանուրգը, ովքեր բովանդակությունը զարդարում են իրենց խոսակցություններով, ճամփորդություններով, մանկական ու խելացի արարքներով: 

20 августа 2013 г.

Ժյուլիեն Սորել. Երկու ճանապարհ


Բացառությամբ օգտակար ընկուզենու, ես չեմ երևակայում մի ծառ, որ բացի եկամուտ բերելուց, ուրիշ նպատակի համար ստեղծված լինի:

Քիչ կլիներ ասել, որ նա լուրջ էր. նա լրջության մարմնացում էր:

Ինչ վերաբերում է տիկին դը Ռենալին, նա ավելի հարգեց Ժյուլիենին, ավելի հիացավ նրանով: Չէ՞ որ Ժյուլիենը կշտամբեց նրան:

Ե՞րբ վերջապես պիտի սովորեմ տալ այս մարդկանց իմ հոգուց միայն այնքան, որքան հարկավոր է նրանց դրամի փոխարեն:

19 августа 2013 г.

6 կաթիլ արտասահմանյան գրականությունից

1. Ջերոմ Սելինջեր - «Տարեկանի արտում՝ անդունդի եզրին» (ամերիկյան)
16-ամյա Հոլդեն Քոլֆիլդը պատմում է ամերիկյան իրականության, ժամանակակից հասարակությանը բնորոշ բարոյական նորմերի մասին, արտահայտում տարբեր մարդկանց ու երևույթների հանդեպ ունեցած իր զգացմունքները և զգացողությունները՝ մինչև վերջ լինելով անկեղծ ու անմիջական: Այս սիրավեպը, բրիտանական ‘’BBC’’-ի վարկածով, 2003թ Լավագույն 200 գրքերի ցուցակում զբաղեցրել է 15-րդ տեղը:
2. Ստեֆան Ցվայգ - «Մարդկության աստեղային ժամերը» (ավստրիական)
Սա պատմական մանրապատումներից բաղկացած շարք է: Ամեն պատմվածք նվիրված է որևէ կարևոր կամ շրջադարձային իրադարձության, որն ինչ-որ չափով ազդել է պատմության հետագա ընթացքի վրա:

30 июля 2013 г.

Ստեֆան Ցվայգ. «Անծանոթ կնոջ նամակը»

Երևանից դուրս անցկացրած մեկշաբաթյա հանգստի ընթացքում հասցրեցի կարդալ 20-րդ դարի ավստրիացի գրող Ստեֆան Ցվայգի նովելներից մի քանիսը՝ «Անծանոթ կնոջ նամակը», «Երկյուղը», «Անտեսանելի կոլեկցիա», «24 ժամ մի կնոջ կյանքից», «Լեպորելլա»: Տարբեր մարդիկ, ըստ իրենց ճաշակի, առավելությունը կտան այս կամ այն պատմվածքին, և շատ դեպքերում նրանց տեսակետերը չեն համընկնի: Կոնկրետ ես ամենից շատ հավանեցի «Անծանոթ կնոջ նամակը», որը կարդացի մի շնչով, և առաջին իսկ էջերը հուշեցին, որ սյուժեի մեջ ինչ-որ յուրօրինակ ու անկանխատեսելի բան եմ գտնելու:
Վիպագիր Ռ.-ն իր ծննդյան 41-րդ տարեդարձի օրը ստանում է մեծածավալ մի նամակ՝ վերնագրված «Քեզ՝ ինձ երբեք չճանաչողիդ»: Առաջին հայացքից տարօրինակ է՝ ինչպես կարող էր այդ կինը ճանաչել երիտասարդին, իսկ նա այդ կնոջը՝ ոչ: Նամակն ընթերցելու ընթացքում երիտասարդն իմանում է, որ այնուամենայնիվ նա տեսել է այդ կնոջը, ավելին՝ երեք տարի նրա հետ ապրել նույն շենքում, ավելի ուշ՝ նրա հետ եռօրյա սիրավեպ ունեցել, որի արդյունքում ծնվել է իրենց որդին, այնուհետև նրանք հանդիպել են ևս մեկ անգամ ու բաժանվել ընդմիշտ: Թվում է՝ այսպիսի դրվագներ կան բազմաթիվ գրքերում, բայց սա եզակի դեպք է, որ տարբերվում է մյուսներից: Ինչո՞ւ: Երիտասարդը երբեք գլխի չի ընկել, որ 13 տարեկանից իրեն սիրող աղջիկը, իր որդու մայրը և այդ «փողոցային փերին» իրականում եղել են միևնույն կինը:

18 февраля 2013 г.

Ֆ. Սքոթ Ֆիցջերալդ. «Մեծն Գեթսբին»


«Մեծն Գեթսբին» ամերիկացի գրող Ֆ. Սքոթ Ֆիցջերալդի` 1925թ. հրատարակված սիրավեպն է: Համարվում է ամերիկյան գրականության մեջ «Ջազի դարին» բնորոշ ստեղծագործություններից մեկը: Ժամանակաշրջանն իր անվանումը ստացել է հենց Ֆիցջերալդի կողմից` ընդգրկելով Առաջին աշխարհամարտից ավարտից մինչև 1930-ականների Մեծ ճգնաժամի տարիները: Վեպը 20-րդ դարում, անգլերեն լեզվով գրված Լավագույն 100 գրքերի ցուցակում, զբաղեցրել է երկրորդ տեղը` զիջելով իռլանդացի գրող Ջ. Ջոյսի «Ուլիս»-ին:

10 февраля 2013 г.

Միջնադարյան ասպետական վեպ. Տրիստան և Իզոլդա

Տրիստանի և Իզոլդայի մասին լեգենդը համարվում է միջնադարյան Եվրոպայում տարածված ու սիրված ասպետական սիրավեպերից մեկը: 11-13-րդ դարերում ի հայտ են գալիս այս լեգենդի գրական բազմաթիվ տարբերակներ ու մշակումներ, որոնք քաջ ասպետների և ռոմանտիկ սիրո մասին գրող հեղինակների համար ներշնչանքի աղբյուր են ծառայում: 1900թ. ֆրանսիացի բանասեր, միջնադարագետ Ժոզեֆ Բեդիեն (1864-1938թթ.) ամբողջացրել է մշակումներից մնացած հատվածներն ու վերականգնել ողբերգական սիրո այդ պատմությունը: 

9 января 2013 г.

Ընթերցված գրքերի լավագույն տասնյակ. առաջարկում եմ կարդալ

«Կոմս Մոնտե Քրիստո» - Ալեքսանդր Դյումա
Ցավալի պատմություն, որ կատարվեց մի հրաշալի երիտասարդի հետ: Ընկերոջ դավաճանությունն օգնեց նրան ավելի ուժեղ լինել և ինքնությույն պայքարել անարդարությունների դեմ:
«Ֆիեստա» - Էռնեստ Հեմինգուեյ

Իրադարձությունները տեղի են ունենում Իսպանիայի Պամպլոնա քաղաքում: Այստեղ է ժամանել ընկերական մի խումբ` մասնակցելու ցլամարտի միջոցառումներին: Գլխավոր հերոսը մի երիտասարդ է, ով Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ լուրջ վնասվածք է ստացել ու դարձել իմպոտենտ:

26 декабря 2012 г.

Համաշխարհային գրականության ամենահայտնի սիրավեպերից մեկը. «Ջեյն Էյր»


«Ջեյն Էյրը» անգլիացի բանաստեղծ և գրող Շառլոթ Բրոնտեի (1816-1855թթ.) դասական ստեղծագործությունն է` Մեծ Բրիտանիայի ամենահայտնի սիրավեպերից մեկը: 2003թ. տվյալներով «Ջեյն Էյրը» Լավագույն 200 գրքերի ցուցակում զբաղեցնում է 10-րդ տեղը: Գրքի բովանդակության հիման վրա նկարահանվել է մոտ մեկ տասնյակ ֆիլմ: