8 августа 2015 г.

Սպորտային տերմիններ (ֆուտբոլ)

Ամպլուա – ֆուտբոլիստի դիրքը խաղադաշտում (պաշտպան, կիսապաշտպան...)
Արագ գոլ – գոլ, որ խփում են մինչև հանդիպման 18-րդ րոպեն
Արենդա (վարձակալություն) – մի խաղացողի տեղափոխությունը մեկ այլ ակումբ որոշակի ժամկետով, որից հետո խաղացողը կամ գնվում է այդ ակումբի կողմից կամ վերադառնում է իր նախկին թիմ
Աութ (դուրս) – երբ գնդակը դուրս է գալիս կողային գծից
Աութսայդեր – ակումբ, որ վերջին տեղերն է զբացեղնում մրցաշարային աղյուսակում և կարող է դուրս մնալ առաջին լիգայից
Դերբի – հանդիպում երկու ակումբների միջև, որոնք ներկայացնում են նույն քաղաքը
Դուբլ – 1. երբ մի թիմը հաղթում է և՛ երկրի առաջնությունը, և՛ գավաթի խաղարկությունը, 2. երբ մի ֆուտբոլիստը մեկ խաղում հեղինակում է երկու գոլ
Երկրորդ հարկ (օդային մենամարտ) – երբ ֆուտբոլիստները գնդակի համար պայքարում են օդում, խաղ գլխով
Թայմ – խաղակես (տևում է 45 րոպե, անհրաժեշտության դեպքում նաև մրցավարի ավելացրած ժամանակը)
Թրեբլ – երբ նույն թիմը մեկ խաղաշրջանում նվաճում է միանգամից երեք տիտղոս (սովորաբար երկրի առաջնությունը, գավաթը և Չեմպիոնների լիգան)
Լեգեոներ – ֆուտբոլիստ, ով չունի այն պետության քաղաքացիությունը, որի ազգային առաջնությունում հանդես է գալիս
Հեթ տրիկ - երբ մի ֆուտբոլիստը մեկ խաղում հեղինակում է երեք գոլ
Յունիոր – 17 տարեկանից ցածր ֆուտբոլիստ
Պատ – 1. տուգանային հարվածի ժամանակ պաշտպանվող թիմի խաղացողների կազմած արգելապատնեշը, 2. կոմբինացիա, երբ գնդակին տիրող ֆուտբոլիստը խաղընկերոջն անում է փոխանցում և վայրկենապես գնդակը հետ ստանում
Պենտա տրիկ - երբ մի ֆուտբոլիստը մեկ խաղում հեղինակում է հինգ գոլ
Պոկեր – երբ մի ֆուտբոլիստը  մեկ խաղում հեղինակում է չորս գոլ
Ռմբարկու – շատ գոլեր խփող ֆուտբոլիստ
Սեյվ – երբ դարպասապահը հետ է մղում հակառակորդի հարվածը
Սիմուլյանտ – խաղացող, ով ձևացնում է, թե իր հանդեպ եղել է կանոնների խախտում
Ստանդարտ – խաղում ստանդարտ դիրքերից մեկը՝ անկյունային, տուգանային կամ ազատ հարված
Տիկի տակա – խաղաոճ, որը հիմնված է կարճ փոխանցումների, մշտական շարժի ու գնդակի տիրապետման վրա
Տրանսֆեր – մի ֆուտբոլիստի վաճառքը մեկ այլ ակումբի
Տրանսֆերային պատուհան – տարվա այն հատվածը, երբ հնարավոր է իրականացնել ֆուտբոլիստների առք ու վաճառք
Տուգանային հրապարակ – դարպասների առջև գտնվող տեղամասը, որի սահմաններում միայն դարպասապահն իրավունք ունի գնդակին ձեռքով դիպչելու
Փլեյմեյքեր – հիմնականում հարձակվող կիսապաշտպանը, ով ձեռնարկում է գրոհներ
Փլեյօֆֆ – փուլ, երբ թիմը առաջին իսկ պարտությունից հետո դուրս է մնում է հետագա պայքարից
Օֆսայդ – խաղից դուրս վիճակ (երբ հարձակվողը առաջ է լինում պաշտպանվող թիմի պաշտպաններից)
Ֆավորիտ – ակումբ, ով հաղթելու ավելի մեծ շանսեր ունի
Ֆոլ – խաղի կանոնների խախտում
Ֆորվարդ – հարձակվող

Комментариев нет:

Отправить комментарий