1. Ջերոմ Սելինջեր - «Տարեկանի արտում՝ անդունդի եզրին» (ամերիկյան)
16-ամյա Հոլդեն Քոլֆիլդը պատմում է ամերիկյան իրականության, ժամանակակից հասարակությանը բնորոշ բարոյական նորմերի մասին, արտահայտում
տարբեր մարդկանց ու երևույթների հանդեպ ունեցած իր զգացմունքները և զգացողությունները՝ մինչև վերջ լինելով անկեղծ ու անմիջական: Այս սիրավեպը, բրիտանական ‘’BBC’’-ի վարկածով, 2003թ Լավագույն 200 գրքերի ցուցակում զբաղեցրել է 15-րդ տեղը:
2. Ստեֆան Ցվայգ - «Մարդկության աստեղային ժամերը» (ավստրիական)
Սա պատմական մանրապատումներից բաղկացած շարք է: Ամեն պատմվածք նվիրված է որևէ կարևոր կամ շրջադարձային իրադարձության, որն ինչ-որ չափով ազդել է պատմության հետագա ընթացքի վրա:
Սա պատմական մանրապատումներից բաղկացած շարք է: Ամեն պատմվածք նվիրված է որևէ կարևոր կամ շրջադարձային իրադարձության, որն ինչ-որ չափով ազդել է պատմության հետագա ընթացքի վրա:





