19 августа 2013 г.

6 կաթիլ արտասահմանյան գրականությունից

1. Ջերոմ Սելինջեր - «Տարեկանի արտում՝ անդունդի եզրին» (ամերիկյան)
16-ամյա Հոլդեն Քոլֆիլդը պատմում է ամերիկյան իրականության, ժամանակակից հասարակությանը բնորոշ բարոյական նորմերի մասին, արտահայտում տարբեր մարդկանց ու երևույթների հանդեպ ունեցած իր զգացմունքները և զգացողությունները՝ մինչև վերջ լինելով անկեղծ ու անմիջական: Այս սիրավեպը, բրիտանական ‘’BBC’’-ի վարկածով, 2003թ Լավագույն 200 գրքերի ցուցակում զբաղեցրել է 15-րդ տեղը:
2. Ստեֆան Ցվայգ - «Մարդկության աստեղային ժամերը» (ավստրիական)
Սա պատմական մանրապատումներից բաղկացած շարք է: Ամեն պատմվածք նվիրված է որևէ կարևոր կամ շրջադարձային իրադարձության, որն ինչ-որ չափով ազդել է պատմության հետագա ընթացքի վրա:
 3. Միգել Սերվանտես – «Դոն Կիխոտ» (իսպանական)
Սիրավեպ, ասպետական վեպի ծաղր կամ համաշխարհային գրականության ճանաչված գրքերից մեկը: Իրեն Դոն Կիխոտ հորջորջող Ալոնսո Կիխանոն միամիտ, բայց ինքնավստահ մարդ է, ով ապրում է երևակայական ու նույնիսկ զավեշտալի արկածներով լի կյանք:
4. Ալբերտո Մորավիա - «Արհամարհանք» (իտալական)
Երկամյա ամուսնական կյանքից հետո սկսնակ սցենարիստ Ռիկարդոյի և Էմիլիայի հարաբերությունները սկսում են սառչել: Կինը սկսում է արհամարհել ամուսնուն՝ պատճառաբանելով, որ նա «իսկական տղամարդ» չէ: Ռիկարդոյին մնում է պարզել Էմիլիայի վերաբերմունքի պատճառը, բայց հետագա քայլերով նա միգուցե ավելի խորացնի երկուսի միջև գոյացած անդունդը:
5. Բորիս Պաստեռնակ – «Դոկտոր Ժիվագո» (ռուսական)
Ռուսական հեղափոխությունների, քաղաքացիական կռիվների ու պատերազմի ֆոնի վրա արտացոլվում են ռուսական պատմության, մտավորականության, հասարակ ժողովրդի խնդիրները, որոնց կենտրոնում բժիշկ և բանաստեղծ Յուրի Ժիվագոն է՝ անվերջ կենսահաստատման ձգտող անձնավորություն: Վեպի համար Պաստեռնակն արժանացել է Նոբելյան մրցանակի:
6. Ստենդալ - «Կարմիրը և սևը» (ֆրանսիական)
Դաստիարակչական սիրավեպ համարվող այս հանրաճանաչ ստեղծագործությունը եվրոպական գրականության մեջ հոգեբանական ռեալիզմի վառ օրինակներից է: Ժյուլիեն Սորելը, ով հմուտ լատինագետ է և բացառիկ
խելքի տեր երիտասարդ, հասարակ գավառացու կարգավիճակից հասնում է մինչև Փարիզի բարձրաստիճան շրջանները՝ մասնավորապես շնորհիվ  ընդունակությունների ու աշխատասիրության:

Աիդա Գրիգորյան, 12-րդ դաս.

Комментариев нет:

Отправить комментарий