Երկու դար շարունակ (18-20-րդ) Ռուսական և Օսմանյան կայսրությունները մրցում
էին Սև ծովի և դրա առափնյա շրջանների վրա գերիշխանություն հաստատելու համար: Ռուսաստանի
առաջնային նպատակը Սև ծովի և Բոսֆոր ու Դարդանել նեղուցների կառավարումն իր ձեռքը վերցնելն
էր, ինչը հեշտությամբ ճանապարհ կբացեր դեպի Միջերկրական ծովի ափերը: Թուրքահպատակ քրիստոնյաներին
պաշտպանելու, Բալկանյան ժողովուրդներին ազատագրելու, թուրքերի և Ղրիմի թաթարների ներխուժումը
դեպի Հարավային Ուկրաինա ու Ռուսաստան կանխելու և այլ պատրվակների հետևում կայսրությունը
թաքցնում էր իր նվաճողական ծրագրերի բուն էությունը: 18-րդ դարի երկրորդ կեսից սկսված
ռուս-թուրքական պատերազմները միտված էին Օսմանյան կայսրության թուլացմանն ու աստիճանական
փլուզմանը: Թուրքիան համեմատաբար «համեստ» խնդիրներ ուներ՝ Սև ծովի ափին ու Կովկասյան
տարածաշրջանում տիրույթների ընդլայնում և Աստրախանի գրավում:
Կայսրությունը նաև խուսափում էր Լեհաստանում ռուսական ազդեցության հզորացումից, որտեղ գահ էր բարձրացել Եկատերինա II-ի դրածո թագավոր Ստանիսլավ II Պոնյատովսկին: Թուրքիան պահանջեց, որ Լեհաստանից դուրս բերվեն ռուսական զորքերը, որոնք ռազմական գործողություններ էին իրականացնում Բառի համադաշնակցության (կոնֆեդերացիայի) դեմ: Այս համադաշնակցությունը ստեղծվել էր Ռեչ Պոսպոլիտայի ներքին և արտաքին ինքուրույնությունը պաշտպանելու ու Ռուսաստանից ազատվելու համար՝ ընդդեմ թագավոր Պոնյատովսկու, ով ցանկանում էր սահմանափակել ավագանու (մագնատների) իշխանությունը: Կայսրուհի Եկատերինան մերժեց այս պահանջը, որին ի պատասխան՝ սուլթան Մուստաֆա III-ը պատերազմ հայտարարեց Ռուսաստանին՝ ստանալով Ֆրանսիայի և Ավստրիայի աջակցությունը:
Կոմս Պետրոս Ռումյանցևի հաղթանակները Լարգա և Կագուլ գետերի ափին (երկուսն էլ՝ Մոլդովայում), ռուսական նավատորմի հաջող գործողությունները Միջերկրական և Էգեյան ծովերում, Ալեքսանդր Սուվորովի և Միխայիլ Կամենսկու հաղթանակը Կոզլուջայի ճակատամարտում (Բուլղարիա, այժմ՝ քաղաք Սուվորովո) Ռուսաստանին այս պատերազմում հաղթանակ բերեցին: Ռումյանցևը սկսեց կրել «Անդրդնեպրյան» տիտղոսը և ստացավ գեներալ-ֆելդմարշալի կոչում:

Չեշմեի ծովամարտը (թուրք.՝ Çeşme
Deniz Muharebesi) առանձնահատուկ տեղ է զբաղեցնում այս պատերազմի ռազմական գործողությունների
շարքում և համարվում է «առագաստային նավատորմի» հայտնի ճակատամարտերից մեկը: Այն տեղի
ունեցավ Հիոսի ճակատամարտից երկու օր անց՝ 1770թ հուլիսի 7-ին և ավարտվեց Էգեյան ծովում թուրքական
էսկադրայի գլխովին ջախջախմամբ:
Քյուչուկ-Քայնարջայի հաշտությունը
Բուլղարիայի Քայնարջա գյուղը պատմության մեջ հայտնի է Քյուչուկ-Քայնարջա (թուրք.՝
Küçük Kaynarca) անունով: Այստեղ 1774թ
հուլիսի 21-ին Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվեց պայմանագիր, որով երկու կողմերի
միջև ռազմական գործողությունները դադարեցվեցին՝ Օսմանյան կայսրության առջև դնելով նվաստացուցիչ
պայմաններ.
§
Ղրիմի խանությունը ճանաչվում էր Օսմանյան կայսրությունից
անկախ
§
Թուրքիան Ռուսաստանին էր զիջում Ենի-Քալե ամրոցը (թուրք. yenikale - «նոր ամրոց»), Կերչը (Ուկրաինա) և Քինբուրնի
թուրքական ամրությունը՝ Դնեպրի գետաբերանին
§
Դանուբյան իշխանությունները՝ Մոլդովան և Վալախիան, անցնում
էին Ռուսաստանի հովանու տակ
§
ռուսական առևտրային նավերն իրավունք էին ստանում անարգել
մուտք գործել Բոսֆոր և Դարդանել նեղուցներ ու օգտվել մի շարք արտոնություններից
Այս պայմանագիրն ուժեղացրեց Ռուսաստանի դիրքերը Բալկանյան թերակղզում և սկիզբ
դրեց մերձսևծովյան հյուսիսային տարածքները կայսրությանը միացնելու գործընթացին, որն
ավարտվեց 1812թ, երբ Բուխարեստի պայմանագրով Բեսարաբիան անցավ Ռուսաստանին*:
*1806-1812թթ ռուս-թուրքական պատերազմի ավարտից հետո
Տարիներ անց կառուցվեցին Չեշմեի հուշակոթողը, պալատը և եկեղեցին (Սանկտ Պետերբուրգ):
Ռուսական նավատորմի ընդհանուր հրամանատար Ալեքսեյ Օռլովին իրավունք տրվեց իր անվանն
ավելացնել «Չեսմենսկի» կոչումը:
Հուլիսի 7-ին Ռուսաստանում նշվում է Չեշմեի ճակատամարտում ռուսական նավատորմի
հաղթանակի օրը՝ ընդդեմ թուրքական նավատորմի:
Օգտագործված կայքեր.
Russo-Turkish wars
Барская конфедерация
Русско-турецкая война 1768-1774 гг.
Кючук-Кайнарджийкий мирный договор
Чесменское сражение
Նկարում՝ «Չեշմեի ճակատամարտը գիշերին», Հովհ. Այվազովսկի
Барская конфедерация
Русско-турецкая война 1768-1774 гг.
Кючук-Кайнарджийкий мирный договор
Чесменское сражение
Նկարում՝ «Չեշմեի ճակատամարտը գիշերին», Հովհ. Այվազովսկի
Աիդա Գրիգորյան, 12-րդ դաս.
Комментариев нет:
Отправить комментарий