23 տարի, և դեռ ոչինչ չի
արվել անմահության համար:
Ոչ ոք այնքան խիզախ չէ, որ
չվախենա անսպասելիից:
Ես կնախընտրեի լինել առաջինը
գյուղում, քան երկրորդը Հռոմում:
Մեծ գործերը պետք է իրականացնել
առանց մտածելու, որպեսզի վտանգի մասին միտքը չնվազեցնի քաջությունն ու արագությունը:
Ոչ մի հաղթանակ չի կարող
բերել այնքան, որքան կարող է խլել մեկ պարտությունը:
Նա, ով մերկացնում է դիմացինի
անդաստիարակությունը, ինքը չի կարող քաղաքավարության օրինակ ծառայել:
Իշխանությունը միայն հաղթում
և ուժեղանում է, երբ այն չափավոր են օգտագործում:
Ավելի լավ է ստեղծել, քան
սովորել: Կերտելն է կյանքի էությունը:
Զենքն ու օրենքը չեն կարող
իրար հարմարվել:
Յուրաքանչյուրն իր ճակատագրի
դարբինն է:
Որքան անվանի ես դու, այնքան
ավելի քիչ բան կարող ես քեզ թույլ տալ:
Մեծագույն թշնամին թաքնվում
է այնտեղ, որտեղ դուք նրան ամենից քիչ եք սպասում:
Կառավարողին առաջինից երկրորդ
տեղ հասցնելն այնքան հեշտ չէ, որքան հետո երկրորդից վերջին հասցնելը:
Ես երկար եմ ապրել թե՛ բնության,
թե՛ փառքի չափանիշներով:
Комментариев нет:
Отправить комментарий