Ծննդավայր՝ Նիցցա, Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ՝ 27 դեկտեմբերի 1984թ
Մշտական բնակության վայր՝ Նևշատել, Շվեյցարիա
Պրոֆեսիոնալ կարիերայի սկիզբ՝ 2002թ
Առաջին հայտնվելը ATP մրցաշարում՝ 2004թ, Մեց
Առաջին հայտնվելը Մեծ սաղավարտի մրցաշարում՝ 2005թ, Ռոլան Գարոս

Թենիսով զբաղվել սկսել
է 6 տարեկանից: Պատանեկության տարիներին հասակով բավական ցածր էր իր խաղընկերներից,
և նրան ոգեշնչում էր ամերիկացի Մայքլ Չանգը, ով չնայած իր կարճահասակ լինելուն՝ կարողացել էր
լավ թենիսիստ դառնալ:
Չափազանց նիհար լինելու և դանդաղ աճելու պատճառով Ժիլին տվել էին Poussin (ճուտ, ճուտիկ) մականունը: Այժմ արդեն այս բառը նրան չի բնորոշում. թենիսիստի հասակը գերազանցում է 180 սմ-ը:
Չափազանց նիհար լինելու և դանդաղ աճելու պատճառով Ժիլին տվել էին Poussin (ճուտ, ճուտիկ) մականունը: Այժմ արդեն այս բառը նրան չի բնորոշում. թենիսիստի հասակը գերազանցում է 180 սմ-ը:
Խաղընկերները և երկրպագուները նրան դիմում
են Ժիլոու անունով:
Սիմոնն այն սակավաթիվ թենիսիսիտներից
է, ում հաջողվել է հաղթել Նովակ Ջոկովիչին (Մարսել-2008), Ռոջեր Ֆեդերերին (Տորոնտո,
Շանհայ-2008) Ռաֆայել Նադալին (Մադրիդ-2008), Էնդի Մարեյին (Հռոմ-2007, Ռոտերդամ-2015): Ամփոփելով այդ մրցաշրջանը՝ 2009թ հունվարին նա զբաղեցրեց
6-րդ տեղը թենիսիստների վարկանշային աղյուսակում, որ նրա կարիերայում ամենահաջող ցուցանիշն
էր:
Ընդհանուր առմամբ հաղթել
է ATP (Association of Tennis Professionals) 12 առաջնություն՝ Մարսել-2007 (Մարկոս Բաղդատիս), Բուխարեստ-2007 (Վիկտոր Հանեսկու), Բուխարեստ-2008 (Կառլոս Մոյա), Կասաբլանկա-2008 (Ժուլյեն Բենետո), Ինդիանապոլիս-2008 (Դմիտրի Տուրսունով), Բանգկոկ-2009 (Վիկտոր Տրոիցկի), Մեց-2010 (Միշա Զվերև), Սիդնեյ-2011 (Վիկտոր Տրոիցկի), Համբուրգ-2011 (Նիկոլաս Ալմագրո), Բուխարեստ-2012 (Ֆաբիո Ֆոնյինի), Մեց-2013 (Ժո Վիլֆրիդ Ցոնգա), Մարսել-2015 (Գաել Մոնֆիս):
Իր ֆրանսիացի հայրենակիցների մեջ ATP մրցաշարերում անհատական կարգով տարած հաղթանակների թվով Սիմոնը զբաղեցնում է 2-րդ տեղը՝ զիջելով միայն Յաննիկ Նոային (23 տիտղոս):
Իր ֆրանսիացի հայրենակիցների մեջ ATP մրցաշարերում անհատական կարգով տարած հաղթանակների թվով Սիմոնը զբաղեցնում է 2-րդ տեղը՝ զիջելով միայն Յաննիկ Նոային (23 տիտղոս):
Մասնակցել է Պեկինի 2008
և Լոնդոնի 2012թթ Օլիմպիական խաղերին՝ երկու դեպքում էլ դուրս մնալով 3-րդ ռաունդից:
Դևիսի գավաթի 2010թ խաղարկությունում Սիմոնը Ֆրանսիայի հավաքականին օգնեց դուրս գալ եզրափակիչ փուլ՝ 1/4 եզրափակչում հաղթելով իսպանացի Նիկոլաս Ալմագրոյին, իսկ 1/2-ում՝ արգենտինացի Էդուարդո Շվանկին: Սակայն եզրափակչում Ֆրանսիայի թիմը պարտություն կրեց Սերբիայի ազգային ընտրանուց:

Սիմոնն ամուսնացած չէ, բայց
իր հարսնացուից ունի երկու որդի՝ Տիմոտին և Վալենտինը:
Խաղադաշտից դուրս նրան հետաքրքրում
են վիդեո խաղերը, գոլֆը, իսկ փոքր տարիքում սիրում էր նաև դաշնամուր նվագել:
Ժիլը մտերիմ հարաբերությունների
մեջ է իր հայրենակից թենիսիստների՝ Ժո-Վիլֆրիդ Ցոնգայի և Գաել Մոնֆիսի հետ, ում ճանաչում
է դեռ մանկուց:
Շատ մարդիկ նրան նմանեցնում են ամերիկացի դերասան Ռոբերտ Պատինսոնին:
Շատ մարդիկ նրան նմանեցնում են ամերիկացի դերասան Ռոբերտ Պատինսոնին:
Комментариев нет:
Отправить комментарий