12 августа 2015 г.

Սպորտային տերմիններ (թենիս)

Աութ (out) – երբ գնդակը դուրս է գալիս կորտի եզրագծերից
Բոլ բոյ/գըրլ (ball boy/girl) – տղա/աղջիկ, ովքեր գնդակներ են հասցնում նետում (подача) կատարողին կամ դրանք հավաքում դաշտից
Բրեյք (break) – երբ խաղացողը հաղթում է գեյմը հակառակորդի նետման ժամանակ
Գեյմ (game) – սեթի 1 խաղը, որն ընթանում է առանձին հաշվով. առաջին նետումները կատարում է նույն թենիսիստը
Գեյմ բոլ (game ball) – երբ խաղարկվում է գեյմի որոշիչ միավորը
Դաբլ ֆոլթ (double fault) – երբ խաղացողը երկու անգամ անընդմեջ սխալվում է նետում կատարելիս և կորցնում միավոր
Դեֆոլթ (default) – երբ խաղացողը հեռացվում է մրցաշարից կարգապահական կանոններն անտեսելու պատճառով
Էյս (Ace) – երբ խաղացողի փոխանցումից հետո հակառակորդը չի կարողանում հասնել կամ դիպչել իր կիսադաշտում հայտնված գնդակին
Թայ բրեյք (tie break) – խաղարկվում է սեթում 6-6 հաշվի դեպքում, հաղթած յուրաքանչյուր գնդակը բերում է 1 միավոր (մինչև 7 հասնելը). 6-6-ի դեպքում շարունակվում է այնքան, մինչև հաշվի տարբերությունը լինի երկու
Թվիներ (twiner) – հարված ոտքերի արանքից, երբ տվյալ խաղացողը ցանցին մեջքով է շրջված
Հարդ (hard) – կորտի սինթետիկ ծածկ, որի մակերեսը կարող է լինել հարթ կամ անողորկ
Հենդիքեփ (handicap) – երբ ավելի թույլ խաղացողին արվում է զիջում, հաշվի մեջ տրվում է առավելություն՝ հաղթանակի շանսերը հավասարեցնելու նպատակով
Մաչ բոլ (match ball) – երբ խաղարկվում է հանդիպման որոշիչ միավորը
Մինի բրեյք (mini break) – երբ խաղացողը թայ բրեյքում վաստակում է միավոր հակառակորդի նետումից
Նեթ բոլ (net ball) – երբ գնդակի խաղարկումից հետո այն դիպչում է ցանցին ու հայտնվում մրցակցի կիսադաշտում՝ նրա հակառակորդին բերելով միավոր
Չելենջ (challenge) – գնդակի վայրէջքի կրկնության դիտումը, երբ խաղացողը համաձայն չէ դատավորի որոշման հետ
Ռեբրեյք (rebreak) – երբ իր նետման ժամանակ գեյմը տանուլ տված թենիսիստը հաջորդ գեյմը հաղթում է մրցակցի նետումներից
Սեթ (set) – պարտիա հանդիպման մեջ, որի յուրաքանչյուր միավորը համապատասխանում է մեկ գեյմում տարած հաղթանակին
Սեթ բոլ (set ball) – երբ խաղարկվում է սեթի որոշիչ միավորը
Սերվինգ (serving) – գնդակի նետում
Սմեշ (smash) – հարված գնդակին գլխից բարձր, վերևից ներքև
Վոլլեյ (volley) – հարված թռիչքից, երբ հառակարոդից եկող գնդակը կորտին դեռևս չի դիպել
Ուայլդ քարդ (wild card) – մրցաշարի կազմակերպիչների տված մասնակցության հատուկ թույլտվությունը թենիսիստին
Փոինթ (point) – հաշվի նվազագույն միավորը
Քամ բեք (come back) – 1. երբ սեթը կամ հանդիպումը տանուլ տվող խաղացողը բեկում է մտցնում և հաղթում, 2. երբ խաղացողը երկարատև ընդմիջումից հետո վերադառնում է խաղադաշտ

Комментариев нет:

Отправить комментарий